Ջոանա Մարի Բոյս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1831[1][2][3] |
Ծննդավայր | Maida Vale |
Մահացել է | հուլիսի 15, 1861[1][2][4] (29 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Henry Tanworth Wells?[5] |
Joanna Mary Boyce Վիքիպահեստում |
Ջոանա Մարի Բոյս (դեկտեմբերի 7, 1831[1][2][3], Maida Vale - հուլիսի 15, 1861[1][2][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), բրիտանացի նկարիչ։ Կապված է պրեռաֆայելիտների հետ։ Հայտնի է նաև իր ամուսնական անունով՝ որպես տիկին Ուելս[7] կամ որպես Ջոանա Մարի Ուելս[8]։
Նա ստեղծել է պատմական թեմաներով մի շարք նկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ ու ճեպանկարներ, հեղինակել է արվեստի քննադատության մի շարք հոդվածներ՝ ի պատասխան իր ժամանակակիցների քննադատություններին։ նա պրեռաֆայելիստ ջրանկարիչ Ջորջ Փրայս Բոյսի քույրն է[9]։
Ջոանա Մարի Բոյսը ծնվել է Մաիդա Հիլլում, Լոնդոնում[10], գրավատների միջոցով հարստացած նախկին գինեվաճառ Ջորջ Բոյսի և վերջինիս կնոջ՝ Աննայի, ընտանիքում[11]։
Նրա հոր և ավագ եղբոր՝ Ջորջ Փրայս Բոյսի աջակցության շնորհիվ կարողացել է վաղ և խիստ կրթություն ստանալ կերպարվեստի ոլորտում։ Նկարչության ֆորմալ դասեր սկսել է ստանալ տասնմեկ տարեկանից սկսած՝ ուսանելով Չառլզ Ջոն Մայլի Վիչելոյի մոտ։ Այդ ժամանակվանից սկսել է բազմաթիվ ճեպանկարներ պատկերել[12]։ Տասնութ տարեկանում ընդունվել է Քերիի արվեստի ակադեմիան, այնուհետև սկսել է աշխատել Ջեյմս Մեթյու Լիի ղեկավարությամբ, Լոնդոնի Նյուման փողոցում։ 1855 թվականին նա ճամփորդել է դեպի Փարիզ, որտեղ սովորել է Տոմա Կուտուրի ստուդիայում[13]։
Բոյսի աշխատանքների առաջին հրապարակային ցուցահանդեսը տեղի է ունեցել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Չնայած Բոյսը ներկայացրել է երկու աշխատանք[14], նրա Էլգիվա կտավը գրավել է այնպիսի քննադատների ուշադրությունը, ինչպիսիք են Ջոն Ռասկինն ու Ֆորդ Մեդոքս Բրաունը։ Այդ աշխատանքում Բոյսը պատկերել է մոդել Լիզի Ռիդլիին անգլո-սաքսյան պատմական լեգենդի ողբերգական հերոսուհու կերպարում՝ հավանաբար հետևելով պրեռաֆայելիստ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի օրինակին, ով պատկերել է Էլգիվային դրանից ութ տարի առաջ։ Ցուցահանդեսից հետո Ռասկինը գովաբանել է Բոյսի նկարը.
Ողջ կերպարի շքեղությունը՝ գունատ ու մաքուր գույների գեղեցիկ պատկերը, իմ մտքում այս նկարը տեղավորում է ամենաբարձր ու խոստումնալիցների շարքում։ Այն դեռ չի հասել ամբողջական կետին... բայց այս կտավում նկարիչը, մշտապես նայելով դեպի Բնությունն ու իր սեփական ապրումները, կկարողանա արտահայտել դրանք[15]։
Իր առաջին ցուցահանդեսից հետո Բոյսը շարունակել է իր կատարելագործումը բազմաթիվ ճեպանկարներում ու արվեստի փորձերում[16]։ Նա 1857 թվականն անցկացրել է Իտալիայում և այդ տարվա դեկտեմբերին Հռոմում ամուսնացել է Նեհրի Թանվորթ Ուելսի հետ։ Բոյսն Իտալիայում անցկացրած ժամանակն օգտագործել է մի քանի այլ կտավներ նկարելով[17]։ Արվեստագետի իր անհատական փորձը զարգացնելուն զուգահեռ նա նաև շարունակել է ուսումնասիրել ու վերլուծել իր ժամանակակիցների արվեստի գործերը։ Բոյսը մի քանի վերլուծականներ է տպագրել Saturday Review պարբերականում, որտեղ նա բարձրաձայնել է պրեռաֆայելիստների արվեստի ուղղության անկեղծությունն ու սկզբունքները, ինչպես նաև ընդգծել է Ջոն Ռասկինի դրական ազդեցությունը Անգլիայի արվեստի աշխարհի վրա[18]։
Բոյսի ուշ շրջանի աշխատանքներն ընդգրկում է Մուլատ կնոջ գլուխը աշխատանքը, որը ճամայկացի ներգաղթյալ և հայտնի նկարիչների բնորդուհի Ֆանի Էթոնի դիմանկարն է[19]։
Բոյսը մահացել է 1861 թվականի հուլիսի 15-ին, իր երրորդ երեխայի ծնունդից հետո[20]։ Նրա վերձին՝ Աստծո թռչունը աշխատանքը մնացել է նրա նկարակալի վրա[21]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոանա Մարի Բոյս» հոդվածին։ |
|