Ջիմ Լեհրեր անգլ.՝ Jim Lehrer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 23, 2020[4][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միսուրիի համալսարան, Thomas Jefferson High School? և Victoria College? |
Մասնագիտություն | լրագրող |
Ամուսին | Kate Lehrer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[10] |
Jim Lehrer Վիքիպահեստում |
Ջիմ Լեհրեր (անգլ.՝ James Charles «Jim» Lehrer; մայիսի 19, 1934[1][2][3], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ - հունվարի 23, 2020[4][3], Վաշինգտոն, ԱՄՆ[11]), ամերիկացի լրագրող և գրող, PBS NewsHour-ի նորությունների հաղորդավար։
Ծնվել է 1934 թվականի մայիսի 19-ին՝ Կանզաս նահանգի Վիլիտա քաղաքում` ավտոբուսի կայանի դիսպետչեր Հարի Ֆրեդերիկ Լեհերի և բանկի աշխատակից Լոիս Քեթրինի ընտանիքում։
Սկզբում սովորել է Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքի դպրոցում, ավելի ուշ՝ Սան Անտոնիո քաղաքի «Thomas Jefferson High School» տեխասյան դպրոցում, որտեղ արդեն միաժամանակ մարզական մեկնաբան էր։ Ավարտել է Տեխասի «Victoria College»-ը, այնուհետև Միսսուրիի համալսարանի «Missouri School of Journalism» լրագրության դպրոցը՝ ստանալով բակալավրի աստիճան (1956 թվականին)։ Դրանից հետո ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում՝ միաժամանակ ուսումնասիրելով աշխարհը[12]։
1959 թվականին Ջիմ Լեհրերը սկսեց իր կարիերան լրագրության մեջ՝ The Dallas Morning News ծրագրում ։ Ավելի ուշ նաDallas Times-Herald-ում լրագրող էր , որտեղ նա լուսաբանեց 1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը և այլ կարևոր իրադարձություններ՝ 1968 թվականին դառնալով խմբագիր։ Նրա հեռուստատեսային կարիերան սկսվել է KERA-TV-ի դալլասյան հեռուստաալիքում`որպես գիշերային ծրագրի գործադիր տնօրեն և նորությունների խմբագիր։ Այնուհետև Լեհրերը տեղափոխվեց Վաշինգտոնի PBS հեռուստաալիքը, որտեղ նա դարձավ հասարակական կապերի համակարգող և լրագրության խորհրդատվական խորհրդի անդամ։ Այնուհետև աշխատել է Հանրային հեռարձակման կորպորացիայում, հետագայում՝ Հեռուստատեսության հանրային հարցերի ազգային կենտրոնում ( NPACT ), որտեղ նա հանդիպել է Ռոբերտ Մակնիլին։
1975 թվականի հոկտեմբերին Լեհրերը դարձավ Robert Mcneil Report-ի վաշինգտոնյան թղթակիցը Նյու Յորքի Thirteen/WNET ալիքում։ Նույն թվականի դեկտեմբերից վարում էր The MacNeil/Lehrer Report ծրագիրը, որը 1983 թվականի սեպտեմբերից սկսեց կոչվել The MacNeil/Lehrer NewsHour: Մաքնեյլի հեռանալուց հետո՝ 1995 թվականին, ծրագիրը անվանվել Է The NewsHour with Jim Lehrer, իսկ 2009 թվականին վերանվանվել է PBS NewsHour: 2008 թվականին Ջիմ Լեհրերը սրտի վիրահատության է ենթարկվել և ժամանակավորապես չի աշխատել այդ ծրագրում։ 2011 թվականի մայիսի 12-ին Լեհրերը հայտարարել էր PBS NewsHour ծրագրից ևPBS-ում այլ նախագծերով զբաղվելու մտադրության մասին ։
Լրագրության մեջ նրա աշխատանքը շահել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ, այդ թվում` Էմմի և Պեաբոդի[13]։ 1999 թվականին Լեհրերը մտավ հեռուստատեսության փառքի սրահ և արժանացավ ԱՄՆ ազգային հումանիտար մեդալի։
1960 թվականից նա ամուսնացած է ամերիկացի գրող Քիթ Լեհրերի հետ, նրանք ունեն երեք դուստր և վեց թոռ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Լեհրեր» հոդվածին։ |
|