Ջոն Լոուել Գարդներ II | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1837 |
Ծննդավայր | Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1898 (61 տարեկան) կամ նոյեմբերի 10, 1898[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | վաճառական |
Ամուսին | Իզաբելլա Ստյուարտ Գարդներ |
Ծնողներ | հայր՝ John Lowell Gardner?, մայր՝ Catherine Elizabeth Peabody? |
Ջոն «Ջեք» Լոուել Գարդներ II (անգլ.՝ John Lowell Gardner II, նոյեմբերի 26, 1837, Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 10, 1898 կամ նոյեմբերի 10, 1898[1], Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, արվեստի կոլեկցիոներ, բարերար։
Կնոջ՝ Իզաբելլա Ստյուարտ Գարդների հետ եղել են արվեստի մեկենասներ։ Նրանց հավաքածուն ամփոփված է Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում[2]։
Գարդների մայրը՝ Կատերին Էնդիկոտ Պիբոդին (1808-1883)[3], ծնվել է Բրուքլինում Սալեմցի հայտնի նավի սեփականատեր Ջոզեֆ Պիբոդիի (1757-1844) ընտանիքում, ով պղպեղ է ներմուծել Սումատրայից և իր մահվան ժամանակ՝ 1844 թվականին, եղել է Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից մեկը[4]։ Գարդների հայրական կողմի պապը՝ Սամուել Պիկերինգ Գարդները (1768-1843), եղել է պլանտատոր Թոմաս Գարդների սերունդներից[2][5][6]։ Հայրական տատը՝ Ռեբեկա Ռասել Լոուելը, սերել է Պերսիվալ Լոուելի ընտանիքից, ով Քեյպ Էնն է ժամանել 1639 թվականին։
Որոշ ժամանակ Հարվարդի համալսարանում անցկացնելուց հետո, Գարդները միացել է հոր առևտրային բիզնեսներին։ Գարդներները համագործակցել են Պիբոդիների հետ, և նրանց նավերը նավարկել են շատ ծովերում։ Երիտասարդ Գարդները բացի նավերից հետաքրքրվել է նաև երկաթուղիներով (Chicago, Burlington and Quincy Railroad) և հանքերով (Calumet and Hecla Mining Company)[7]:
1860 թվականի ապրիլի 10-ին ամուսնացել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների հետ։ Ունեցել են մեկ որդի՝ Ջոն Լոուել 3-րդը, ով ծնվել է 1863 թվականի հունիսի 18-ին և մահացել է 1865 թվականի մարտի 15-ին թոքաբորբից։ Նրա մահից հետո ամուսնական զույգը ճամփորդել ու հավաքել է արվեստի մեծ հավաքածու։ 1875 թվականին Գարդների եղբոր՝ Ջոզեֆի մահից հետո նրանք որդեգրել են նրա երեք որդիներին[7]։