Ջուլի Բարլո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Համիլտոն, Օնտարիո, Կանադա |
Մասնագիտություն | լրագրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան և Կոնկորդիա համալսարան |
Պարգևներ | և |
Ամուսին | Jean-Benoît Nadeau? |
Կայք | nadeaubarlow.com/en/home/ nadeaubarlow.com/fr/accueil/ |
![]() |
Ջուլի Բարլո (ֆր.՝ Julie Barlow, մարտի 19, 1968, Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադացի լրագրող, հեղինակ, համաժողվների խոսնակ, ով ստեղծագործում և հրատարակվում է և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն։ Ապրում է Մոնրեալում, Քվեբեկ։
Լեզվի և մշակույթի մասին գրել է «Վաթսուն միլիոն ֆրանսիացիները չեն կարող սխալ լինել» (Sixty Million Frenchmen Can't Be Wrong) և «Բարևի ազդեցությունը» (The Bonjour Effect)[1]:
Որպես լրագրող՝ հոդվածներ է գրել տարբեր ամսագրերի և թերթերի համար, այդ թվում՝ USA Today, L’actualité, Նյու Յորք Թայմս և The Christian Science Monitor[2]:
Ջուլի Բարլոն ծնվել է 1968 թվականին Կանադայի Օնտարիո նահանգի Համիլտոն քաղաքում։ ՄաքԳիլի համալսարանից ստացել է քաղաքագետի որակավորում, Կոնկորդիա համալսարանից ստացել է Անգլիական գրականության մագիստրոսի աստիճան[2]։
1999-2001 թվականներին Փարիզում ապրելուց հետո ամուսնու՝ Ժան Բենուա Նադոյի հետ գրել է «60 միլիոն ֆրանսիացին չի կարող սխալվել» (Martin Martin's Press, 2003 թ.) գիրքը՝ Ֆրանսիայի և ֆրանսիական մշակույթի մասին։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն, հոլանդերեն և մանդարին լեզուներով[3]։
2006 թվականին Ժան Բենուա Նադոյի հետ ֆրանսերեն լեզվի ծագման մասին գրել է «Ֆրանսիական պատմություն» գիրքը[4]։ Այս գիրքը թարգմանվել է ֆրանսերեն և ճապոներեն։ 2014 թվականին այն ադապտացվել է երկու ժամանոց Le français n’a pas dit son dernier mot (Ֆրանսիան չի ասել իր վերջին բառը) ռադիո վավերագրական ֆիլմի համար, որը 2014 թվականի հուլիսին հեռարձակվել է France Culture-ի կողմից[5]։
2010 թվականի գարնանը Բարլոն Ֆուլբրայթ ծրագրով եղել է այցելու գիտնական Արիզոնայի Ֆինիքս քաղաքի Անդրսահմանային ուսումնասիրությունների հյուսիսամերիկյան կենտրոնում, որտեղ նրա ուշադրության կենտրոնում են եղել Մեքսիկա և ԱՄՆ հարաբերությունները և իսպաներենի դերն ԱՄՆ-ում[6]։ Սա իսպաներենի պատմությանն առնչվող Նադոյի հետ հեղինակած «Իսպաներենի պատմություն» (St. Martin's Press) գրքի հետազոտության մի մասն է կազմում[7][8]։
Ջուլի Բարլոն անդամակցում է Վաշինգտոնում հիմնված Համաշխարհային ընթացիկ գործերի ինստիտուտին ( Institute of Current World Affairs)[9]:
2018 թվականին ընդգրկվել է CBC/QWF բնակիչ-գրող ծրագրի վերջնացանկում[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Բարլո» հոդվածին։ |
|