Ջոն Պատոն

Ջոն Պատոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1824(1824-05-24)[1]
ԾննդավայրKirkmahoe, Դամֆրիսշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 28, 1907(1907-01-28)[1] (82 տարեկան)
Կրոնպրեսբիտերականներ
Մասնագիտությունթարգմանիչ, աստվածաշնչի թարգմանիչ և միսիոներ
ԱմուսինMary Ann Robson Paton? և Margaret Paton?
 John Gibson Paton Վիքիպահեստում

Ջոն Գիբսոն Պատոն (մայիսի 24, 1824(1824-05-24)[1], Kirkmahoe, Դամֆրիսշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 28, 1907(1907-01-28)[1]), բողոքական միսիոներ Հարավային Խաղաղ օվկիանոսի Նոր Հեբրիդ կղզիներում։ Նրա միջոցով Նոր Հեբրիդում մուտք գործեց կրթությունը և քրիստոնեությունը։ Պատոնը զարգացրեց փոքր արդյունաբերություն բնիկների համար, ինչպիսին էր գլխարկի պատրաստումը։ Նա համառորեն պայքարեց ստրկատիրության մի տեսակի դեմ, որը կոչվում էր "Սև թռչուններ": Այն ներառում էր բնիկներին առևանգելը և աշխատել ստիպելը Նոր Զելանդիայում և այլ վայրերում:Նրա կյանքը և աշխատանքը Նոր Հեբրիդ կղզիներում եղել է դժվար և հաճախ վտանգավոր։ Պատոնը քարոզեց, ընտանիք բարձրացրեց և աշխատեց բարձրացնել միսիոներական գործի համար աջակցությունը Շոտլանդիայում։ Նա եղել է ուժեղ բնավորության և անհատականության տեր մարդ։ Պատոնը նաև պատմեց իր պատմությունը՝ տպագրելով այն։ Իր ապրած կյանքով և ծառայությունով նա օրինակ և ներշնչման աղբյուր է միսիներության մեջ[2][3][4]։

Պատոնը ծնվել է 1824 թվականի, մայիսի 24-ին, Շոտլանդիայում։ Նա Ջեյմս և Ժանեթ Պատոնների 11 երեխաներից ավագն էր։ Որոշ ժամանակ անց Պատոնների ընտանիքը տեղափոխվեց այլ քաղաք և 3 սենյականոց համեստ տնակում Պատոնները մեծացրին իրենց 5 որդիներին և 6 դուստրերին։

Ջոնը 12 տարեկանից սկսած սկսեց աշխատել իր հոր արտադրամասում, օրական 14 ժամ։ Այնուամենայնիվ նա օրական 2 ժամ հատկացնում էր սնվելուն։

Այս տարիների ընթացքում Ջոնը մեծապես ազդված էր այն հանգամանքից, որ իր հայրը օրվա մեջ 3 անգամ գնում էր "աղոթքի սենյակ" և օրական 2 անգամ ընտանեկան աղոթք էր անցկացնում։

Երիտասարդ տարիքում Պատոնը զգաց Աստծո կանչը արտասահմանում որպես միսիոներ ծառայելու։ Ի վերջո նա տեղափոխվեց Գլազգո, որտեղ ուսումնասիրեց աստվածաբանություն և բժշկություն։ Մի քանի տարի թռուցիկներ բաժանեց, դասավանդեց դպրոցում և աշխատեց որպես միսիոներ Գլազգոյի դեգրադացված հատվածում։

Պատոնը ձեռնադրվեց 1858 թվականի, մարտի 23-ին։ Դրանից 14 օր անց (ապրիլի 16) ամուսնացավ Մերի Աննա Ռոբսոնի հետ։ Այնուհետև Հովսեփ Քոփլանդի ուղեկցությամբ Շոտլանդիայից մեկնեցին դեպի Հարավային Խաղաղ օվկիանոս։

Կյանքը Նոր Հեբրիդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը և Մերին վայրէջք կատարեցին Տաննա կղզում 1858 թվականի, նոյեմբերի 5-ին, որը գտնվում է Նոր Հեբրիդների հարավային մասում։ Երբ նրանք ժամանեցին կանադացի միսիոներ Ջոն Գեդին արդեն Նոր Հեբրիդներում էր սկսած 1846 թվականից և ծառայում էր Անեիտում կղզում։

Այդ ժամանակ Տաննայի բնակչությունը կանիբալներ էին։ Միսիոներ զույգը շրջապատված էր "չարագործներով, ովքեր իրենց սնահավատության և հեթանոսական դաժանության մեջ ամենավտանգավորն էին։ Տղամարդիկ և երեխաները մերկ էին, կանայք ծածկված էին տերևներով":

Նրանց ժամանումից 3 ամիս անց ծնվեց նրանց որդին՝ Փիթեր Ռոբերտ Ռոբսոնը 1859 թվականի, փետրվարի 12-ին։ Սակայն 19 օր հետո Մերին մահացավ արևադարձային տենդից, ում շուտով հետևեց նորածին Փիթերը, ով 36 օրական էր։

Ջոնը կնոջը և երեխային միասին թաղեց իրենց տան մոտակայքում։ Նա գիշերներ անցկացրեց գերեզմանում քնելով, որպեսզի պաշտպանի նրանց տեղացի կանիբալներից։

Պատոնը շարունակեց իր միսիոներական առաքելությունը չնայած բնիկների թշնամանքին և նրա դեմ արված մահափորձերին։ Մի հարձակման ժամանակ նավը ժամանակին հասավ և փրկեց նրան՝ տանելով կղզու այլ հատված[5]։

Այց Ավստրալիա և Շոտլանդիայի և երկրորդ ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեիտումից Պատոնը գնաց սկզբից Ավստրալիա, հետո Շոտլանդիա։ Նրա այցի նպատակն էր ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել Նոր Հեբրիդներում կատարված աշխատանքի նկատմամբ, նոր միսիոներներ հավաքագրել և նաև գումար հավաքել նավի կառուցման և պահման համար, որը կնպաստեր միսիոներների ավետարանչությանը։ Ավելի ուշ նա հայթայթեց այդ գումարը, որով պետք է շոգենավ կառուցվեր։

Շոտլանդիայում եղած ժամանակ նա ամուսնացավ Մարգարետ Ուայթքրոսի հետ, ով այսպես կոչված "Whitecross Knights"-ի ժառանգորդն էր։ Նա Հելեն Ուայթքրոսի քույրն էր։

Վերադարձ Նոր Հեբրիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականի օգոստոսին վերադարձան Նոր Հեբրիդներ։ Ջոնը և նրան երկրորդ կինը՝ Մագին հիմնեցին նոր միսիոներական կայան Անիվա կղզում՝ Տաննայի մոտակայքում։ Այստեղ նրանք ապրում էին փոքրիկ խրճիթում, մինչ տուն կկառուցեին նրանց համար, հետագայում ևս երկու տուն որբ երեխաների համար։ Ավելի ուշ եկեղեցի, տպարան և այլ կառույցներ կառուցվեցին։ Անիվայում նրանք գտան բնիկներ, ովքեր շատ նման էին Տաննայի բնիկներին՝ միևնույն սնահավատությունը, միևնույն դաժանությունները, բարբարոսական մտածելակերպը, այլատյացությունը, մարդասիրության պակասը։

Այնուամենայնիվ նրանք շարունակեցին իրենց միսիոներական ծառայությունը, այստեղ ծնվեցին նրանց 10 երեխաներից 6-ը, որոնցից 4-ը մահացան շատ վաղ։ Նրանց 4-րդ որդին Ֆրանկ Պատոնը, ով հետևեց նրանց ծառայությանը Նոր Հեբրիդներում Անիվա կղզում ծնված երեխաներից մեկն էր։

Ջոնը սովորեց լեզուն և կրճատեց այն ավելի հեշտ գրելու համար։ Մագին դասավանդեց մոտ 50 կանանց և աղջիկների, ովքեր սովորեցին կարդալ, երգել, գլխարկներ պատրաստել։ Նրանք թարգմանեցին, տպագրեցին և բացատրեցին գրությունները։ Զույգը ամեն օր ծառայում էր հիվանդներին, մահամերձներին, դեղորայք էր բաժանում, սովորեցնում նրանց գործիքների օգտագործում, սովորեցնում Տիրոջը երկրպագել ամեն Աստծո օր և տարածել Ավետարանը բոլոր գյուղերում։

Տարիներ շարունակ հաշվի չառնելով զրկանքները, տեղացիներից վտանգը, հիվանդությունները նրանք շարունակեցին իրենց ծառայությունը դեռ երկար տարիներ։ Արդյունքը եղավ այն, որ բնիկները ընդունեցին քրիստենությունը։ 1899 թվականին նա Անիվա կղզում Նոր Կտակարան տպագրեց և միսիոներներ բարձրացրեց Նոր Հեբրիդներից 30 կղզիներից 25-ում[6]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագին մահացավ 64 տարեկան հասակում 1905 թվականի, մայիսի 16-ին, Ավստրալիայում։

Պատոնը մահացավ կնոջից 2 տարի անց, 82 տարեկան հասակում, 1907 թվականի, հունվարի 28-ին Ավստրալիայում։ Նրանք երկուսն էլ թաղվեցին Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Gibson., Paton, John (2012). The Story of John G. Paton Or Thirty Years Among South Sea Cannibals. tredition. ISBN 9783847225423. OCLC 920917766.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Paton, John Gibson (1824–1907)». Oxford University Press. 2018 թ․ փետրվարի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. The Pacific Islands : an encyclopedia. Lal, Brij V., Fortune, Kate. Honolulu: University of Hawai'i Press. 2000. ISBN 082482265X. OCLC 41445845.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  5. «Paton, John Gibson». Religion Past and Present. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «Paton, John Gibson, (24 May 1824–28 Jan. 1907), Missionary to the New Hebrides». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)