Ջուլիա Ֆեյ

Ջուլիա Ֆեյ
անգլ.՝ Julia Faye
Ծնվել էսեպտեմբերի 24, 1892(1892-09-24)
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ
Մահացել էապրիլի 6, 1966(1966-04-06) (73 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ԿրթությունԻլինոյս նահանգի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Սեսիլ Բլաունտ դե Միլլ
Պարգևներ և մրցանակներ

Ջուլիա Ֆեյ (անգլ.՝ Julia Faye, ծննդյամբ՝ Ջուլիա Ֆեյ Մելոնի[1], սեպտեմբերի 24, 1892(1892-09-24), Ռիչմոնդ, ԱՄՆ - ապրիլի 6, 1966(1966-04-06), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կինոէկրանին առաջին խաղը կատարել է 1915 թվականին, իսկ 1917 թվականին («Կինը, որին Աստված մոռացել է») սկսել է նկարահանվել Սեսիլ Բլաունտ դե Միլլի մոտ, որի հետ կատարած աշխատանքը հաջողություն և հանրաճանաչություն են բերում նրան։ Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է 30 կինոնկարներում՝ 1920-ական թվականների կեսերին դառնալով Հոլիվուդի առաջատար դերասանուհիներից մեկը[2]։ Ամենաշատ հանրաճանաչ դարձան նրա դերերը համր ֆիլմերում՝ «Տասը պատվիրանները» (1923), «Թագավորների թագավորը» (1927), և «Չիկագո» (1927)։ 1929 թվականին նա անցավ հնչյունային կինոյին՝ նկարահանվելով «Դինամիտ» ֆիլմում (1929)[3]։ 1956 թվականին նա խաղացել է Սեսիլ Դեմիլի «Տասը պատվիրանները» ռեմեյքում և կերտել Ահարոնի կնոջ՝ Էլիշևի դերը։

Ֆեյը սպասուհու դերում .(1919)
«10 պատվիրաները» 1923 թ.

Վերջին անգամ կինոէկրանին է հայտնվել 1958 թվականին՝ «Փլիբուստեր» արկածային ֆիլմում։ Դերասանուհին մահացել է 73 տարեկան հասակում քաղցկեղից՝ Լոս Անջելեսի արվարձանում՝ իր տանը[4]։ Նրա աճյունը հանգչում է Հոլիվուդում՝ «Hollywood Forever» գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Julia Fay Malony – United States Census, 1900». FamilySearch. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  2. Thomas, Dan (1927 թ․ հունիսի 19). «Some Stars Break in Movies By Legs and Backs». The Pittsburgh Press. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  3. The Army of Ushers, New York Times, February 17, 1924, pg. X5.
  4. The Film Daily. — Wid's Films and Film Folk Incorporated, 1966. — С. 184.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Ֆեյ» հոդվածին։