Ջորջ Փրայս Բոյս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1826[1][2][3] |
Ծննդավայր | Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | փետրվարի 11, 1897 (70 տարեկան) |
Մահվան վայր | Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Ուշագրավ աշխատանքներ | At Binsey, near Oxford? |
Ամուսին | Caroline Boyce? |
George Price Boyce Վիքիպահեստում |
Ջորջ Փրայս Բոյս (անգլ.՝ George Price Boyce, սեպտեմբերի 24, 1826[1][2][3], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 11, 1897, Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բնանկարների բրիտանացի ջրանկարիչ և ճարտարապետ, ստեղծագործել է պրեռաֆայելիտների ոճով։ Նա եղել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հովանավորը և ընկերը։
Բոյսը ծնվել է Գրեյս Ինն Թերասում, Լոնդոն, և գրավառու դարձած գինու վաճառական Ջորջ Բոյսի որդին էր[5]։ Նրա քույրը եղել է նկարչուհի Ջոանա Մարի Բոյսը։ Ջորջը հաճախել է Էսեքսի Չիպին Օնգար դպրոցը, ապա ուսանել է Փարիզում։ 1843 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր է կապել Լիթլ անունով ճարտարապետի հետո, որի հետ նա մնացել է չորս տարի՝ մինչև Wyatt and Brandon ճարտարապետական ընկերությանը միանալը։ Արդեն հիասթափված լինելով ճարտարապետությունից[6]՝ 1849 թվականի օգոստոսին հանդիպումը նկարիչ Դևիդ Քոքսի հետ համոզել է նրան թողել մասնագիտությունը և փոխարենն զբաղվել ջրանկարչությամբ[7]։
Ջորջ Փրայս Բոյսի վաղ աշխատանքներում երևում է Քոքսի ազդեցությունը, որին նա կրկին հանդիպել է 1851 թվականին Բեթիս-ի-Քոդում[8], բայց նա զարգացրել է իր սեփական ոճը պրեռաֆայելիտ նկարիչների ազդեցությամբ՝ հանդիպելով Թոմաս Սեդոնին և Ռոսսետտիին մոտ 1849 թվականին, իսկ Ուիլյամ Հոլման Հանտին և Ջոն Էվերեթ Միլլեին՝ 1853 թվականին[9]։ Այս նույն թվականին նա ստեղծագործել է Դինան քաղաքում Սեդոնի հետ[9]։ 1854 թվականին նա գնացել է Վենետիկ, որտեղ ուրվանկարել է քննադատ Ջոն Ռասկինի խորհուրդ տվածները, որն ուղեկցում էր նրան այդ քաղաքում չորս ամիս[10]։
Վաղ 1850-ական թվականներին Ջորջ Փրայս Բոյսի աշխատանքները կենտրոնացած են անգլիական բնապատկերների վրա, հաճախ միավորվելով ազգային ճարտարապետության տեսարանների հետ[11]՝ հատկապես Թեմզայի հովտի գյուղերի և Սասեքսի ու Սյուրեյի բարձրավայրերի շրջակայքում։ 1870-ական թվականներին նա նկարել է Լուդլոուի բազում տեսարաններ և գնալով ավելի շատ է նկարել Բրիտանիայի առավել հեռու բնատեսարաններ[12]։
1861 թվականին քրոջ մահվան պատճառով նա գնացել է Եգիպտոս, որտեղ Բոյսը Ֆրենկ Դիլոնի և Էգրոն Լունդգրենի հետ հարկ է կիսել Գիզայում մինչև հաջորդ տարվա փետրվար[13]։
Ռոսսետին, որը չէր սիրում աշխատել դրսում, փոխառել է Բոյսի էսքիզները, որպեսզի ստեղծի իր «Գրելով ավազի վրա» (1858, Բրիտանական թանգարան, Լոնդոն) ջրանկարի հիմքը[14]:
Բոյսը 1853-1861 թվականներին Թագավորական ակադեմիայում ցուցադրել է և՛ յուղանկարները, և՛ ջրանկարները: Նա եղել է Հոգարթ Քլաբի հիմնադիր անդամը[9] և Միջնադարյան միության՝ մի կազմակերպություն, որը հիմնականում ձևավորվել էր ճարտարապետներից, նվիրված էր միջնադարի արվեստի և ճարտարապետության նկատմամբ հետաքրքրությունը խթանելուն: Նա նաև եղել է Հնագույն շենքերի պաշտպանության ընկերության ղեկավար անդամ[15]: Նա հաճախ է ցուցադրվել Թագավորական ջրաներկի միությունում և 1864 թվականին ընտրվել է թղթակից անդամ, 1878 թվականին՝ անդամ։
1871 թվականից նա ապրել է Չելսիի Ուեսթ Հաուսում, որը նրա համար նախագծել էր նրա ընկեր Ֆիլիպ Ուեբը[16][17]։ Նա թողել է նկարչությունը 1893 թվականին վատառողջության պատճառով[9] և մահացել է Ուեսթ Հաուսում 1897 թվականի փետրվարի 9-ին։
Բոյսի օրագիրը դարձել է Ռոսսետիի և Պրեռաֆայելիտների եղբայրության մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը[9]:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Փրայս Բոյս» հոդվածին։ |
|