Ջոն Ռիդ | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բաց համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և հետազոտող |
Դավանանք | կաթոլիկություն[1] |
Ծննդյան օր | մայիսի 8, 1947[2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Բելզհիլ, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ջոն Ռիդ (անգլ.՝ John Reid, Baron Reid of Cardowan, մայիսի 8, 1947[2], Բելզհիլ, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ-լեյբորիստ, ներքին գործերի նախկին նախարար (2006-2007)։ Ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում, 1987 թվականին առաջին անգամ մուտք է գործել։ Համարվում էր անվտանգության ոլորտում կոշտ քաղաքականության կողմնակից և նախկին վարչապետ Թոնի Բլեերի ամենաազդեցիկ կողմնակիցներից մեկը։
Ռիդը ծնվել է 1947 թվականի մայիսի 8-ին[3][4] փոստատարի և գարեջրատան աշխատակցուհու ընտանիքում[5]։ Սովորել է Քոաթբրիջ դպրոցում[4], սակայն 16 տարեկանում թողել է այն և աշխատել որպես ապահովագրական գրասենյակային ծառայող[5]։ Ավելի ուշ գերազանցությամբ ավարտել է Սթիռլինգի համալսարանը՝ «պատմություն» մասնագիտությամբ։ Այնուհետև ստացել է տնտեսագիտության պատմության դոկտորի կոչում[3][4][5][6]։ Քաղաքական կարիերան սկսել է Մեծ Բրիտանիայի Կոմունիստական կուսակցությունում[5]։
1979-1983 թվականներին Լեյբորիստական կուսակցությունում զբաղվել է հետազոտական աշխատանքով։ 1983-1985 թվականներին եղել է կուսակցության առաջնորդ Նիլ Քինոքի քաղաքական խորհրդականը[4][5]։ 1986-1987 թվականներին ղեկավարել է Շոտլանդիայի արհմիութենական շարժումը՝ ի պաշտպանություն լեյբորիստների[4]։ 1987 թվականին առաջին անգամ մտել է խորհրդարան[5]։ Պաշտոններ է զբաղեցրել լեյբորիստների ստվերային կաբինետում՝ երեխաների հարցերով ներկայացուցիչ, պաշտպանության ստվերային նախարար[4]։ 1994 թվականին եղել է Շոտլանդիայի ամենաազդեցիկ լեյբորիստներից մեկը, որը պաշտպանել է Թոնի Բլեերի թեկնածությունը կուսակցական առաջնորդության համար[5]։
1997 թվականին համընդհանուր ընտրություններում լեյբորիստների հաղթանակից հետո, դարձել է զինված ուժերի կրտսեր նախարար[3][5][6], այնուհետև տրանսպորտի նախարարի տեղակալ[4]։ 1999 թվականին Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններից հետո նշանակվել է Շոտլանդիայի գործերի նախարար[3][5][6]։ Այդ պաշտոնում ներգրավված է եղել իր որդու՝ Քևին Ռիդի լոբբիստական գործունեության շուրջ սկանդալի մեջ։ Մասնակցել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Դոնալդ Դյուարի հետ դիմակայությանը[3][5]։
2001 թվականին զբաղեցրել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարի պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կաթոլիկը[3][6]։ Զբաղվել է հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործընթացի կազմակերպմամբ[5]։ Հետո որոշ ժամանակ եղել է առանց պորտֆելի նախարար և Լեյբորիստական կուսակցության նախագահ[4][6], իսկ հետո խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար[6]։ Ղեկավարել է առողջապահության նախարարությունը[4][6]։ 2005 թվականի մայիսին ստացել է պաշտպանության նախարարի երկար սպասված պաշտոնը[4][6]։
Ռիդին համարում էին վարչապետին մոտ կանգնած գործիչ[5][7] և Գորդոն Բրաունի ամենահավանական այլընտրանքը, որին կարող էին առաջարկել Բլեերի կողմնակիցները[6]։ Սակայն որոշ դիտորդներ կարծում էին, որ Ռիդն իր ձևով ավելի շուտ ոչ թե առաջնորդ է, այլ «ապարատի անձ»[5]։
2006 թվականի մայիսին կադրային փոփոխությունից հետո ներքին գործերի նախարարի պաշտոնում փոխարինել է Չարլզ Քլարկին[4][6][6][8][9]։ Ռիդի ղեկավարությամբ նախարարությունը հիմնական ջանքերը հատկացնում էր իր ոստիկաններին և պատժիչ գործառույթներին, անօրինական ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարին[4][7]։
2006 թվականի օգոստոսին Ռիդը եղել է Ահաբեկիչների դավադրության հետաքննության արտակարգ կոմիտեի նախագահը, որոնք ծրագրում էին ուղևորատար ինքնաթիռների պայթյուններ[6][7][10][11]։
2007 թվականի հունիսի 27-ին Գորդոն Բրաունը Բլեերին փոխարինել է վարչապետի պաշտոնում[12][13][14], իսկ Ռիդը պաշտոնանկ է արվել[15]։
Ռիդի առաջին կինը մահացել է 1998 թվականին, իսկ երկու տարի անց նա կրկին ամուսնացել է։ Առաջին ամուսնությունից նա ունի երկու որդի[3][4][6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռիդ (քաղաքական գործիչ)» հոդվածին։ |
|