Ջուն Էդիթ Սմիթ Juliette Edith Smerdt | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1902 |
Ծննդավայր | Բուկովինա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | փետրվարի 1, 1979 (77 տարեկան) |
Մահվան վայր | Ֆինիքս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | պարուհի |
Ամուսին | Հենրի Միլեր (1924-1934), Սթրեթֆորդ Քորբեթ (1935-1947) |
Ջուն Էդիթ Սմիթ կամ Ջուն Մենսֆիլդ Միլեր (իսկական անուն-ազգանունը՝ Ջուլիետ Շմերտ, հունվարի 12, 1902, Բուկովինա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 1, 1979, Ֆինիքս, ԱՄՆ), Հենրի Միլերի երկրորդ կինն ու մուսան, որը գրողի ձևավորման վրա ունեցած իր ազդեցությամբ դարձել էր նրա «էներգետիկ համահեղինակը»։
Ծնվել է Բուկովինայում (Ավստրո-Հունգարիա)։ Թերևս ունի հրեական ծագում։ Հինգ տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Նյու Յորք (հենց այստեղ էլ նրանց ազգանունը ամերիկանացվելով վերածվել է Սմիթի)։ Տասնմեկ տարեկանով փոքր էր , նրանք ծանոթացել էին պատկերասրահում, որտեղ ուսումը կիսատ թողած Ջունը վարձու պարընկերուհի էր։ Հմայված Միլերը, 1924 թվականին բաժանվելով առաջին կնոջիղ՝ Բեատրիս Սիլվազ Ուինքենզից, ամուսնացավ Ջունի հետ։ Բոհեմական կյանքով ապրող այս զույգի ամուսնությունը պաշտոնապես շարունակվեց մինչև 1934 թվականը, երբ Հենրի Միլերին արդեն ամբողջովին գրավել է Անայիս Նինը։ «Խեցգետնի արևադարձը» վեպի հարատարակման տարին Մեքսիկայում լիազորագրերով ձևակերպված ապահարզանը ողբերգություն էր Ջունի համար։ Երկրորդ ամուսինը՝ զինվորական սպա Սթրեթֆորդ Քորբեթը, 1947 թվականին լքում է նրան՝ մատնելով ծանր կացության։ Ըստ էության, նախկին կնոջը նյութապես օգնում էր արդեն ճանաչման հասած Հենրի Միլերը։ 1950-ական թվականներին Ջունը բուժվում է հոգեկան խանգարումներից։ 1961 թվականին երբեմնի ամուսինները նորից հանդիպեցին, բայց այդ հանդիպումը ծանր տպավորություն թողեց Հենրի Միլերի վրա. երբեմնի ճակատագրական կնոջից ավերակ էր մնացել։ 1960-ական թվականների վերջին Ջունը փոխադրվեց եղբոր մոտ՝ Արիզոնա, որտեղ էլ գոյատևեց մինչև կյանքի վերջը[1]։