Ջիմ Թեյլոր

Ջիմ Թեյլոր
Ծնվել է1962
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Pomona College? և Bellevue High School?
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր
ԱմուսինTamara Jenkins?
Պարգևներ և
մրցանակներ

Ջիմ Թեյլոր (անգլ.՝ Jim Taylor,1962, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1][2]), ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր, հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի հետ համագործակցությամբ։ Երկու գործընկերները Սանտա Մոնիկայում հիմնադրել են Ad Hominem Enterprises ընկերությունը, իսկ 1996-2007-ական թվականներին նրանք որպես համատեղ սցենարիստ հանդես են եկել վեց ֆիլմերում՝ «Քաղաքացի Ռութ» (1996), «Դուրսպրծուկը» (1999), «Յուրիի ժամանակաշրջանի այգի III» (2001, Պիտեր Բուչմանի հետ), «Շմիդի մասին» (2002), «Ճամփեզրին» (2004) և «Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի» (2007, Բարի Ֆանարոյի և Լյու Գալոյի հետ)։ Նրա պրոդյուսերական աշխատանքներն են` «Ընդհանրապես կնամոլ չէ» և «Հետնորդները» ֆիլմերը։

Թեյլորը Բելվյուի միջնակարգ դպրոցի շրջանավարտ է, իսկ 1984 թվականին ավատել է Պոմոնսկի քոլեջը, լիբերալ արվեստների դպրոցը, որտեղ նա ընդունվել էր USC-ի Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցից առաջարկությունն ընդունելու փոխարեն[1]։

1987 թվականին Թեյլորը սկսել է աշխատել Cannon Films-ում[3]։ Avery Foundation-ի տրամադրած գրանտով Չինաստան այցելելուց հետո, Թեյլորը վերադարձել է Լոս Անջելես և 3 տարի աշխատել է Իվան Պասերի հետ[1]։ Նա նաև աշխատել է HBO ալիքի ռեժիսոր` Դևիդ Ֆոսթերի հետ, որպես նրա օգնականը[3]։

Թեյլորը հանդիպել է Պեյնին, երբ նա ժամանակավոր աշխատում էր Լոս Անջելեսում։ Նրանք հարևաններ էին, սցենարներ էին գրում կարճամետրաժ ֆիլմերի համար, և գրել են «Քաղաքացի Ռութ» ֆիլմի սցենարը[3]։ «Բախտի անիվը» հեռուստախաղի ժամանակ գումար շահելուց հետո, 30-ամյա Թեյլորը ընդունվել է Տիշի արվեստի դպրոց[3]։ Հետագայում նա և Պեյնը վերաշարադրել են «Քաղաքացի Ռութ» ֆիլմի սցենարը։ Ֆիլմը մեծ էկրանին է հայտնվել, երբ Թեյլորը սովորում էր 3-րդ կուրսում[3]։ 1996 թվականին Նյու Յորքի համալսարանի կողմից Թեյլորն արժանացել է ՄԻԴ-ի, կինեմոտոգրաֆիայի ասպարեզում[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից Թեյլորն ամուսնացած է սցենարիստ և ռեժիսոր Թամարա Ջենկինսի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր։

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը բազմաթիվ պարգևներ է ստացել, կիսելով Ալեքսանդր Պեյնի հետ

Մրցանակ Կատեգորիա Մրցանակիրներ և առաջադրումներ Արդյունք
USC 2002 սցենարիստի մրցանակ USC սցենարիստի մրցանակ Ալեքսանդր Փեյնի և Լուիս Բեգլի հետ` «Շմիդի Մասին» ֆիլմի համար Առաջադրում
Օսկարի 77-րդ մրցանակաբաշխություն Լավագույն սցենար Ալեքսանդր Փեյնի հետ
Բրիտանական կինոակադեմիայի 58-րդ մրցանակաբաշխություն Լավագույն ադապտացված սցենար

Ալեքսանդր Փեյնի հետ

Հաղթանակ
«Ոսկե գլոբուսի» 62-րդ մրցանակաբաշխություն Լավագույն սցենար Ալեքսանդր Փեյնի հետ
«Ոսկե արբանյակ» 9-րդ մրցանակաբաշխություն Լավագույն ադապտացված սցենար Ալեքսանդր Փեյնի հետ Առաջադրում
Սիիեթլի կինոքննադատների մրցանակ Լավագույն ադապտացված սցենար Ալեքսանդր Փեյնի հետ Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Rite of Passage». Pomona College Magazine (Vol. 41, No. 2). Pomona College. Spring 2005. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Jim Taylor (Co-screenwriter)». sideways-movie.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christian Divine. «About Schmidt: Uneasy Rider». christiandivine.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Kanbar Institute Alumni Awarded Oscars». Tisch School of the Arts. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.