Ջուդիթ Ռիսման անգլ.՝ Judith Reisman | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1935 |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 9, 2021[1] (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Նյու Յորքի համալսարան և Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | ակտիվիստ, դասախոս, գրող, համալսարանի դասախոս, լրագրող, գիտնական և հեռուստատեսային դերասանուհի |
Աշխատավայր | Հայֆայի համալսարան |
Անդամություն | Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[2] |
Կայք | drjudithreisman.com |
Ջուդիթ Էն Ռիսման՝ ( ապրիլ 11, 1935 – ապրիլ 9, 2021)[3] ամերիկացի պահպանողական գրող, որն առավել հայտնի է Ալֆրեդ Քինսիի ստեղծագործության և ժառանգության քննադատությամբ և դատապարտումով[4]:Նրան անվանել են «ժամանակակից հակա-Քինսի շարժման հիմնադիր»[5]:Իր կարիերայի ընթացքում Ռիսմանը երբեմն ծառայել է որպես ԱՄՆ արդարադատության, կրթության և առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունների խորհրդատու[6]:Ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչումը Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի Հաղորդակցության բաժնում[7] և եղել է իրավագիտության հրավիրյալ պրոֆեսոր Լիբերթի համալսարանում[8]։
Գրելով Ալթեր Նեթի համար՝ բլոգեր Մաքս Բլումենթալը գրել է, թե ինչպես է Ռիսմանի դստեր նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը նրան մղել Քինսիի գործունեությունը հետազոտելուն։ Ենթադրաբար, հետաքննությունը ցույց է տվել, որ կապ կա հարձակվողի կողմից պոռնոգրաֆիկ ամսագրերից օգտվելու և 13-ամյա աղջկա վրա հարձվելու միջև (նշված է Ռիսմանի հուշերում)[9]:Սեռական հանցագործությունից հետո մեղադրյալ տղան և նրա ընտանիքը փախուստի են դիմել, իսկ նրա դուստրը ընկել է խորը դեպրեսիայի մեջ։ Տասնհինգ տարի անց դուստրը մահացել է գլխուղեղի անևրիզմայից, որը Ռիսմանի կարծիքով կապ ուներ ավելի վաղ ստացած տրավմայի հետ[10]։
Ռիսմանը Ռիսման ինստիտուտի հիմնադիր անդամներից էր և զբաղեցրել է նրա նախագահի պաշտոնը մինչև 2021 թվականը[11]:Նա ելույթներ է ունեցել երեխաների շահերի պաշտպանության վերաբերյալ և եղել է «Ազատության» երեխաների պաշտպանության կենտրոնի տնօրենը։ Նա ստացել է «Երեխաների պաշտպան» մրցանակը «Քաղաքացիները հանուն ընտանիքների» կողմից 2005թ.-ին, ինչպես նաև «Փրկենք մեր երեխաներին 1993թ. տարվա լավագույն գիտնական» մրցանակը՝ «Փրկենք մեր երեխաներին» ազգային դաշինքի կողմից[12]:Նա առաջադրվել է Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի կողմից՝ 2003 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի սեռական ոտնձգությունները վերանայող հանձնաժողովի մաս լինելու համար[13]։
Հետագա տարիների ընթացքում նրա մեղադրանքները Քինսիի դեմ գնալով լրջանում էին։ Նա ասաց, որ Քինսին խարդախ էր, որը իր հետազոտությունների համար աշխատանքի է ընդունել և վստահել մանկապիղծներին[14] և պնդեց, որ Քինսին անձամբ սեռական բռնության է ենթարկել երեխաներին։Այս պնդումը արձագանք ստացավ Քինսիի կենսագիր Ջեյմս Հ. Ջոնսի կողմից, որը գրեց, որ եթե նոր ապացույցներ չհայտնվեն, Ռիսմանի պնդումները, որ Քինսին գիտական հետազոտության քողի տակ կարող էր ականատես լինել կամ անձամբ մասնակցել մանկապղծությանը, պետք է անհիմն համարվեն[15]։
Նման գաղափարների պատճառով նա «օտարվել էր հիմնական ակադեմիական շրջանակների կողմից»[10][16]։
Նախքան 2004 թվականի «Քինսի» ֆիլմի թողարկումը, Ռիսմանը և Լաուրա Շլեսսինգերը փորձեցին գովազդ տեղադրել, «իբր Քինսին այլասերված է և մանկապիղծ»[17]։
Հարավային Աղքատության իրավունքի կենտրոնը Ռիսմանին նկարագրել է որպես «դավադրության տեսաբան» և «սեռական կեղծ գիտության» կողմնակից՝ Քինսիի վերաբերյալ նրա տեսակետների պատճառով[18]:Ջոն Բանկրոֆթը նշել է.
Ռիսմանի արշավը Քինսիի դեմ նկարագրվել է Մորթոն Հանթի կողմից (1999 թ.) այսպես. «Օգտագործել զրպարտության մարտավարություն, ահաբեկման մեթոդներ և քաղաքական հնարքներ՝ հասնելու մի բանի, որ մարդը համարում է բարոյական, նշանակում է ապրել այն սկզբունքով, որի նպատակն արդարացնում է միջոցները»։ (էջ 209.)[19]
Դիդերիկ Ֆ. Յանսսենը ուսումնասիրել է նրա «Սեռական սաբոտաժ. Ինչպես մի խելագար գիտնական կոռուպցիայի և վարակի աղետ սանձազերծեց Ամերիկայի վրա» գիրքը հետմոդեռն տեսանկյունից[20]:Նախ, Յանսսենը ասել է գրքի մասին. «Սա ամերիկյան պարկեշտության մասին պարանոյիկ քարոզի նման անվայել մի բան է, որը ձևավորվում է սուր զգացմունքներով, սայթաքուն վեճերի պաստառներով, մի շարք անառողջ կապերով(«Նացիստական սերիական մանկապիղծներ»)և միջնադարյան, վիկտորիանական և մաքքարթյան ախտանիշներով(«ժանտախտ», «սեքսուալ հոգեկաններ», «սեռական շեղումներ», «այլասերվածություններ»)»[20]:Այնուհետև նա համարում էր, որ Ռիսմանը ճշմարտության հետ էր խաղում հենց այն պատճառով, որ Քինսը սեքսապաթոլոգների հետ նույն կերպ էր վարվել[20]:Յանսսենը նրա մեղքը տեսնում է «հենց բարոյական երկընտրանքների գիտականորեն քողարկման մեջ, որի համար նա մեղադրում է իր թշնամի Քինսիին։ Այս փաստը առավելագույնի հասցնելով՝ այն, ինչ կարիք ունի քննադատության հօգուտ երեխաների գիտությունն է, ոչ թե բարոյականությունը»[20]:Նա նշում է, որ եթե տաբուները «գիտական (բժշկական) հաստատման կարիք ունեն, ապա դրանց վերջը եկել է»[20]։
Ռիսմանը քննադատեց ՍՔՈՏՈՒՍ-ին Քինսիի ժառանգությանը (սեքսոլոգիա) վստահելու համար. «[...] 2003 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը ամրագրեց Քինսիի խարդախ փաստերը՝ որպես մեր երկրի հեղափոխական բարոյական օրենք [...] հիմնական աղբյուրը, որն օգտագործվում էր Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի կողմից որպես իրենց «գիտության» իրավասություն Լոուրենս վ. Տեխասի գործով, արտասովոր կերպով խաբուսիկ էր»[21][22][23]։
Միասեռականների ամուսնության մասին նա գրել է ՍՔՈՏՈՒՍԻՆ. «Այս դատարանը չպետք է թույլ տա, որ ամուսնության ինստիտուտը դառնա ամերիկյան հասարակության Քինսեյան մոդելի վերջին զոհը»[24]:Նա նաև գրեց դատարանին, որ հիմնական սեքսոլոգիան «գաղափարախոսություն է, որը հիմնված է նորածինների և երեխաների սեռական բռնության և «Մեծ Սերնդի» զրպարտության վրա»[24]:Նրա հակառակորդները, սակայն, պնդում են, որ մանկապիղծներն ամենաշատը տուժելու են (ոչ թե օգուտ քաղելու) սեռական հեղափոխությունից[25]։
Ընտրովի մեջբերումները, չափազանցությունները և բացահայտ սուտը պահպանողականների վաղեմի մարտավարությունն են։ Ջուդիթ Ռիսմանը երկար ժամանակ տարածել է այն զրպարտությունը, որ Ալֆրեդ Քինսին իր ինստիտուտում սեռական փորձեր է կատարել նորածինների վրա. նա ոչ մի հիմնավորում չի առաջարկում[26]։ - Ջուդիթ Լևին
|
Հետաքննությունների դաշնային բյուրոն չի կարողացել գտնել Քինսիի կողմից կատարված որևէ հանցագործություն[27][28]:Քինսիի մահից հետո, ինչպես նաև սենատոր Մաքքարթիի և դրա հետ նրա հակակոմունիստական քարոզարշավին հաջորդած տարիներին, Քինսիի հետազոտությունները միայն տարածվեցին հանրային հարգանքի մեջ և սկսեցին ավելի ու ավելի ընդունելի լինել ակադեմիայում նրա մահից հետո, որի ընթացքում էլ նա հաստատվեց որպես սեքսոլոգիայի ամերիկացի հայր[29]։
Ռիսմանի գիրքը՝ «Քինսի.հանցագործություններ և հետևանքներ»,«Կարմիր թագուհին և մեծ սխեման», անվանում էին «խիստ անվստահելի և շփոթեցնող գիրք... Այնուամենայնիվ, այն պարունակում է որոշ հետաքրքիր տեղեկություններ Քինսիին ուղղված արձագանքի մասին»[30]։
1983 թվականին Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը(ԱՆ) ղեկավարում էին սոցիալական պահպանողականները, այդ թվում՝ Ալֆրեդ Ս. Ռեգներին Անչափահասների արդարադատության և հանցագործությունների կանխարգելման գրասենյակում։ Ռիսմանը ելույթ էր ունեցել Վաշինգտոնի ռադիոծրագրում և ՍիԷնԷն-ի Քրոսֆայրում «սեռական կրթության, սեռական դաստիարակների և պոռնոգրաֆիայի ինդուստրիայի միջև եղած կապերի մասին», որը լսել էր ԱՆ-ի անդամը, և Ռիսմանին խնդրեցին անձամբ ներկայացնել իր տեսակետները, որը «մեծ ազդեցություն գործեց... հատկապես դպրոցներում սեռական դաստիարակությանը դեմ արտահայտվողների վրա»:Այնուհետև նրան հրավիրեցին դիմել դրամաշնորհի համար, որն առանց մրցույթի հաստատվել էր 798,531 ԱՄՆ դոլարի չափով (թեև հետագայում կրճատվել է մինչև 734,371 դոլար), որպեսզի «ուսումնասիրություն կատարի Ամերիկյան համալսարանում՝ պարզելու, թե արդյոք Փլեյբոյը, Հասլըրը և այլ նյութեր կապված են անչափահասների կողմից կատարվող բռնությունների հետ»[14][31][32]:Հատկացումը քննադատության ենթարկվեց, քանի որ դրամաշնորհը հաստատվել էր՝ չնայած հետազոտության, գնահատման և ծրագրի մշակման տնօրեն Պամելա Սուեյնի աշխատակազմի կազմած փաստաթղթին, որում նա պնդում էր, որ ուսումնասիրությունը կարող է իրականացվել $60,000-ով[31]։
Մինչև 1986 թվականը Ռիսմանը ավարտեց իր հետազոտությունը «Փլեյբոյի 372 դեպքերի, Penthouse-ի 184 դեպքերի և Հասլըրի 125 դեպքերի» վերաբերյալ, որտեղ հայտնաբերվեցին «2016-թ.ի մուլտֆիլմեր, որոնք ներառում էին ակնհայտորեն մինչև 17 տարեկան երեխաների և 3988 այլ նկարներ, լուսանկարներ և գծանկարներ, որոնք պարունակում էին նորածինների կամ երիտասարդների նկարներ»,որի մանրամասները հավաքվել են «եռահատոր զեկույցում, որը բաղկացած է 1600 էջից» և վերնագրված է «Երեխաների, հանցագործության և բռնության պատկերները Փլեյբոյում, Փենթհաուսում և Հասլըրում»[33]:Զեկույցը արժանացավ ժամանակակից քննադատության՝ կապված դրա արժեքի և որակի հետ[32][34]:Սեռական հանցագործություններ հետաքննող Ավեդոն Քերոլը մեկնաբանել է, որ զեկույցը «գիտական աղետ էր՝ լի հետազոտողների կողմնակալությամբ և անհիմն ենթադրություններով»[35]:Ամերիկյան համալսարանը (ԱՀ), որտեղ Ռիսմանի ուսումնասիրությունը հիմնված էր ակադեմիական հիմքում, հրաժարվեց հրապարակել ավարտուն աշխատանքը՝ առաջ բերելով անկախ ակադեմիական աուդիտորի մտահոգությունները։ Փենսիլվանիայի համալսարանից[36]քրեագետ Ռոբերտ Ֆիգլիոն ասաց. «Այս զեկույցում ընդհանուր իմաստով օգտագործված երեխա տերմինն այնքան ընդգրկուն և ընդհանրական է, ինչն անիմաստ է»[33]:Լորետա Հարոյանը զեկույցի մասին հայտարարեց «վիգիլանտիզմ. պարանոյիկ, կեղծ գիտական հիպերբոլիա՝ որոշակիորեն քողարկված, թաքցրած օրակարգով»[18]։
Հեղինակ Սյուզան Տրենտոն պատմել է իրողության շուրջ լրացուցիչ բարդությունների մասին։ Սկզբում Ռիսմանը թիրախավորվեց ոմանց կողմից՝ որպես վստահված անձ՝ Ռեջների վրա հարձակվելու համար։ Ռիսմանի դրամաշնորհային աշխատանքի բնույթը ինչպես նաև պոռնոգրաֆիայի գծով գլխավոր դատախազի հանձնաժողովը, որը 1986թ.-ին հեղինակելու էր Միս զեկույցը, անհանգստություն առաջացրին պոռնոգրաֆիայի ոլորտում։ Վախերը սկսեցին իրականություն դառնալ, երբ 7-իլեվըն խանութների ցանցը դադարեց Playboy-ի և Penthouse-ի վաճառքը՝ մասամբ վկայակոչելով Ռիսմանի աշխատանքը։ Տրենտոն գրում է, որ Ռոբերտ Քիթ Գրեյի գլխավորած հասարակական կապերի ընկերությունը վարձվել է Playboy-ի և Penthouse-ի կողմից՝ «վարկաբեկելու Միսի պոռնոգրաֆիայի հանձնաժողովը», մասնավորապես, ինչպես նաև մյուսներին, որոնք սպառնում էին իրանց բիզնեսին, ենթադրաբար, այդ թվում՝ Ռիսմանը[14][37]:«Ինչ էլ որ լինի նրա հետազոտության արժանիքները», - գրել է Տրենտոն, երբ Անչափահասների արդարադատության և հանցագործությունների կանխարգելման գրասենյակի աջակցությունն ամենաշատն էր անհրաժեշտ, նրա ղեկավարությունը հետ կանգնեց Ռիսմանից՝ թողնելով, որ նրա նախագիծը ձախողվի, և թողնելով Ռիսմանին «դառը» և «անօգնական»՝ «տարիներ անցկացնելով փորձաքննության մշակման վրա և անելով այն, ինչ նա կարծում էր, որ գերազանց աշխատանք էր՝ հանուն հանրության գերակա շահի»[14]։
2017 թվականին Ռիսմանը ներգրավվեց «YouTube-ը հետաքննելիս» կոչվող խմբում[38]:Մասնավորապես, նա իր մտահոգությունն է հայտնել YouTube-ի՝ ՝ երեխաներին ուղղված տեսանյութերի վրդովիչ բովանդակության վերաբերյալ, որոնք ներառում են միտք խթանող պատկերներ և բռնություն՝ օգտագործելով հայտնի մանկական կերպարներ, ինչպիսիք են Frozen-ի Elsa-ն և Spider-Man-ը[39]։
1985-ին երբ Playboy-ը և Penthouse-ը տպեցին Մադոննայի մերկ լուսանկարները, Ռիսմանը նախազգուշացրեց, որ երիտասարդության կողմից այդ արտիստի կուռքացման պատճառով նրանց հրապարակումը կխեղաթյուրի և «կխրախուսի երիտասարդների նման կամավոր վարքագիծը», ինչն էլ կհանգեցնի մանկական պոռնոգրաֆիայի աճին[40]։
Ռիսմանը պնդում էր, որ համասեռամոլներն օգտագործում են հավաքագրման մեթոդներ, որոնք նման են ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսին[5]:Ռիսմանը իր հանրային աջակցության մեջ վկայակոչեց միասեռականների կողմից «երեխաների հավաքագրման հստակ ճանապարհը»՝ Օրեգոնի Քվեաթերթիկի 9-րդ միջոցառմանը (1992)[41]։
Ռiսմանը պոռնոգրաֆիայի համար իր կողմից վերագրվող վտանգները բացատրող ֆիզիկական մեխանիզմ է առաջադրել. քիմիական նյութերի կախվածություն առաջացնող խառնուրդը (օրինակ՝ գլյուկոզ)[42][43],որը նա անվանել է «էրոտոտոքսիններ», ներխուժում է ուղեղ՝ թթողնելով վնասակար ազդեցություն։Ռիսմանը հույս ուներ, որ ՄՌՏ հետազոտությունները կապացուցեն պոռնոգրաֆիայի վնասակար հետևանքը ուղեղի վրա և կանխատեսում էր դատական հայցեր ընդդեմ պոռնոգրաֆիայի հրատարակիչների և տարածողների, որոնք նման էին Բիգ Տոբակկոին, ինչը հանգեցրեց Տոբակկո Մաստեր Կարգավորում համաձայնագրի։ Ավելին, եթե պոռնոգրաֆիան կարող է «խաթարել հասկանալու կարողությունը», ապա «այս թունավոր լրատվամիջոցները պետք է օրինականորեն արգելվեն, ինչպես բոլոր մյուս թունավոր երևույթները, և վերացվեն մեր հասարակությունից»։ Վերջապես, «պոռնոգրաֆիայից ուղեղի վնասվածք ստացած անձինք այլևս «ազատ խոսք» չեն արտահայտում և, հօգուտ իրենց, չպետք է պաշտպանված լինեն ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխության շնորհիվ»[44][45][46][47][48][49]։
Էնդորֆինները այն նյութերն են, որոնք արտադրվում են ուղեղի կողմից տարբեր պրոցեսների արդյունքում, այդ թվում՝ սեռական գրգռվածության, ֆիզիկական վարժությունների, ուժեղ ցավի, ծիծաղի և այլն։ Նրանք առաջացնում են հաճելի զգացողություններ և որոշակի կախվածություն։ Դեղամիջոցները, ինչպիսին է մորֆինը, միանում են նույն ընկալիչներին, ինչ էնդորֆինը։ Այնուամենայնիվ, էնդորֆինները չեն համապատասխանում էրոտոտոքսինների մասին Ռիսմանի սահմանմանը, քանի որ դրանք, պոռնոգրաֆիայից բացի, շատ այլ բաներից են առաջանում։
Ամերիկյան դատաբժշկական գիտությունների ակադեմիայի 2002-2011թթ. զեկույցում ասվում է նրա հրապարակային հայտարարություններում տեղ գտած էրոտոտոքսինների մասին. «փաստերը նրա կարծիքի և վկայության համար արգելք էին հանդիսանում»[50]։
Ռիսմանը կարծում էր, որ Գերմանիայում համասեռամոլական շարժումը սկիզբ էր դրել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը և Հոլոքոստին։ Նա հավանություն էր տվել «Վարդագույն սվաստիկային»՝ 1995թ.ի մի կեղծ պատմական գրքի, որն արտահայտում էր իր տեսակետը, և համասեռամոլների ժամանակակից երիտասարդական խմբերը համեմատել է Հիտլերյան երիտասարդության հետ[5]:Նա Քինսիի մասնակցությունը Բոյ Սկաուտսին հավասարեցրեց Հիտլերյան երիտասարդության մասնակցությանը[51]։
Զրպարտության դեմ պայքարի լիգան դատապարտել է նրա՝գեյ ակտիվիստների համեմատությունը նացիստների հետ[52]։
1990 թվականին Դենիս Բարիի, որն այն ժամանակ Սինցինատիի Ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրենն էր, անպարկեշտ դատավարության ժամանակ Ռոբերտ Մեյփլթորպի վիճելի լուսանկարները ցուցադրելու համար, Ռիսմանին կանչեցին որպես մեղադրող կողմի միակ փորձագետ վկա[53]:Դրան նախորդող տարում Ռիսմանը Վաշինգտոն Թայմսում հեղինակել էր «Երեխաների չարաշահումը որպես արվեստի ձև»[54] վերնագրով խմբագրականը, որը «մեղադրում էր Մեյփլթորփին և՛ նացիստ, և՛ մանկապիղծ լինելու մեջ»[55][56]:Պաշտպանական կողմը պնդեց, որ նա որակավորված չէ որպես արվեստի փորձագետ, սակայն դատավորը թույլ տվեց նրան ցուցմունք տալ որպես հերքող վկա[53]:Իր լիազորագրերի մեջ նա որպես մեդիա մասնագետ նշել է. «Սմիթսոնյան ինստիտուտի համար ուսումնական տեսաերիզների և սլայդների ներկայացումների պատրաստումը, ինչպես նաև կրթական ամսագրում աշխատելը, հեռուստատեսային «Կենգուրու» շոուի համար աուդիո-վիզուալ հատվածներ ստեղծելը և գլխավոր դատախազ Էդվին Միզի հանձնաժողովի և պահպանողական Ամերիկյան ընտանեկան ասոցիացիայի համար պոռնոգրաֆիայի վերաբերյալ հետազոտություն կատարելը»[53][57]:Իր ցուցմունքի ընթացքում Ռիսմանը չքննարկեց Մեփլթորփի աշխատանքի սեքսուալ բովանդակությունը, այլ նա պնդեց, որ հինգ լուսանկարներ արվեստի գործեր չէին, քանի որ դրանք կամ մարդկային դեմք չէին ցուցադրում, կամ, դիմանկարի դեպքում, դեմքը «... չէր արտահայտում նկատելի զգացմունք» և էմոցիան բացակայում էր. լուսանկարների գտնվելու վայրերը թանգարանում ենթադրում էին, որ ցուցադրված գործողությունները տեղին չէին[58][59]:Պաշտպանական կողմի՝համասեռամոլության մասին նրա տեսակետների վերաբերյալ կատարած հարցաքննության ընթացքում Ռիսմանը վկայեց, որ «անալ սոդոման տրավմատիկորեն դիսֆունկցիոնալ է և միանշանակ կապված է ՁԻԱՀ-ի հետ»[59]:Նա նաև պնդեց, որ մերկ երեխաների նկարներն արդարացնում են մանկապղծությունը[58] :Պաշտպանական կողմը նշեց, որ Ռիսմանի՝ արվեստի հետ ունեցած առնչությունը սահմանափակվում էր նրա՝ որպես երգահան աշխատանքով[58]։
Բարրին և «կենտրոնը» երդվյալ ատենակալների կողմից ազատվեցին բոլոր մեղադրանքներից[60]։
1991 թվականին Ռիսմանը Ռադերֆորդի ինստիտուտի փաստաբանի հետ դատի տվեց Քինսի ինստիտուտին, նրա այն ժամանակվա տնօրեն Ջուն Ռեյնիշին և Ինդիանայի համալսարանին զրպարտության, ինչպես նաև միտումնավոր և անզգուշությամբ անհանգստություն պատճառելու համար՝ կապված իր «Քինսի.Սեքս և խաբեություն» գիրքը գրաքննության ենթադրյալ փորձերի հետ[61]:Գործը վերջիվերջո նախապաշարմունքով կարճվեց 1994թ.[18]:
Ռիսմանը Մեթյու Լ. Գելերնթերի և Ադա նե Գոլդբերգի դուստրն էր[62]:Նա ամուսնացել է Առնոլդ Ռիսմանի հետ 1955 թվականին Լոս Անջելեսում։ Նա ազգությամբ հրեա էր[63]։
Փինկնյուզը հայտնեց Ռիսմանի մահվան մասին՝ նրան նկարագրելով որպես հակաԼԳԲՏ+ ի վերաբերյալ տարօրինակ հետազոտական հոդվածների հեղինակ։Մահախոսականում նշվում էին նրա պնդումները, որ գեյերը Նացիստական կուսակցության վերելքի պատճառ են հանդիսացել, նրա հայտարարությունները, որ Ամերիկայի Բոյ Սկաութսի կազմում գեյ անդամների կամ անձնակազմի ներգրավումը կհանգեցնի սեռական գրոհների, և նրա ներդրումը Ճամայկայում սոդոմիայի դեմ օրենքների պահպանման գործում[64]։
Նա գովասանքի է արժանացել ծայրահեղական Ջոն Բիրչ ընկերության կողմից, որը հայտարարել է, որ «[...] Ջուդիթ Ռիսմանը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս ներխուժել է թշնամական բազմաթիվ ճամբարներ ամբողջ աշխարհում՝ քոլեջներ, համալսարաններ, օրենսդիր մարմիններ, լրատվամիջոցներ, իշխանությանը ճշմարտությունն ասելու և խավարի ստոր գործերը մերկացնելու համար»[65]։
Ըստ Վաշինգտոն Թայմսի Ռոբերտ Նայթի.«նրան թեթևամիտ պահպանողական էին համարում»Նա նշում է, որ Ռիսմանին արհամարհում էին նույնիսկ «պահպանողականները, ովքեր վախենում էին մեղքի զգացումից»[66]:Նայթը պնդում էր, որ նա քրիստոնեություն էր ընդունել[66]։
|