Ջուլիա Բոնջոռնո իտալ.՝ Giulia Bongiorno | |||
Բոնջորնոն Տրենտոյում տնտեսական փառատոնի ժամանակ 2014 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի սեպտեմբերի 5 | |||
Նախորդող | Մարիա Աննա Մադիա | ||
Հաջորդող | Ֆաբիանա Դադոնե | ||
| |||
2018 թվականի մարտի 16-ից | |||
| |||
2006 թվականի ապրիլի 28 - 2013 թվականի մարտի 13 | |||
Կուսակցություն՝ | National Alliance?, Lega Nord? և Future and Freedom? | ||
Կրթություն՝ | Պալերմոյի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | ![]() | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | մարտի 22, 1966[1] (58 տարեկան) | ||
Ծննդավայր | Պալերմո, Իտալիա[2] | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Կայք՝ | funzionepubblica.gov.it | ||
Ջուլիա Բոնջոռնո (իտալ.՝ Giulia Bongiorno, մարտի 22, 1966[1], Պալերմո, Իտալիա[2]), իտալացի փաստաբան և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի պետական ծառայության նախարար։
Ջուլիա Բոնջոռնոն ծնվել է 1966 թվականի մարտի 22-ին Պալերմոյում, Ջիրոլամո Բոնջորնոյի՝ քաղաքացիական դատավարական իրավունքի պրոֆեսորի դուստրն է։ Ավարտել է Պալերմոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[3]` պաշտպանելով դիպլոմային աշխատանքը սնանկ ակտիվների թեմայով, սակայն 1992 թվականին սկսել է մասնագիտանալ քրեական իրավունքի ոլորտում։ 1995 թվականին մտել է Ջուլիո Անդրեոտիի փաստաբանական բրիգադ, որը մեղադրվում էր մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ։ 2002 թվականին բացել է սեփական փաստաբանական գրասենյակը[4]։
2006 թվականի ապրիլի 28-ից մինչև 2013 թվականի մարտի 14-ը եղել է խորհրդարանի 15-րդ և 16-րդ գումարումների պատգամավոր։ 2006-2008 թվականներին մտել է Ազգային դաշինքի խմբակցության, 2008-2010 թվականներին՝ Ազատության ժողովրդի խմբակցության, որից հետո՝ «Ապագան և ազատությունը երրորդ բևեռի համար» կազմում[5]։
Որպես փաստաբան ներկայացրել է Իտալիայի և Գերմանիայի 67 քաղաքացիների շահերը, որոնք տուժել էին 2012 թվականին «Կոստա Կոնկորդիայի» կործանման ժամանակ[6]։
2012 թվականի հոկտեմբերի 26-ին ընտրվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի կազմում[7]։
2018 թվականի մարտի 4-ին ընտրությունների արդյունքում մտել է Սենատ՝ դառնալով Սիցիլիայի խորհրդարանի վերին պալատ ընտրված Հյուսիսային լիգա կուսակցության միակ ներկայացուցիչը[8]։
2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը եղել է Իտալիայի պետական ծառայության նախարար[9]։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (պետական ծառայության նոր նախարար է դարձել Ֆաբիանա Դադոնեն, Բոնջորնոն ոչ մի նշանակում չի ստացել)[10], և սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[11]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)| date = 2014-03-17 | work = | publisher = Cinquantamila giorni |accessdate = 2018-05-10 | lang = it| description = | archiveurl = | archivedate = }}
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Բոնջոռնո» հոդվածին։ |
|