Ջորջիա Գորդոն Թեյլոր անգլ.՝ Georgia Gordon Taylor | |
---|---|
Ծնվել է | 1855 |
Ծննդավայր | Նաշվիլ, Թենեսի |
Մահացել է | հունիսի 7, 1913 |
Մահվան վայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ֆիսկի համալսարան |
Մասնագիտություն | երգչուհի |
Georgia Gordon Taylor Վիքիպահեստում |
Ջորջիա Գորդոն Թեյլոր (անգլ.՝ Georgia Gordon Taylor, կամ պարզապես՝ Ջորջիա Գորդոն, 1855, Նաշվիլ, Թենեսի - հունիսի 7, 1913, Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, սոպրանո, «Fisk Jubilee Singers» անսամբլի ղեկավարը։
Ջորջիա Գորդոնը ծնվել է 1855 թվականին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում։ Նրա մայրը, Մերսի Դաք Գորդոնը (1833-1890), մուլատ էր, հայրը՝ Ջորջ Գորդոնը (1830-1870)՝ ստրուկ։ Նա ունի խորթ քույր՝ Էլվինը (ծնվել է 1848 թվականին)[1]։ Թեյլորի զրմիկը՝ Ադելաիդա Ալլենը, եղել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ալլեն Բրաունի մայրը[2]
«Swing Low, Sweet Chariot» | |
«Swing Low, Sweet Chariot» իրականացվում է Fisk Jubilee Singers խմբի կողմից։ | |
Թեյլորը երիտասարդ տարիքում կրթություն չի ստացել, սակայն կարդալ է սովորել Աստվածաշունչ սովորելու շնորհիվ[3]։ Նա 1868 թվականին ընդունվել է Ֆինսկի համալսարան, որտեղ Հելեն Քլարիսսա Մորգանից գրականության[4] իսկ Ջորջ Լ. Ուայթի երաժշտության դասեր է վերցրել։ 1872 թվականին նա դարձավ Jubilee Singer, լինելով այն երգիչներից մեկը, ովքեր 1872-73 թվականներին շրջել են ԱՄՆ-ով և Եվրոպայով, Անգլիա լինելու ժամանակ տեսնվել Վիկտորյա թագուհու հետ[1][5]։ Հետագա յոթ տարիների գրեթե շարունակական աշխատանքի ընթացքում նա եղել է խմբի ղեկավար, ի շահ Ֆիսկը համալսարանի ճանապարհորդել է տարբեր երկրներում։ Նա տիրապետում էր սոպրանո ձայնի եզակի հազվագյուտ որակի, որը հաճելի է և պահանջարկ ունի[6]։
Հասարակական կյանքից հեռանալուց հետո, ամուսնանում է Փրեսթոն Թեյլորի հետ, ով «Greenwood» գերեզմանատան և Լի պողոտայի Քրիստոնեական Քրիստոսի աշակերտների եկեղեցու (Նեշվիլ) հիմնադիրն էր։ Թեյլորն իր ամուսնու կողքին եկեղեցական աշխատանքներ է կատարել[5]։ Նրանց միակ երեխան, Փրեսթոր Գ. Թեյլորը (1890-91), մահացել է յոթ ամսական հասակում[1]։
Թեյլորը մահացել է 1913 թվականին Նեշվիլում[7] և թաղված է «Greenwood» գերեզմանատանը, իսկ տապանաքրի վրա գրված է, որ նա եղել է «Fisk Jubilee Singers» խմբի ղեկավարը։ 1978 թվականին նա Ֆիսկի համալսարանից հետմահու պարգևատրվել է բակալավրի աստիճանով[1]։