Ջորդան Չայլզ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 15, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Tualatin[1] |
Ջորդան Չայլզ (անգլ.՝ Jordan Chiles, ապրիլի 15, 2001[1], Tualatin[1]), ամերիկացի մարմնամարզիկ: ԱՄՆ առաջնության բազմակի մրցանակակիր: 2018 թվականի Շտուտգարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր բացարձակ առաջնությունում: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Նրան անվանել են ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի պատվին[2]։
Չայլսը ծնվել է Օրեգոն նահանգի Տուալատին քաղաքում, 2001 թվականի ապրիլի 15-ին, Թիմոթի և Ջինա Չայլզի ընտանիքում: Նրան անվանել են ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի անունով։ Նա հինգ երեխաներից մեկն է[3]։ Մեծացել Է Վանկուվերում (Վաշինգտոն), բայց 2019 թվականին տեղափոխվել է Սփրինգ, Տեխաս, որպեսզի մարզվի ամերիկացի մարմնամարզիկ և օլիմպիական չեմպիոն Սիմոնե Բայլսի հետ World Champions Centre-ում[4][5]։
Չայլզը իր դեբյուտը կատարեց American Classic-ում 2013-ում, որտեղ նա նվաճեց բրոնզե մեդալ՝ զիջելով Արիանա Ագրապիդեսին (ոսկի) և Լորի Հերնանդեսին[6]։ 2013 թվականին ԱՄՆ մարմնամարզության առաջնությունում (The USA Gymnastics National Championships) նա բազմամարտում զբաղեցրել է տասնմեկերորդ տեղը, ինչպես նաև բարձրացատկում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Նա նաև ընդգրկվել է պատանեկան ազգային հավաքականի կազմում[7]։
Նա իր միջազգային դեբյուտը կատարեց 2014 թվականին City of Jesolo Trophy-ում: Նա թիմի հետ նվաճեց ոսկե մեդալ և բազմամարտում զբաղեցրեց վեցերորդ տեղը[8]։ Մրցույթի եզրափակչում Չայլսը հենացատկում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով իր թիմակից Բեյլի Քիինա[8]։ Այնուհետև նա մասնակցեց 2014 թվականի The USA Gymnastics National Championships-ին, որտեղ նա զբաղեցրեց չորրորդ տեղը բազմամարտում: Նա բրոնզե մեդալներ է նվաճել ինչպես Հենացատկում, այնպես էլ ազատ վարժություններում: Նրան կրկին հրավիրել են պատանեկան հավաքական[9]։
Նա չորրորդ տեղն Է զբաղեցրել բազմամարտում և ոսկե մեդալ է նվաճել բարձրացատկում The USA Gymnastics National Championships-ում 2015 թվականին և կրկին ընտրվել է պատանեկան հավաքականում[10][11]։
Չայլզը մրցում էր Մոնրեալի International Gymnix 2016-ում Էմմա Մալաբույոյի, Գաբբի Պերեայի և Դին Սոզայի կողքին, և նրանք ոսկե մեդալ նվաճեցին պատանիների թիմային մրցումներում: Այնուհետև Չայլսը ոսկե մեդալ նվաճեց հենացատկի մրցույթի եզրափակչում[12]։
Մարտի 18-ին Չայլսը ազգային հավաքականում իր նորամուտը նշեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նա զբաղեցրեց երրորդ տեղը Չինաստանից Չժան Ցզինից և Գերմանիայից Էլիզաբեթ Զայցից հետո՝ հենացատկում գրանցելով մրցույթի ամենաբարձր արդյունքները[13]։ Ապրիլի 8-ին Չայլսը ընդգրկվել է թիմի կազմում՝ Pacific Rim Gymnastics Championships տարածաշրջանի առաջնությանը[14]։ Նա նվաճեց թիմային ոսկի, ինչպես նաև ոսկի հենակետային և հատակային վարժություններում և բրոնզ գերանի վրա[15]։
Հունիսին պարզվեց, որ Չայլզը փոխել է մարզասրահը՝ թողնելով Naydenov Gymnastics-ը իր հայրենի Վանկուվեր քաղաքում, Վաշինգտոն, և տեղափոխվել է Սփրինգ, Տեխաս՝ մարզվելու World Champions Centre-ում, նույն սրահում, որտեղ մարզվում էր Սիմոնե Բայլսը[16]։
Օլիմպիական խաղերում Չայլզը հանդես է եկել բազմամարտի որակավորման փուլում։ Նա զբաղեցրեց 40-րդ տեղը՝ հանդես գալով մի քանի առարկաներում. ճաղերի վրա նա ոտքով դիպավ գետնին ճաղերի միջև անցման ժամանակ՝ ստանալով անկմանը համարժեք իջեցում: Նրա ելույթը օգնեց ԱՄՆ-ի հավաքականին դուրս գալ թիմային եզրափակիչ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից հետո:
Թիմային եզրափակչի ժամանակ Չայլսը ի սկզբանե պետք է մրցեր միայն հենակետային և հատակային վարժություններում։ Այնուամենայնիվ, Սիմոնե Բայլսը դուրս եկավ մրցույթից առաջին պտույտից հետո, և Չայլսը փոխարինեց նրան ճաղերի և գերանի վրա: Նա կատարեց այս երկու վարժությունները, չնայած ոչ մեկում չէր տաքանում, բայց ընկավ հատակի վարժությունների երրորդ հավաքածուի վրա: ԱՄՆ-ը նվաճեց արծաթե մեդալ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից հետո[17][18]։