Ջորջ Ֆրեդերիկ Աբոթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1874[1] |
Ծննդավայր | Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 13, 1947[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էմանուել քոլեջ |
Գիտական աստիճան | Բակալավր |
Մասնագիտություն | լրագրող և հեղինակ |
Ամուսին | Wilhelmina Hay Abbott? |
Պարգևներ և մրցանակներ |
Ջորջ Ֆրեդերիկ Աբոթ (անգլ.՝ George Frederick Abbott, հոկտեմբերի 28, 1874[1], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն - մարտի 13, 1947[2], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի ռազմական մեկնաբան և հեղինակ։
Աբոթը սովորել է Քեմբրիջի Էմանուել քոլեջում` ստանալով արվեստի բակալավրի աստիճան 1899 թվականին[3]։ 1900 թվականին նա Քեմբրիջի համալսարանի կողմից ուղարկվել է Մակեդոնիա` այդ տարածաշրջանի ժողովրդական արվեստը ուսումնասիրելու համար։ Նա լոնդոնյան մի քանի թերթերի համար որպես հատուկ թղթակից գործել է հարավարևմտյան Եվրոպայում մինչև 1903 թվականը։ 1905 թվականին ուղեկցել է Ուելսի արքայազնին (հետագայում` Գեորգ V)` Հնդկաստան կատարած ճամփորդության ժամանակ։
Նա դարձել է Հելենիստական արքայական Փրկչի շքանշանի ասպետ։ Ամուսնացել է ֆեմինիստ Էլիզաբեթ Վիլհելմինա Հեյ Լամոնդի (1884–1957 թվականներ) հետ, և նրանք ունեցել են մեկ որդի` Ջապեր Աբոթը (1911–1960 թվականներ)։
Բացի շատ պարբերականների և ամսագրերի համար հոդվածներ գրելը նա նաև գրել է հետևյալ գրքերը`
|