Ջորջե Պուշկաշ

Ջորջե Պուշկաշ
ռումիներեն՝ George Pușcaș
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1996(1996-04-08)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Marghita, Բիհոր, Ռումինիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ջորջե Ալեքսանդրու Պուշկաշ (ռումիներեն՝ George Alexandru Puşcaş, ապրիլի 8, 1996(1996-04-08)[1][2][3], Marghita, Բիհոր, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Բարի» ֆուտբոլային ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջեն սկսել է զբաղվել ֆուտբոլով «Լիբերտի» ակումբի ակադեմիայում։ 2012-2013 թվականների մրցաշրջանում նա վարձավճարով ելույթ է ունեցել ռումինական երկրորդ լիգայի «Բիխոր» ակումբի կազմում։ Ջորջեն մասնակցել է տասներեք խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ 2013-2014 թվականների մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է Միլանի «Ինտերնացիոնալե» ակումբում։ Հաջորդ մրցաշրջանում գնվել է իտալացիների կողմից։ 2015 թվականի փետրվարի 1-ին տեղի է ունեցել նրա նորամուտը Սերիա А-ում՝ «Սասուոլո» ակումբի դեմ խաղում[4]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջեն խաղացել է ռումինացիների տարբեր տարիքային խմբերի, ինչպես նաև երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականի նոյեմբերին նրան հրավիրել են Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Հուսիսային Իռլանդիայի[5] և դանիացիների[6] դեմ խաղին, սակայն նա խաղադաշտ դուրս չի եկել։

2019 թվականի ամռանը Ջորջեն հրավիրվել է Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվում էր Իտալիայում։ Խմբում առաջին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում, նա աչքի է ընկել է 11-րդ րոպեին խփած գոլով, իսկ նրա թիմը 4։ 1 խոշոր հաշվով հաղթանակ է տարել։ Խմբում երկրորդ՝ Անգլիայի հավաքականի հետ խաղում, 11-մետրանոց հարվածով նա գոլ է խփել, իսկ թիմը հաղթել է 4։ 2 հաշվով։ Կիսաեզրափակչում նա երկու գոլ է խփել Գերմանիայի հավաքականի դարպասը, սակայն դա չի օգնել թիմին, և հավաքականը զիջել է 2։ 4 հաշվով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-02-08-ին. Վերցված է 2015-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին. Վերցված է 2015-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2015-01-11-ին. Վերցված է 2015-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Պուշկաշ» հոդվածին։