Ջեֆրի Ջենկինս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1920 |
Ծննդավայր | Պորտ Էլիզաբեթ, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 2001 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Դուրբան, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կայք | geoffrey-jenkins.co.za |
Ջեֆրի Էրնեստ Ջենկինս (անգլ.՝ Geoffrey Ernest Jenkins, հունիսի 16, 1920, Պորտ Էլիզաբեթ, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ - նոյեմբերի 7, 2001, Դուրբան, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի լրագրող, գորղ և սցենարիստ։ «Կմախքների ափը» («A Twist of Sand») բեսթսելերի և այլ ստեղծագործությունների հեղինակն է։
Ջեֆրի Ջենկինսը ծնվել է 1920 թվականին Հարավային Աֆրիկայի Պորտ Էլիզաբեթ քաղաքում, Էրնեստ Ջենկինսի և Դեյզի Ջենկինսի ընտանիքում[1]։
Ջեֆրին սովորել է հին Տրանսվաալում։ Դպրոցն ավարտելուց հետո Զիմբաբվեում աշխատել է որպես խմբագրի տեղակալ։ Եղել է լրագրող Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում։
17 տարեկանում գրել և հրատարակել է «Պատմության դար» (A Century of History), գիրքը, որը Պոչեֆստրումի հիմնադրման հարյուրամյակի տոնակատարության ժամանակ հատուկ գովասանքի է արժանացել գեներալ Յան Սմեթսից[1]։ Սմեթսը գրել է գրքի նախաբանը։
Ավելի ուշ Ջենկինսը շահել է համագործակցության լրագրողների կրթաթոշակը[2], որի շնորհիվ հայտնվել է Ֆլիթ փողոցում, որտեղ, որպես ռազմական թղթակից անցկացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Աշխատելով «The Sunday Times»-ում՝ ընկերացել է 007 գործակալի ստեղծող՝ Յան Ֆլեմինգի հետ։ Յան Ֆլեմինգը մի անգամ ասել է․
«Ջեֆրի Ջենկինսը ինքնատիպության բարձրագույն շնորհ ունի... «A Twist of Sand»-ը բարձր և օրիգինալ արկածային ավանդույթներով գրագետ օրինակելի սիրավեպ է»։ |
Պատերազմից հետո Ջենկինսը բնակություն է հաստատել Ռոդեզիայում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը՝ գրող Եվա Պալմերին (Eve Palmer) (Eve Palmer) (1916–1998)։ Նրանք ամուսնացել են 1950 թվականի մարտի 17-ին։ 1953 թվականին ծնվել է նրանց որդին՝ Դեյվիդը։
Ջեֆրին նաև եղել է «The Umtali Advertiser» թերթի խմբագիրը, իսկ ավելի ուշ՝ Յոհաննեսբուրգի «The Star» թերթի թղթակիցը։
Ջենկինսին հաջողվել է համատեղել լրագրության հաջող կարիերան ծովի նկատմամբ ցմահ հետաքրքրության հետ։ Նավերի և առագաստանավային սպորտի մասին նրա գիտելիքները իր շատ վեպերի համար ծառայել են որպես ֆոն։
Նրա առաջին գիրքը՝ "A Twist of Sand" («Կմախքների ափը»), որը հրատարակվել է 1959 թվականին, թարգմանվել է աշխարհի 23 լեզուներով և անմիջապես դարձել բեսթսելեր։ Ռուսերեն կրճատ տարբերակը տպագրվել է 1975 թվականին «Աշխարհի շուրջ» № 3-8 ամսագրում։ 1968 թվականին վեպն էկրանավորվել է (A Twist of Sand) ռեժիսոր Դոն Չեֆիի կողմից։ Գլխավոր դերերում եղել են Ռիչարդ Ջոնսոնը և Հոնոր Բլեքմանը։
1971 թվականին լույս է տեսել «Scend of the Sea» վեպը։ Վեպը պատմում է 1909 թվականին բրիտանական SS Warratah նավի և դրա խորհրդավոր կործանման մասին՝ 211 ուղևորների հետ միասին, ակնհայտորեն ինչ-որ տեղ Տանկերի ափին։ Պատմությունը կախարդել է Հարավաֆրիկյան ռազմածովային նավատորմի երիտասարդ կուրսանտ Էմլին Բրաունին, որը ներկայումս ծովային հետազոտող է, այնքանով, որ վերջին 18 տարիների ընթացքում նա փնտրում էր նավ, որը դեռ չի հայտնաբերվել։ Բրաունը բանակցություններ է վարում Ջենկինսի բոլոր վեպերի իրավունքները ստանալու համար, որոնք նա նախատեսում է էկրանավորել։
Ֆլեմինգի մահից հետո հաղորդվել էր, որ «Glidrose Productions»-ը 1966 թվականին Ջենկինսին լիազորել է Ջեյմս Բոնդի մասին վեպ գրել։Ջենկինսը պնդում էր, որ ինքը և Ֆլեմինգը 1957 թվականին համատեղ մշակել են ադամանդի մաքսանենգության պատմությունը, որը նա ավարտել է «Glidrose Productions»-ի համար` «Per Fine Ounce» անունով, բայց այն մերժվել է։ Ըստ հաղորդումների ձեռագրի պատճենը գոյություն ունի Յան Ֆլեմինգի (պաշտոնապես՝ «Glidrose Productions») հրապարակախոսական արխիվներում։ Բոնդի չորրորդ պաշտոնական հեղինակը՝ Ռայմոնդ Բենսոնը, հաստատել է իր գոյությունը, ինչը որոշ երկրպագուների ստիպել է պնդել դրա հրապարակումը։
Ջեֆրի Ջենկինսի երեք վեպերը էկրանավորվել են․
Նրա որդին՝ Դեյվիդը, հայտնել է, որ հայրը հայտնի էր նաև իր ուսումնասիրություններով։ Նա այցելե է իր վեպերի յուրաքանչյուր գործողության վայրը։ Բացի իր սեփական աշխատանքից, օգնել է կնոջը՝ իր աշխատանքում։ Կնոջ, Եվայի հետ համահեղինակությամբ գրել են «The Companion Guide to Southern Africa» գիրքը։
Ռուսերենով թողարկվել է նաև «Ծովային որսորդ»-ը (ըստ երևույթին, Որսորդ մարդասպան)։ «Աշխարհի շուրջը» գրադարան, «Ալեբախություն» հրատարակչություն, 1996 թվական։
Ջենկինսի ութ ամենատարածված վեպերը հրատարակվել են ավելի քան հինգ միլիոն տպաքանակով, քսաներեք լեզուներով։
{{cite news}}
: Text "http://freepages.genealogy.rootsweb.ancestry.com/~haydencowan/Falconer/South%20Africa/Generations%2520-%2520a%2520South%2520African%2520genealogy%2520newsletter.pdf" ignored (օգնություն)
{{cite news}}
: Text "http://www.film.ru/movies/gryaznye-igry-1/crew" ignored (օգնություն)
{{cite news}}
: Text "http://www.kinopoisk.ru/film/60274/vk/1/" ignored (օգնություն)
|