Ջորջ Զիդեկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Զլին |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[2] |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Ծնողներ | հայր՝ Jiří Zídek Sr.? |
Երեխաներ | Jan Zídek? |
Ժիրի «Ջորջ» Զիդեկ կրտսեր (օգոստոսի 2, 1973[1], Զլին), հանգստի անցած չեխ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ ու սպորտային մեկնաբան։ 1991–1995 թվականներին ԱՄՆ-ի «UCLA Bruins» ակումբում խաղացել է համալսարանական բասկետբոլ, որից հետո դարձել է Բասկետբոլի ազգային ասոցացիային (NBA) մասնակցած առաջին չեխ խաղացողը, երբ «Շառլոթ Հորնեթս»-ի կողմից ընտրվել է 1995թ․ NBA դրաֆթում։ NBA-ում խաղացել է երեք մրցաշրջան, այնուհետև որպես պրոֆեսիոնալ խաղացող հանդես եկել Եվրոպայում, որից հետո՝ 2006 թվականին անցել է հանգստի։
Զիդեկը ծնվել է Չեխոսլովակիայի Գոթվալդով (այժմ Զլին, Չեխիայի Հանրապետություն) քաղաքում։ Նրա հայրը՝ Ժիրի Զիդեկը, 1960-1970-ական թվականներին եղել է Պրահայի «USK Slavia Prague» թիմի լավագույն խաղացողը, որի կազմում 1968-69 թվականների Եվրոպայի գավաթակիրների մրցաշրջանում հասել է հաղթանակի։ Զիդեկները առաջին (և 2010-ի դրությամբ միակ) հայրն ու որդին են, ովքեր երբևէ հասել են Եվրագավաթի խաղարկության եզրափակիչ խաղ։
1991 թվականին Զիդեկը տեղաափոխվել է Միացյալ Նահանգներ և հաճախել Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համլսարան, որտեղ 1991-1995 թվականներին խաղացել է «UCLA Bruins» տղամարդկանց թիմում։ Ամերիկայում նա հայտնի էր որպես Ջորջ[3]։ Զիդեկը UCLA's 1995 NCAA առաջնությունում խաղում էր կենտրոնական դիրքում[4][5]։
7 ֆուտ (ոտարափ) հասակ ունեցող Զիդեկը «Շառլոթ Հորնեթս»-ի կողմից ընտրվել է 1995թ․ NBA դրաֆթի առաջին փուլում։ Նա առաջին չեխ խաղացողն էր, որը մասնակցել է Բասկետբոլի ազգային ասոցացիային (NBA), այնուհետև նրան հաջորդել է Իրժի Վելշը, ով մասնակցել է 2002թ․ NBA դրաֆթին[6]։ Զիդեկը NBA-ում անցկացրել է երեք մրցաշրջան՝ խաղալով «Հորնեսթ»-ի, «Դենվեր Նագեթս»-ի[7] և «Սիեթլ Սուպերսոնիքս»-ի կազմում․ NBA-ի իր կարիերայի ընթացքում միջին հաշվով նա վաստակել է 3,4 միավոր։
1998 թվականին վերադարձել է Եվրոպա և UCLA-ի նախկին թիմակից Տյուս Իդնեյի հետ միացել լիտվական «Ժալգիրիս» թիմին, որի կազմում առաջին մրցաշրջանում նվաճել է Եվրալիգայի առաջնության գավաթը․ առաջին անգամ էր լիտվական թիմը հասել Եվրալիգա[8]։ Նա և Իդնեյը դարձել են առաջին խաղացողները, ովքեր հաղթել են ինչպես NCAA-ն, այնպես էլ Եվրալիգայի առաջնությունը[9]։ Զիդեկի եվրոպական կարիերան նրան տարել է մի քանի այլ թիմերի՝ նախքան Չեխիա վերադառնալը, որտեղ նա 2004 և 2005 թվականներին օգնել է «ZEZ Nymburk» թիմին՝ Չեխիայի ազգային լիգայում հաղթանակի հասնելու հարցում։ 2005–06 մրցաշրջանին չի մասնակցել ծնկի վիրահատության պատճառով, և մրցաշրջանի ավարտին աշխատել է որպես ԵվրաԼիգա հեռուստաընկերության մեկնաբան՝ Պրահայում անցկացված Եվրագավաթի եզրափակիչ քառորդը լուսաբանելու համար[10]։ Շարունակական առողջական խնդիրների պատճառով Զիդեկն այլևս խաղադաշտ չի վերադարձել որպես խաղացող և 2006 թվականին անցել է հանգստի[8]։ Այնուհետև նա դարձել է Եվրոլիգայի սպորտային մեկնաբան՝ աշխատելով ԵվրաԼիգա հեռուստաընկերությունում[11]։
|