Ջոն Քրոու լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ճամայկա |
Բարձրություն (ԲԾՄ) | 1100 մետր |
Ջոն Քրոու լեռներ (անգլ.՝ John Crow Mountains), լեռներ, որոնք գտնվում են Ճամայկայի արևելյան ծայրամասում։ Լեռները ձգվում են կղզու հյուսիսարևելյան ափերով, սահմանափակվում են Ռիո Գրանդե գետի ափերով և միանում են հարավ-արևելքում գտնվող Բուլ-Մաունթինս լեռներին` արևելյան ծայրով[1]։ Լեռնաշղթայի ամենաբարձր կետը 1140 մետր է[1]։
Ջոն Քրոու անվանումն առաջին անգամ հիշատակվել է 1820-ական թվականներին[2] և գալիս է ճամայական Cathartes aura անգղ-հնդկահավի անվանումից։ Ենթադրվում է, որ մինչև այս լեռնաշղթան հայտնի էր որպես «Սև ագռավի լեռնաշղթա»` ի պատիվ այդ անգղի ավելի հին անվան[3]։ 1885 թվականին տեղի ոստիկանության տեսուչ Հերբերտ Թոմասն առաջին անգամ փորձել է հասնել լեռանշղթայի ամենաբարձր կետին, իսկ 1890 թվականին վերջապես հաջողության է հասել և զեկույց է հրապարակել իր «Անհայտ Ճամայկա» գրքում[4]։ Նա խնդրել է այդ ժամանակվա նահանգապետ սըր Հենրի Արթուր Բլեյքին Բլեյկ-Մաունթինս լեռան անվանափոխության համար, բայց իր գրքում խոստովանել է, որ փոփոխությունը հանդիպել է ընդդիմության։ Նոր անուն չի տրվել, և մնացել է Ջոն Քրոու լեռներ անվանումը[2]։
1920 թվականին հետազոտող Սկորսբի Ռուտլեջը պնդում էր, որ ինքն առաջին մարդն է եղել, որ անցել է Ջոն Քրոու լեռները, ինչը նամակագրության է հանգեցրել «Թայմսի» հետ` տեսուչ Թոմասի նախորդ պահանջների վերաբերյալ։ Այս հարցը կարգավորվել է Ճամայկայի գլխավոր տեղագրագետի կողմից, որը որոշել է, որ չնայած Թոմասը առաջինն էր, որ բարձրացել էր ամենաբարձր գագաթը և հետազոտել հյուսիս-հարավ ուղղությունը, Ռուտլեջն անցել է լեռնահովիտը և առաջ է անցել. այս կերպ նա առաջինն էր, որ «փաստացի անցել էր արևմուտքից արևելք»[5]։
Ջոն Քրոու լեռներն հանդիսանում են անհետացման վտանգի տակ գտնվող Ամերիկայի ամենամեծ թիթեռի` Հոմեր առագաստաթիթեռի, բնակության վայրը։ Տեսակի առավել լավ ուսումնասիրված պոպուլյացիաներ հանդիպում են Ջոն Քրոու և Բլու-Մաունթինս լեռների սահմանում[6]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
|