Ջոն Քենեդիի անմար կրակ (անգլ.՝ John F. Kennedy Eternal Flame), հուշահամալիր, նվիրված ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիին, Արլինգտոնի ազգային գերեզմանատանը[1]։ Հուշարձանը ստեղծել է ամերիկացի քանդակագործ Ջոն Ուորնիքի կողմից, ով Քենեդիի ընկերն էր, նրանք միասն սովորել էին Սթենֆորդի համալսարանում[2]։ Այցելությունների համար համալիրը բացվել է 1967 թվականի մարտի 15-ին[3]։
Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին։ Նախագահի կինը` Ժաքլին Քենեդին խնդրել է ամուսնու գերեզմանի վրա Անմար կրակ տեղադրել։ Նախագահի հուղարկավորությունը կատարվել է նոյեմբերի 25-ին, և այդ կարճ ժամանակահատվածում կազմակերպիչները կարողացել են կրակի տեսքով հուշարձան տեղադրել. պրոպան գազը մուտք էր գործում գերեզմանից երկու հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող սարքից։ Ժաքլին Քենեդին և նրա եղբայրները վառեցին այդ Անմար կրակը[4][5][6]։
Նոյեմբեի 26-ի երեկոյան թաղման վայրը ցանկապատել էին ցածր փայտե ցանկապատով, ավելի մեծ մակերեսով, քանի որ Ժաքլին Քենեդին որոշել էր ամուսնու մոտ թաղել իր երկու մահացած երեխաներին` Արաբել Քենեդիին և Պատրիկ Բուվե Քենեդիին։ Երեխաների աճյունով երկու զարդատուփերը հոր կողքին թաղվել են 1963 թվականի դեկտեմբերի 5-ին, երկու տարբեր շիրմաքարերի` սպիտակ քարի և սպիտակ խաչի տեսքով[7]։
1963 թվականի նոյեմբերի 28-ին նախագահի գերեզման են այցելել Ժաքլին Քենեդին, Ռոբերտ Քենեդին և ճարտարապետ Ջոն Ուորնիկը` հուշահամալիրի մշտական տեսքը որոշելու նպատակով։ Նախագիծը հանձնվել էր Ուորլիկին, որը նա պետք է ներկայացներ ԱՄՆ-ի կերպարվեստի հանձնաժողովին։ Ի սկզբանե մտավախություն կար, որ Անմար կրակը չի թույլատրվի գերեզմանատանը, բայց ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է և պաշտոնապես 3 ակր տարածք տրամադրել Ջոն Քենեդիի հուշահամալիրի համար։
Ուորնիկը բազմաթիվ ճարտարապետների, քանդակագործների, նկարիչնեևրի, լանդժաֆտային դիզայներների և կրոնական փորձագետների հետ համատեղ մեծ և քրտնաջան աշխատանք են իրականացրել հուշահամալիրի նախագծման ժամանակ, որը իրականացվել է գաղտնիության բարձր ռեժիմում։ 1964 թվականի ապրիլի 6-ին Ուորնիկը տիկին Քենեդիին է ուղարկել 76 էջանոց հուշագիր, որտեղ շարադրել է հուշահամալիրի կոնցեպցիան։ Վերջնական տարբերակը ներկայացվել է հրապարակայնորեն` 1964 թվականի նոյեմբերի 13-ին, Վաշինգթոնի Արվեստի ազգային թանգարանում։
Այն ընտրվել է Քենեդիի ընտանիքի անդամների կողմից ինչպես նաև այս գոծընթացում ներգրավված շատ բարձրաստիճան անձանց և կազմակերպությունների կողմից։ Ծրագրվել էր հուշահամալիրի ստեղծման աշխատանքները սկսել 1965 թվականի աշնանը և ավարտել 1966 թվականի աշնանը։ Նախագծի ընդհանուր նախահաշվային արժեքը գնահատվել էր 2 միլիոն դոլար։
Քենեդիի ընտանիքը առաջարկել է վճարել ամբողջ արժեքը, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը նրանց առաջարկել է վճարել միայն 200-300 հազար դոլար, ստանձնելով մնացած ծախսը։ 1966 թվականի հոկտեմբերի կեսերին նախագծի որոշ փոփոխությունների և շինարարական նյութերի ուշացման պատճառով հուշահամալիրի բացումը տեղափոխվել է 1967 թվականի սկիզբ։
Ջոն Քենեդու նոր գերեզմանի օծումը կարդինալ Ռիչարդ Կուշինգի ղեկավարությամբ տեղի է ունեցել 1967 թվականի մարտի 15-ին, ժամը` 07:00-ին, հորդարատ անձրևի տակ։ Արարողությանը, որը տևել է 20 րոպե մասնակցել են ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնը, տիկին Քենեդին և Քենեդիի ընտանիքի անդամները։ Հուշահամալիրի վերջնական նախագծի արժեքը կազմել է 2,2 միլիոն դոլար։
1964 թվականին, Ջոն Քենեդիի սպանության տարելիցին, ԱՄՆ-ում թողարկել է նամականիշ` Անմար կրակի պատկերով։