Ջովաննի Մարիա Ֆլիկ իտալ.՝ Giovanni Maria Flick | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2008 թվականի նոյեմբերի 14 - 2009 թվականի փետրվարի 18 | |||
Նախորդող | Ֆրանկո Բիլե | ||
Հաջորդող | Ֆրանչեսկո Ամիրանտե | ||
| |||
1996 թվականի մայիսի 17 - 1998 թվականի հոկտեմբերի 21 | |||
Նախորդող | Վինչենցո Կայանիելլո | ||
Հաջորդող | Օլիվիերո Դիլիբերտո | ||
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կենտրոն | ||
Կրթություն՝ | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան և Sociale? | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | ![]() | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1940 (84 տարեկան) | ||
Ծննդավայր | Չիրիե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Maria Flick | ||
Պարգևներ | |||
Ջովաննի Մարիա Ֆլիկ (իտալ.՝ Giovanni Maria Flick, նոյեմբերի 7, 1940, Չիրիե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, 1996-1998 թվականներին Իտալիայի ներման և արդարադատության նախարար, 2008-2009 թվականներին Իտալիայի սահմանադրական դատարանի նախագահ։
Ջովաննի Մարիա Ֆլիկը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 7-ին Չիրիեում, Թուրին գավառ, Պիեմոնտ նահանգ։
Ավարտել է Միլանում Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանը[1]։
1964-1975 թվականներին աշխատել է իրավապահական համակարգում՝ լինելով դատավորի, դատախազի օգնականի և պրետորի պաշտոններում։ 1972 թվականից մինչև 1975 թվականը Մեսինայի համալսարանում դասավանդել է քրեական իրավունք, հետագայում դարձել է Պերուջիի համալսարանի իրավական ինստիտուտների և քրեական դատավարության պրոֆեսոր, որից հետո Հռոմում սոցիալական հետազոտությունների միջազգային ազատ համալսարանի (LUISS) քրեական առևտրային իրավունքի օրդինար պրոֆեսոր, դասավանդել է քրեական իրավունք հռոմեական կարաբիների սպայական դպրոցում և Հռոմում ֆինանսական գվարդիայի հարկային ոստիկանության դպրոցում[2]։
1996 թվականի մայիսի 17-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը Պրոդիի առաջին կառավարությունում զբաղեցրել է Իտալիայի ներման և արդարադատության նախարարի պաշտոնը։
2000 թվականի փետրվարի 4-ին Իտալիայի նախագահ Կառլո Չամպին Ֆլիկին ներառել է Սահմանադրական դատարանի կազմում։
2008 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ, 2009 թվականի փետրվարի 18-ին լրացել է նրա դատավարական լիազորությունների ժամկետը[3]։
Ստացել է սոցիալական հետազոտությունների ազատ միջազգային համալսարանի քրեական իրավունքի պատվավոր պրոֆեսորի կոչում, որտեղ դասավանդել է 1980 թվականից մինչև Սահմանադրական դատարանի կազմում ներառվելը։ Նաև դարձել է Միլանում 2015 թվականի համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստման կառավարական հանձնաժողովի պատվիրակ[4]։
2012 թվականի հունվարից մինչև մայիսը հանդիսացել է Fondazione Centro San Raffaele del Monte Tabor բարեգործական հիմնադրամի նախագահ, նույն թվականի հոկտեմբերին ընդգրկվել է Ջենովայի համալսարան հոգաբարձուների խորհրդի կազմում։ 2013 թվականին Սենատի ընտրություններին առաջադրվել է Բրունո Տաբաչի Դեմոկրատական կենտրոնի ցուցակներով, սակայն չի ընտրվել[5]։
2016 թվականի մայիսի 29-ին լրագրող Ռոբերտո Սեչիի հետ հարցազրույցում հայտարարել է, որ 2016 թվականի հոկտեմբերին սահմանադրական հանրաքվեում մտադիր է դեմ քվեարկել կառավարության կողմից առաջարկվող Սենատի նկատմամբ բարեփոխումներին[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Մարիա Ֆլիկ» հոդվածին։ |
|