Ջովանի Չիպրիանի | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1727[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1785[2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Տոսկանայի Մեծ դքսություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Թեմաներ | նեոդասականություն |
Ուսուցիչ | Ignazio Hugford? |
Աշակերտներ | John Hamilton Mortimer? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Giovanni Battista Cipriani Վիքիպահեստում |
Ջովանի Բատիստա Չիպրիանի (իտալ.՝ Giovanni Battista Cipriani, մարտի 8, 1727[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - դեկտեմբերի 14, 1785[2], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), իտալացի պատմական նկարիչ, գծանկարիչ և փորագրանկարիչ, Ֆլորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։
1755 թվականից ապրել և աշխատել է Անգլիայում։
Ջովանի Չիպրիանին սովորել է ֆլորենցիացի նեոդասական նկարիչ Իգնացիո Հագֆորդի մոտ, որից հետո՝ Անտոն Դոմենիկո Գաբբիանիի մոտ։
1750-1753 թվականներին Հռոմում աշխատելու ընթացքում նա հանդիպել է անգլիացի ճարտարապետ Ուիլյամ Չեմբերսին և քանդակագործ Ջոզեֆ Ուիլթոնին։ 1755 թվականին Չիպրիանին նրանց ուղեկցել է Լոնդոն կատարած ճանապարհորդության ժամանակ։ Անգլիա ժամանելուն պես նրան հովանավորել են լորդ Թիլնին, Ռիչմոնդի դուքսը և այլք։
Լոնդոնում նա հայտնի է դարձել հիմնականում իր կատարած գծագրերով, որտեղ էլ ստեղծել է իր ամենահայտնի աշխատանքը՝ Սոմերսեթ Հաուսի որմնանկարները։ Ենթադրվում է, որ առանձնատան ողջ դեկորատիվ ձևավորումը (բացի Ջոն Բեկոնի արձաններից) արվել է ըստ նրա գծագրերի։ Նա վերականգնել է Վինձորի ամրոցում գտնվող առաստաղապատկեր նկարը և Ուայթհոլ փողոցի հանդիսությունների սրահում գտնվող Ռուբենսի առաստաղապատկեր (1778 թ.)։
Նրա բոլոր աշխատանքները հազարից ավելի են։ Նրա փորագրանկարներից առավել հայտնի են Ռուբենսի «Խաչից իջեցումը» և Գոլլիի հուշերին կցված մի շարք դիմանկարներ։
1768 թվականին Ջովանի Չիպրիանին դարձել է Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայի հիմնադիրներից մեկը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Չիպրիանի» հոդվածին։ |
|