Ջեֆրի Ուայթֆութ անգլ.՝ Jeff Whitefoot | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 31, 1933[1] | ||
Ծննդավայր | Cheadle, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 2, 2024[1][2] (90 տարեկան) | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջեֆրի (Ջեֆ) Ուայթֆութ (անգլ.՝ Jeffrey "Jeff" Whitefoot, դեկտեմբերի 31, 1933[1], Cheadle, Միացյալ Թագավորություն - հուլիսի 2, 2024[1][2]) անգլիացի ֆուտբոլիստ, 1950-ականներին և 1960-ականներին որպես եզրային խաղացող հանդես է եկել Անգլիայի ֆուտբոլային լիգայում[3]։
Ծնվել է Չեդլում, 1933 թվականին, կարիերան սկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում 1949 թվականին։ Նա իր նորամուտը նշել է «Կարմիրների» կազմում 1950 թվականի ապրիլի 15-ին «Պորտսմութի» դեմ Առաջին դիվիզիոնի խաղում՝ դառնալով «Յունայթեդի» ամենաերիտասարդ խաղացողը բարձրագույն խմբի խաղում (այն ժամանակ նա 16 տարեկան 105 օրական էր)։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 մրցաշրջան՝ Մեթ Բասբիի գլխավորությամբ 95 հանդիպում։ 1951/52 և 1955/1956 մրցաշրջաններում նա օգնել է իր թիմին նվաճել Առաջին դիվիզիոնի տիտղոսը[4]։
1957 թվականին տեղափոխվել է «Գրիմսբի Թաուն» ակումբ[5], որտեղ անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան։ 1958 թվականին նա տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստի», որի կազմում խաղացել է հաջորդ 9 մրցաշրջանները։ 1959 թվականին նա օգնել է իր ակումբին նվաճել Անգլիայի գավաթը։ 2011 թվականի ապրիլի 11-ին Բիլի Գրեյի մահից հետո Ուայթֆութը համարվել է «Նոթինգհեմի» 1959 թվականի հաղթանակած թիմի վերջին կենդանի խաղացողը[6]։
Ջեֆրի Ուայթֆութը մահացել է 2024 թվականի հուլիսի 2-ին)[7][8]։
|