Ջորդան Տեյլոր Քլարկսոն (անգլ.՝ Jordan Taylor Clarkson, հունիսի 7, 1992(1992-06-07), Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում։ Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2014 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կողմից 46-րդ համարի ներքո։
2014 թվականի հունիսի 26-ին Քլարկսոնը ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կողմից 46-րդ համարի ներքո։ Այդ նույն օրը նա վաճառվել է «Լոս Անջելես Լեյքերսին»[1][2]։ 2014 թվականի հուլիսին Քլարկսոնը «Լեյքերսի» կազմում մասնակցել է 2014թ. ԲԱԱ Ամառային լիգային[3]։ Օգոստոսի 25-ին Ջորդանը ակումբի հետ պայմանագիր է կնքել[4]։ Մրցաշրջանի առաջին մասի ընթացքում նա քիչ էր խաղում «Լեյքերսի» կազմում, և հիմնականում խաղում էր ԲԱԱ զարգացման լիգայի «Լոս Անջելես Դի-ֆենդերս» ակումբում[5]։ Սակայն Ջորդանը առաջին մրցաշրջանի ընթացքում մեկնարկային հնգյակի կազմում անցկացրել է 38 խաղ։ Այդ խաղերի ընթացքում նա միջինը հավաքում էր 15,8 միավոր, 5 փոխանցում և 4,2 անդրադարձ[6]։ 2015 թվականի մարտի 24-ին մրցաշրջանում նա ցուցաբերել է իր լավագույն արդյունքը՝ «Օկլահոմա Սիթի Թանդեր» ակումբի դեմ պարտված խաղում հավաքելով 30 միավոր և կատարելով 7 արդյունավետ փոխանցում[7]։ Ըստ 2014-2015 մրցաշրջանի տվյալների նրան ներառվել են ԲԱԱ ծագող աստղերի առաջին հավաքականի մեջ։ Վերջին 30 տարիների ընթացքում ընդամենը 4 բասկետբոլիստներ են կարողացել մուտք գործել այդ հավաքական, որոնք ընտրվել են դրաֆթի 2-րդ ռաունդում[8]։
2015 թվականի նոյեմբերի 30-ին Քլարկսոնը կրկնեց իր ռեկորդը՝ «Դենվեր Նագեթս»-ի դեմ խաղում հավաքելով 30 միավոր[9]։
Պայմանանշաններ
|
Խ
|
Մասնակցած խաղեր
|
ՄԽ
|
Խաղեր որպես մեկնարկային
|
ր/խ
|
Խաղացած րոպեներ
|
ՆԱ%
|
Նետման արդյունավետություն
|
3Մ%
|
Երեք միավորների իրացման արդյունավետություն
|
Տ%
|
Տուգանային նետման արդյունավետություն
|
ա/խ
|
անդրադարձները խաղում
|
փ/խ
|
Արդյունավետ փոխանցումները խաղում
|
խ/խ
|
Խլումները խաղում
|
բ/խ
|
Բլոկշոտերը խաղում
|
մ/խ
|
Միավորները խաղում
|
Թավատառ
|
Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
|
Տարի
|
Թիմ
|
GP
|
GS
|
MPG
|
FG%
|
3P%
|
FT%
|
RPG
|
APG
|
SPG
|
BPG
|
PPG
|
2018
|
Կլիվլենդ Կավալիերս
|
19 |
0 |
15.1 |
.301 |
.239 |
.833 |
1.7 |
.7 |
.4 |
.2 |
4.7
|
Կարիերա
|
19 |
0 |
15.1 |
.301 |
.239 |
.833 |
1.7 |
.7 |
.4 |
.2 |
4.7
|
Տարի
|
Թիմ
|
GP
|
GS
|
MPG
|
FG%
|
3P%
|
FT%
|
RPG
|
APG
|
SPG
|
BPG
|
PPG
|
2010–11
|
Տուլսա
|
27 |
9 |
24.9 |
.433 |
.303 |
.793 |
2.1 |
1.9 |
.7 |
.1 |
11.5
|
2011–12
|
Տուլսա
|
31 |
31 |
33.9 |
.435 |
.374 |
.784 |
3.9 |
2.5 |
.9 |
.5 |
16.5
|
2013–14
|
Միսուրի
|
35 |
35 |
35.1 |
.448 |
.281 |
.831 |
3.8 |
3.4 |
1.1 |
.2 |
17.5
|
Կարիերա
|
93 |
75 |
31.7 |
.440 |
.322 |
.804 |
3.3 |
2.7 |
.9 |
.3 |
15.4
|