Ջորդան Միլեր անգլ.՝ Jourdan Miller | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1993 |
Ծննդավայր | Օլիմպիա, ![]() |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Mountain View High School? |
Մասնագիտություն | մոդել |
Ջորդան Միլեր (հոկտեմբերի 6, 1993, Բենդ, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Դարձավ հայտնի, երբ հաղթեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 20–րդ սեզոնը։
Միլերը ծնվել է Օլիմպիայում (Վաշինգտոն)։ 2001 թվականին նրա ծնողները տեղափոխվեցին Բենդ (Օրենգոն), որտեղ նա մեծացավ իր երկու քույրերի հետ միասին։ Սովորել է Բենդի «Mountain View» ավագ դպրոցում[1]։ Նախքան Ամերիկայի հաջորդ թոփ մոդելին մասնակցելը նա ստորագրել էր պայմանագիր Code Model Management մոդելային գործակալության հետ Նյու Յորքում[2]։
2013 թվականին Միլերը մասնակցեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուին։ Նա համարվում էր այդ սեզոնի ամենաուժեղ մասնակիցներից մեկը՝ ունենալով երեք հաղթանակ մարտահրավերներում և վեց շաբաթվա լավագույն լուսանկար։ Ըստ հեռուստաշոուի կազմակերպիչ և ժյուրի Թայրա Բենքսի, Միլերի լուսանկարները ամենահաջողվածներից են շոուի ողջ շրջանակներում։ 8–րդ շաբաթվա ժամանակ Միլերը չկարողացավ հաղթել մարտահրավերը և չստացավ ոչ մի առաջարկ դիզայներների կողմից։ Բալիում վերջնական անցուղային ներկայացման ժամանակ Միլերը ընկավ իր բարձրակրունկների վրայից։ Չնայած դրան, ժյուրիի անդամները միևնույն է գնահատեցին նրա կազմվածքը, կանացիությունը, անցուղային քայլվածքը և հայտարարեցին նրան հաղթող[3]։
Որպես մրցանակ Միլերը կնքեց պայամանգիր NEXT Model Management մոդելային գործակալության հետ Լոս Անջելեսում, հայտնվեց Nylon ամսագրում և կնքեց 100,000 դոլարանոց պայամագիր Guess բրենդի հետ։
Մրցույթից հետո 2014 թվականին նա հայտնվեց Մալազիայի Cleo ամսագրի շապիկին և August Man ամսագրի էջերում[4]։ Հայտնվեց նաև SÝN, Swiss Made, Ellements, Kode, Cake և Ugly ամսագրերում[5]։
|