Ջուլիա Վոթ (անգլ.՝ Julia Voth, մայիսի 16, 1985(1985-05-16)[1], Ռեջայնա), ժամանակակից կանադացիդերասանուհի և ֆոտոմոդել։ Motion capture տեխնիկական հնարքը կիրառելով՝ նրան նմանակել են «Resident Evil» սերիայի տեսախաղերում Ջիլլ Վալենտայնի կերպարն ստեղծելիս։ Հետագայում «Քածի ապտակ» («Bitch Slap») կինոնկարում հանդես է եկել տպավորիչ դերակատարմամբ, որն ավելի է նպաստել նրա համբավի տարածմանը։
Ջուլիան ծնվել է 1985 թվականիմայիսի 16-ին, ԿանադայիՍասակաչևան պրովինցիայի Ռեջայնա քաղաքում։ Իր գործունեությունը՝ որպես ֆոտոմոդել՝ սկսել է Calvin Klein գործակալությունում, մասնակցել նորաձևության ցուցադրությունների Տոկիոյում, Փարիզում, Նյու Յորքում[2]։ 2002 թվականին նրա դիմագծերի ու կազմվածքի տարրերի նմանակումն առաջին անգամ օգտագործվել է «Resident Evil: Biohazard» տեսախաղում Ջիլլ Վալենտայնի կերպարն ստեղծելու համար։ Հետագայում օգտագործվել է նաև «Resident Evil: The Umbrella Chronicles»-ում (2007) և «Resident Evil 5»-ում (2009)[3][4]։
Կինոդերակատարմամբ Ջուլիան առաջին անգամ հանդես է եկել 2009 թվականին, «Հոբելյան» ֆիլմում։ Այդ նույն տարում նկարահանվել է «Քածի ապտակ» կինոնկարի գլխավոր դերերից մեկում[5]։ 2013—2014 թվականներին հանդես է եկել «Փաթեթային համաձայնագիր» հեռուստասերիալում[6][7][8], որտեղ մարմնավորած կերպարի համար 2015 թվականին «Canadian Screen Awards» մրցանակի է առաջադրվել «Լավագույն կատակերգակ դերասանուհի» անվանակարգում[9]։