Ջորի անգլ.՝ Jory | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեստեռն[1] |
Թվական | 1973 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Խորխե Ֆոնս[1] |
Պրոդյուսեր | Howard G. Minsky? |
Դերակատարներ | Ջոն Մառլի, Բիլի Ջո Թոմաս, Ռոբի Բենսոն, Կլաուդիո Բրուք և Բրեդ Դեքսթեր |
Երաժշտություն | Al De Lory? |
Տևողություն | 97 րոպե[2] և 99 րոպե |
«Ջորի» (անգլ.՝ Jory), 1973 թվականին նկարահանված վեսթերն ժանրի ամերիկյան ֆիլմ։ Սյուժեն գրվել է Միլտոն Պ. Բասսի վեպի հիման վրա։ Վերջինս եղել է սցենարի համահեղինակը։ Ֆիլմը համարվել է վեսթերն ժանրի դասական նմուշ, իսկ գլխավոր հերոսի դերը՝ լավագույններից մեկը դերասան Ռոբի Բենսոնի կարիերայում[3]։
Տասնհինգամյա դեռահաս Ջորի Վոլդենը (Ռոբի Բենսոնը) դառնում է հոր սպանության ականատեսը։ Հետագա ծեծկռտուքի ընթացքում Ջորին, փորձելով պաշտպանվել, քարով խփում է մարդասպանի գլխին։ Քաղաքից փախչելիս նա միանում է կովբոյների խմբին, որոնց առաջնորդում էին Ռոյ Ստարը և Ջոկոն։ Վերջիններս իրենց հովանու ներքո են վերցնում տղային և նրան սովորեցնում են կրակել։ Կովբոյների շնորհիվ լավ նախապատրաստվելով՝ Ջորին կարողանում է դիմակայել չարին ցանկացած իրավիճակում։ Տեխաս գնալուց հետո Ջորին սիրահարվում է Ռոյի սիրունատես դստերը։
|