Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 31, 1992[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Քենիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջորջ Օդհիամբո Օգուտու (անգլ.՝ George Odhiambo Ogutu; դեկտեմբերի 31, 1992[1], Քենիա), քենիացի ֆուտբոլիստ, «Գոր Մահիա» ակումբի և Քենիայի հավաքականի հարձակվող։
Ջորջը կարիերան սկսել է 2009 թվականին՝ 16 տարեկան հասակում, Քենիայի պրեմիեր-լիգայի «Գոր Մահիա» ակումբում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի իր առաջին տարում նա ստացել է մրցանակ` որպես ամենահեռանկարային ֆուտբոլիստ, իսկ 2010 թվականին դարձել է լիգայի ամենալավ խաղացողը։
2011 թվականի հունվարին Ջորջը պայմանագիր է ստորագրել Դանիայի «Ռանդերս» ակումբի հետ։ Դանիացիների համար Օդհիամբոն իր նորամուտը նշել է «Նորդշելանդ»-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով։ Սակայն Ջորջին չի հաջողվել դառնալ հիմնական կազմի խաղացող, նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում, իսկ 2012 թվականի մայիսին տեղափոխվել է Տանզանիայի «Ազամ» ակումբ։
Գրեթե վեց ամիս ազատ գործակալի կարգավիճակում գտնվելուց հետո Ջորջը հունվարի 9-ին կես տարով պայմանագիր է ստորագրել Քենիայի «Նայրոբի Սիթի Սթարս» ակումբի հետ։ Սակայն արդեն 2013 թվականի փետրվարի 28-ին Օդհիամբոն միացել է հայկական «Շիրակ» ակումբին, իսկ մարտի 3-ին արդեն նոր ակումբում նշել է իր նորամուտը Հայաստանի գավաթի համար «Արարատ» թիմի դեմ խաղում[2]։ Մարտի 30-ին Ջորջը խփել է իր առաջին գոլը «Շիրակ»-ում «Իմպուլս» թիմի դեմ խաղում[3]։ 2012-2013 թվականների մրցաշրջանի արդյունքներով «Շիրակ» ակումբի հետ միասին դարձել է Հայաստանի չեմպիոն։
2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուլիս» ակումբ, որի համար անցկացրել է 11 խաղ և խփել 1 գոլ։ 2014 թվականի հունվարին Օդիամբոն դարձել է ազատ գործակալ և շուտով վերադարձել իր նախկին ակումբ՝ «Գոր Մահիա»[4]։
2009 թվականից Ջորջին պարբերաբար հրավիրել են Քենիայի ազգային հավաքականի խաղերին։
|