Ջորջ Կլաուզեն անգլ.՝ George Clausen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1944[1][2][3][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, վիմագրող և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Agnes Mary Webster? |
Զավակներ | Katharine Frances Clausen?[5] և Hugh Clausen? |
George Clausen Վիքիպահեստում |
Ջորջ Կլաուզեն (անգլ.՝ George Clausen, ապրիլի 18, 1852[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 22, 1944[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի գեղանկարիչ, ջրանկարիչ և փորագրիչ[6]։
Նկարչի հայրը ծագումով դանիացի էր, որը աշխատել է նկարիչ-ձևավորող իսկ մայրը՝ շոտլանդիացի։ Ջորջ Կլաուզենը տասնութ տարեկանում եղել է շինարարական կազմակերպությունում գծագիր։ 1867-1873 թվականներն ընկած հատվածում հաճախել է Հարավային Կենսինգտոն դպրոց (այժմ Արվեստի թագավորական քոլեջ) երեկոյան դասերի, որոնք ղեկավարել է Ռիչարդ Բուրչետը։
Նկարչության դասեր է վերցրել Էդվին Լոնգից, ով համոզել է նրան պրոֆեսիոնալ գեղանկարչությամբ զբաղվել։ Նրա հիշողությունների մասին, որոնք նա հրատարակել է հետագայում, նա ասում է որ Արվեստների դպրոցում ստացել է գեղանկարչության հիմնական տեխնիկական հմտությունները։ Ուսուցիչները ուղղորդվել են Ֆրեդերիկ Լեյթոնի և Ժան Ֆրանսուա Միլլեյի ստեղծագործությամբ, ուսանողները հիացել են Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերով, ում հետ նրանք ծանոթացել են Չելսիյում, չնայած որոշված չէր անձամբ ծանոթանալ։ Հետագայում նկարիչը սովորել է Փարիզում Ուիլյամ Բուգրոյի, Տոնի Ռոբեր Ֆլյորիի մոտ՝ Ժյուլիանի ակադեմիայում։ Այստեղ նրա կրթությունը շարունակվել է հինգ ամիս[6][7]։
19-րդ դարի 70-ական թվականներին Ջորջ Կլաուզենը իր աշխատանքները ցուցադրել Բերլինգ հաուսում, դրանց մեծամասնությունը եղել են բնանկարներ և նկարներ գյուղական կյանքից։ Նկարները հուշում են երիտասարդ նկարչի գաղտնիությունը և ուշադրությունը[8]։
Նկարիչը ունեցել է ակտիվ ուսուցչական գործունեություն։ Ժամանակակիցները նշում են նրա ուսանողների հետ տարված դասերի բարձր մակարդակը, և փաստում, որ երիտասարդ և արմատապես տրամադրված աշակերտները այցելել են Թագավորական ակադեմիա դասերի միայն նրա համար, որպեսզի հնարավորություն ունենան շփվել Կլաուզեի հետ։ 1906 թվականին Կլաուզենը հրատարակել է «Վեց լեկցիա գեղանկարչության մասին» գիրքը, որտեղ օգտագործել է իր ուսանողների հետ ունեցած փորձի մասին։ Նրան է պատկանում նաև «Նպատակները և իդեալները արվեստում» գիրքը։
Նկարչի ստեղծագործությունը արժանացել է մեծ հայտնիության և մեծ գնահատանքի ժամանակակիցների կողմից։ 1886 թվականին եղել է Նոր անգլիական արվեստի ակումբի հիմնադիրներից մեկը։ 1895 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակդեմիայի անդամ, իսկ 1906 թվականին ակադեմիկոս։ Ջորջ Կլաուզենը մահացել է 1944 թվականին[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Կլաուզեն» հոդվածին։ |
|