Ջոն Լյութեր Լոնգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1861[1][2][3] |
Ծննդավայր | Hanover, Յորք շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1927[1][2][3] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ կամ Clifton Springs, Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Մասնագիտություն | լիբրետիստ, գրող, փաստաբան և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
John Luther Long Վիքիպահեստում |
Ջոն Լյութեր Լոնգ (հունվարի 1, 1861[1][2][3], Hanover, Յորք շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 31, 1927[1][2][3], Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Clifton Springs, Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի իրավաբան և գրող, որն առավել հայտնի է իր «Մադամ Բաթերֆլայ» պատմվածքով, որը հիմնված էր նրա քրոջ՝ Ջենի Կորելի հիշողությունների վրա, որը եղել էր Ճապոնիայում իր ամուսնու հետ, որը մեթոդիստ միսիոներ էր[4]:
Ջոն Լյութերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Հանովեր քաղաքում, ընդունվել է Ֆիլադելֆիայի փաստաբանական միություն 1881 թվականի հոկտեմբերի 29-ին և դարձել փաստաբան։ 1882 թվականի հունվարի 17-ին նա ամուսնացել է Մերի Ջեյն Սպրենքլի հետ։ Ջոն Լյութեր Լոնգը մահացել է 66 տարեկան հասակում 1927 թվականի հոկտեմբերի 31-ին՝ կյանքի վերջին երկու ամիսն անցկացնելով Նյու Յորքի Քլիֆթոն Սպրինգս քաղաքի առողջարանում։ 1927 թվականի նոյեմբերի 1-ի «Նյու Յորք Թայմսը» մեջբերել է նրա իսկ խոսքն իր մասին՝ որպես «սենտիմենտալիստ և ֆեմինիստ և հպարտ դրանով»[4]։
Դեյվիդ Բելասկոյի հետ նա գրել է «Ադրեա» չորս ակտով պիեսը, որում խաղացել է տիկին Լեսլի Քարթերը, և որի 123 ներկայացում է տրվել Բելասկոյի թատրոնում[5]։ Նրա մեկ գործողությունը՝ «Դոլչե», բեմադրվել է Մանհեթենի թատրոնում 1906 թվականի ապրիլի 24-ին, որում խաղացել է Միննի Մադեռն Ֆիսկեն[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լյութեր Լոնգ» հոդվածին։ |
|