Ջոկո Վիլինկ

Ջոկո Վիլինկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1971(1971-09-08) (53 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունRovira i Virgili University?
Մասնագիտությունպոդքաստեր, մարտարվեստի վարպետ, գրող, ռազմական հրամանատար և խորհրդական
 Jocko Willink Վիքիպահեստում

Ջոն "Ջոկո" Վիլինկ (սեպտեմբերի 8, 1971(1971-09-08), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ)[1], ամերիկացի փոդքասթեր, հեղինակ, մարտարվեստի վարպետ և Միացյալ Նահանգների նավատորմի թոշակառու։ Նա Իրաքյան պատերազմի ընթացքում ծառայության համար արժանացել է արծաթե և բրոնզե աստղերի[2]։ Ռամադի ճակատամարտի ընթացքում Վիլինկը վաշտի հրամանատար էր։

Վիլինկը ծնվել և մեծացել է Նոր Անգլիայում։ Նա ԱՄՆ-ի նավատորմում ծառայության է անցել 1990 թվականին։

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլինկը ութ տարի իր զինվորական պարտականությունները կատարեց որպես ծովային նավատորմի շարքային մինչ ԱՄՆ ենթասպայական դպրոց հաճախելու իրավունք ստանալը։ Նա 2006 թվականին նա տեղափոխվեց Իրաքի Ռամադի քաղաք։ Իր ծառայության ընթացքում նա աշխատել է նաև նավատորմի որպես հրահանգիչ։ 2010 թվականին 20 տարի ծառայելուց հետո նա թոշակի անցավ[3]։

Հետռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլինկը բրազիլական ջիու-ջիցու մարտարվեստով էր զբաղվում և Դին Լեստերի կողմից արժանացել է սև գոտու։ Վիլինկը Լեյֆ Բաբինի հետ հիմնում է Էշելոն ճակատ ընկերությունը, որը բարդ պրոբլեմներին իրենց փորձառությունների վրա հիմնված և բազմաթիվ առաջնորդական մարտահրավերներից դասեր քաղած լուծումներ էր առաջարկում։ [4] Նա և Բաբինը համահեղինակեցին "Էքստրեմալ ղեկավարություն․ Ինչպես ԱՄՆ ռազմածովային նավատորմը ղեկավարել և հաղթել" առաջնորդության ձեռնարկը[5]Թիմ Ֆերիսի, Յո Ռոգանի և Սեմ Հարիսի փոգքասթերում ներկայանելուց հետո Վիլինկը սկսեց իր շաբաթական Յոկո փոդքասթը[6],։ Էկո Չարլսի հետ 2015 թվականի դեկտեմբերի 22-ինէ անդրադառնալով պատերազմի, առաջնորդության, ջիու-ջիտույի, վարժությունների և Ռազմածովային նավատորմից դասեր քաղելու թեմաներին։

Ներկայումս Վիլինկը բնակվում է Սան Դիեգոյում, Կալիֆորնիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Extreme Ownership». Macmillan Publishers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  2. «These former Navy SEALS explain why you should wake up before dawn to win at life». maxim.com. Maxim. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Echelon Front». Echelon Front. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Why this retired Navy SEAL commander has 3 alarm clocks and wakes up at 4:30 a.m.». Business Insider. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  5. Schawbel, Dan. «Jocko Willink: Career Advice From a Former Navy SEAL». forbes.com. Forbe. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.