Ջոն Բենսոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1865[1] |
Ծննդավայր | Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 16, 1947[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Kittery, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ[1] |
Գերեզման | Հարմոնի Գրուվ գերեզման |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարապետ և նկարիչ |
![]() |
Ջոն Բենսոն (անգլ.՝ John Prentiss Benson, փետրվարի 8, 1865[1], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 16, 1947[1], Kittery, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ[1]), ամերիկացի ճարտարապետ և ծովանկարիչ[2]։
Ծնվել է 1865 թվականի փետրվարի 8-ին Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում, նկարիչ Ֆրենկ Բենսոնի եղբայրն է։ Ճարտարապետի կրթություն է ստացել Ժյուլիանի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի դպրոցում։ Վերադառնալով ԱՄՆ` 1893 թվականին նա ամուսնացել է Սառա Բիսել Վիթմանի հետ, նրանք ապրում էին Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքում, այնուհետև տեղափոխվել են Նյու Յորքի Ֆլաշինգ քաղաք։
Բենսոնն աշխատել է Նյու Յորքի McKim, Mead & White ճարտարապետական ֆիրմայում։ Այնուհետև իր ընկերոջ` Ալբերտ Լևրեթ Բրոքվեյի հետ (ում հետ կրթություն էր ստացել Եվրոպայում) ստեղծել են իրենց սեփական` Բենսոն և Բրոքվեյ (անգլ.՝ Benson and Brockway) ընկերությունը։ 1922 թվականին Բենսոնն աշխատել է որպես ճարտարապետ։ Այդ ժամանակ նա իր կնոջ հետ մեկնել է Անգլիա, որտեղ ստուդիա է վարձել և նկարել մի քանի կտավ։ Նա իր նկարները ուղարկել է Նյու Յորքի Քենեդի պատկերասրահ (անգլ.՝ Kennedy Galleries), որտեղ դրանք վաճառվել են։ Այնուհետև Ջոնը թողել է ճարտարապետական աշխատանքը և լիովին նվիրվել է նկարչությանը։ Կնոջ հետ տեղափոխվել են Մեն նահանգի Քիթերի քաղաք, որտեղ գնել են իրենց սեփական տունը Փիսքաթաքվա գետի վրա, որն իրենք կոչել են «Ուռիների ափ»[3][3]։
Մահացել է 1947 թվականի նոյեմբերի 16-ին Մեն նահանգի Քիթերի քաղաքում։ Թաղվել է Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքի «Համերաշխության պուրակ» գերեզմանատանը[4]։ Ջոն Բենսոնը ստեղծել է ավելի քան 500 կտավ։ Նրա կտավները կարելի է տեսնել ԱՄՆ-ի բազմաթիվ թանգարաններում։ 1968 թվականին Սեյլեմ քաղաքի Փիբոդի թանգարանում կազմակերպվել է նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրություն[3]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բենսոն» հոդվածին։ |
|