Ջոի Բեթի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 1, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, երգիչ և կիթառահար |
IMDb։ | ID 5438541 |
Ջոի Բեթի (անգլ.՝ Joseph Batey, հունվարի 1, 1989, Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է նեթֆլիքս ընկերության «Վհակը» ֆենտեզի հեռուստասերիալում կատարած Լյութիկի դերով։
Ծնվել է 1989 թվականին Անգլիայի Նյուքասլ քաղաքում։ Ծնողները Մարկ Բեյթին և Սյու Ուիլքինսոնն են։ Մայրն աշխատում է որպես ավագ պրոդյուսեր Բրիտանական հաղորդումներում։ Ունի երկու քույր՝ Լորան և Սյուզին։
Գերազանց կերպով ավարտել է Սուրբ Քաթբերթի անվան կաթոլիկ դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ժամանակակից և միջնադարյան լեզուներ։ Հետո Փարիզի Ժակ Լեքոքի անվան միջազգային թատերական դպրոցում սովորել է դերասանական արվեստ։ 2008 թվականին սկսել է իր կարիերան որպես թատրոնի դերասան։ Ելույթ է ունեցել Բրոդվեյի և Վեսթ-Էնդի մի շարք բեմադրություններում։
Ֆիլմերում առաջնաելույթը կայացել է 2013 թվականին, երբ կատարել է Դիքսիի դերը «Սպանության հակառակ կողմում» ֆիլմում։ Կատարել է նաև մի քանի էպիզոդիկ դերեր։ 2018 թվականին կատարել է Պիեռի գլխավոր դերը պատմական «Միաբանության անկումը» ֆիլմում։
2019 թվականին նեթֆլիքսի «Վհակը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում կատարել է Լյութիկի դերը, ինչի շնորհիվ ստացել է մեծ հայտնություն[1][2][3]։
Հանդիսանում է «The Amazing Devil» երաժշտական խմբի ստեղծողը, որը 2016 թվականին թողարկել է դեբյուտային «Love Run» ալբոմը[4]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013 | ֆ | Ապանության մյուս կողմում | Murder on the Home Front | Դիքսի |
2013 | ս | Սպիտակ թագուհին | The White Queen | Էդուարդ Վեսթմինսթերսկի |
2013 | ս | Ժամանակակից հորատիչը | Whitechapel | Գևին Ռեդման |
2014 | ֆ | Խռովարարների ակումբ | The Riot Club | տղա |
2016 | Dragon Quest Heroes II | Dragon Quest Heroes II | Կեսար | |
2016 | ս | Մաունթ Փլիզանթ | Mount Pleasant | Գոֆեր |
2016 | ֆ | Նկարիչը սպանում է իրեն | Bloody Cakes | Քոլին Մոնթքրոուքնոքս |
2017 | ս | Մթության մեջ | In the Dark | Շելլի |
2017 | ֆ | Լիվերպուլում կինոաստղերը չեն մեռնում | Film Stars Don't Die in Liverpool | Էդդի |
2017 | ս | Սթրայք | Strike | Էլ Ռոքբի |
2017-2018 | ս | Միաբանության անկումը | Knightfall | Պիեռ |
2018 | ս | Շեքսպիր և Հեթուեյ։ Մասնավոր հետախույզներ | Shakespeare & Hathaway: Private Investigators | Քալում Բելիմոր |
2018 | ս | Հաջողակը | Stan Lee's Lucky Man | Բոբի Հեյս |
2019 | ս | Աշխարհների պատերազմ | The War of the Worlds | Հենդերսոն |
2019-ներկա | ս | Վհակը | The Witcher | Լյութիկ |
2022 | ս | Բիլլի Քիդ | Billy the Kid | Պատրիկ Մաքարթի |
2022 | ս | Վհակ։ Ծագում | The Witcher: Blood Origin | Լյութիկ |
Տարի | Անվանում | Դեր | թատրոն |
---|---|---|---|
2008 | «Մակբեթ» | Մակբեթ | Tyne Theatre Stage School |
2009 | «Два веронца» | Սփիդ | Cambridge American Stage Tour |
2009 | «Ռոմեո և Ջուլիետ» | Բելվոլիա | The Marlowe Society |
2010 | «Դեղամիջոց» | Դիլան | CUADC |
2010 | «Ալքիմիկոս» | Ֆեյս | The Marlowe Society |
2010 | «Համլետ» | Հորացիո | British Shakespeare Association |
2010 | «Համլեթ» | Լաերթ | European Theatre Group |
2010 | «Ամառային գիշերվա երազ» | Նիք Բոթոմ | European Theatre Group |
2011 | «Ճայը» | Կոնստանտին Գաբրիելի Թրեդլև | CUADC |
2011 | «Խորամանկի սանձահարումը» | Պետրուչո | European Theatre Group |
2011 | «Ռոմեո և Ջուլիետ» | Մերկուցիո | CUADC |
2011 | «Պորնոգրաֆիա» | Եղբայր | CUADC |
2011 | «Ոչ հրեշտակների մասին» | Ֆիշ | Ribbon Theatre |
2012 | «Շատ ուրախ » | Ֆրենկ | ADC Theatre |
2013 | «Սխալների կատակերգություն» | Անտիֆոլ Սիրակուզացի | The Marlowe Society |
2014 | «Գայլերի սրահ»/«Մուտքագրեք մարմիններ» | մարկ Սմիթոն | Royal Shakespeare Company |
2015 | «Գայլերի սրահ» | Royal Shakespeare Company |
|