Ջորջ Սիա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 14, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոդերասան |
IMDb։ | ID 3613717 |
Ջորջ Սիա (անգլ.՝ George Sear, նոյեմբերի 14, 1997, Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուտատեսության բրիտանացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ և պարող։ Առավել մեծ հայտնություն ստացել է «Էվերմոր» և «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալներում կատարած դերերով։
Ծնվել է Արևելյան Անգլիայի Էսսեքս կոմսության Լի Օն Սի քաղաքում։ Հայրը՝ Սայմոն Սիան բրիտանական իննովացիոն BJSS ընկերության գլխավոր տնօրենն է[1]։ Մայրը՝ Ջուլիետա Սիան Էսսեքսի ամենահայտնի հրուշակագործներից է, որը նաև ունի սեփական խոհարարական շոու։ Ունի երկու քույր՝ Ռուբին և Լիդիան[1]։ Ունեն նորաձևության բնագավառում բիզնես և պարբերաբար հայտնվում են մոր խոհարարական շոուում[2]։
Մանկուց զբաղվում է բրեյք դանսով, փողոցային պարերով և հիփ հոփով[3]։ Պարերի նկատմամբ նրա սերը հանգեցրել է նրան, որ վերջինս մասնակցել է Մեծ Բրիտանիայի Children's BBC հեռուստաալիքով հեռարձակվող «Alesha’s Street Dance Stars» պարային մրցույթին[4]։ Դարձել է հաղթողներից մեկը։ Խորացված ուսումնասիրում և նվագում է ակուստիկ կիթառ և թմբուկ, 2013 թվականին ելույթ է ունեցել BBC Radio 1-ի եթերում[3]։ 2012 թվականին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Բրեյք դանսի աշխարհի մրցաշարում[3]։
Հայտնի է, որ 2019 թվականի մայիսից սկսած ապրում է Լոս Անջելեսում[5], որտեղ տեղափոխվել է «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալի նկարահանումների համար[6]։
Ունի «Դուգի» մականվամբ շուն[4]։ 2018 թվականին հայտարարել է, որ բուսակերությունից անցում է կատարում վեգանության[7]։
2020 թվականին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ փորձում է իրեն գրողի դերում և շուտով կավարտի իր առաջին գիրքը[8]։
Դերասանը չի բացահայտում երկրպագուներին իր հարաբերությունները և դրանց առկայությունը, սակայն փաստերը հանգեցնում են այն մտքին, որ վերջինս չի կայանում որևէ հարաբերություններում[2]։
2020 թվականի տվյալներով նրա կարողությունը գնահատվել է 700 000—800 000 ԱՄՆ դոլար[5], այլ տվյալներով 1 միլիոն դոլար[6]։ Նրա եկամտի հիմնական աղբյուրը դերասանական արվեստն է։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո դերասանի եկամուտը տարեկան կազմել է 50 000 դոլար[6]։ Նաև հայտնի է, որ նա Լոս Անջելեսում տուն է գնել մոտ 615 000 դոլար արժողությամբ[6]։
Մանկուց երազել է դերասան դառնալու մասին։ Թատերական ներկայացման մեջ առաջին անգամ հայտնվել է 2003 թվականին՝ 6 տարեկան հասակում։ Ելույթ է ունեցել Պալաս թատրոնի բեմում և կատարել է Չիփի դերը Walt Disney-ի «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի վրա հիմնված համանուն պիեսում[2]։ Երկրորդ անգամ թատրոնի բեմում հայտնվել է 2008 թվականին։ Ելույթ է ունեցել Դրուրի Լեյնի բեմում, որտեղ կատարել է մի տղայի դեր դրամատուրգ Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելով» բեմադրության մեջ, որի հեղինակը եղել է Պատրիկ Ստյուարտը, վերջինս էլ հենց սովորեցրել է նրան թատերական արվեստ[3][7]։
Էկրանին առաջին անգամ հայտնվել է 2009 թվականին և կատարել է Նոահ Մորիսոնի դերը «Սպանություններ Միդսոմերում» հեռուստասերիալում։ Առաջին գլխավոր դերը կատարել է 2014 թվականին «Էվերմոր» հեռուստասերիալում, ինչն էլ նրան մեծ հաջողություն և հանրաճանաչություն է բերել։
2013—2014 թվականներին եղել է Disney ընկերության «Friday Download» ժամանցային շոուի վարող[9]։ Նրա հետ մեկտեղ համահաղորդավար է եղել բրիտանացի դերասան Քելաչ Սփելմանը[4]։
2019 թվականին նկարահանվել է «Ալեքս Ռայդեր» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Փարքեր Ռոսքոյի դերը։
Առավել մեծ հայտնություն և հանրաճանաչություն ստացել է «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալի նկարահանումներից հետո, որում կատարել է Բենջի Քեմփբելի դերը[10][11]։
2019 թվականին իրեն փորձել է ռեժիսորի և սցենարիստի դերում, նույն թվականի հուլիսի 31-ին կայացել է նրա առաջին կարճամետրաժ ֆիլմի՝ «When Fate Calls» (հայերեն՝ Երբ կանչում է ապագան) պրեմիերան[12]։
Թվական | Հայերեն անվանում | Պաշտոնական անվանում | Թատրոն | Դեր | Նշում |
2003 | Գեղեցկուհին և հրեշը | Beauty and the Beast | Փալաս | Չիպ | Գլխավոր դեր |
2008 | Գոդոյի սպասումներով | Waiting for Godot | Դրուրի Լեյն | տղա | Գլխավոր դեր |
Թվական | Հայերեն անվանում | Պաշտոնական անվանում | Դեր | Նշում |
2009 | Սպանություններ Միդսոմերում | Midsomer murders | Նոահ Մորրիս | Էպիզոդիկ դեր |
2013 - 2014 | Friday Download | Friday Download | Ինքն իրեն | Հաղորդավար (6 էպիզոդ) |
2014 - 2016 | Էվերմոր | Evermoor | Սեբաստիան «Սեբ» Քրոսլի | Գլխավոր դեր |
2015 - 2019 | Մահվան անապատում | Into the Badlands | Արթուր | Էպիզոդիկ դեր |
2015 - 2016 | Էվերմորի պահապանները | The Evermoor Confidential Chronicles | Սեբաստիան «Սեբ» Քրոսլի | Գլխավոր դեր |
2017 | Ուիլ | Will | Բիլլի Քուփեր | Էպիզոդիկ դեր |
2019 - ներկա | Ալեքս Ռայդեր | Alex Rider | Փարքեր Ռոսքո | Երկրորդ պլանի դեր |
2020 - 2022 | Սիրով, Վիկտոր | Love, Victor | Բենջամին «Բենջի» Քեմփբել | Գլխավոր դեր |
Թվական | Հայերեն աանվանում | Պաշտոնական անվանում | Դեր | Նշում |
2015 | Ողջ գիշեր չեմ քնել | Friday Download: The Movie (Up All Night) | Ջորջ | Էպիզոդիկ դեր |
2021 | Ռիֆա | Reefa | Իթոն | Գլխավոր դեր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սիա» հոդվածին։ |
|