Ջրհեղեղ անգլ.՝ Flood | |
---|---|
Երկիր | ՀԱՀ Միացյալ Թագավորություն Կանադա[1] |
Ժանր | ֆիլմ աղետի մասին, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Flood? |
Թվական | 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Միտչել[2][3][4] |
Դերակատարներ | Ռոբերտ Քարլայլ[3][4][5], Ջեսսալին Գիլսիգ[3][4][5], Դևիդ Սուշե[3][4][5], Դեյվիդ Հեյմեն[4][5], Ջոան Ուոլլի[4][5], Նայջել Փլեյներ[4][5], Թոմ Քորթնի[3][4][5], Թոմ Հարդի[4][5], Նաթալի Բոլտ[6], Giorgio Lupano?[6], Գոտֆրիդ Յոն[6], Ռալֆ Բրաուն[6], Փիթեր Ուայթ[6], Չեչիլիա Դացցի[6], Ֆորբս ՔեյԲի[6], Ջո Վաս[6] և Փոփի Միլեր[6] |
Երաժշտություն | Դեբի Ուայզման |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Տևողություն | 183 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ջրհեղեղ. տարերքի ցասումը» (անգլ.՝ Flood), ռեժիսոր Թոնի Միտչելի աղետ-ֆիլմը բնական տարերքներից մեկի մասին է։
Ֆիլմի գաղափարը վերցվել է Ռիչարդ Դոյլի կողմից 2003 թվականին գրված համանուն վեպի սյուժեից, որտեղ հեղինակը վեց ամիս բնական աղետի ուսումնասրությունից հետո փորձում է կանխատեսել ջրհեղեղի դեպքերի հետագա զարգացումները, երբ Թեմզայի արգելափակոցը չի դիմակայի ջրի ճնշմանը և Անգլիայի մայրաքաղաքը կհեղեղվի։
Անգլիայում, ինչպես միշտ կյանքն անցնում է անձրևի տակ, բայց հանկարծակի փոթորիկը և 15 մետրանոց ալիքը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել։ Երկրի իշխանություններն իմանում են, որ փոթորկի ալիքը մոտենում է Մեծ Բրիտանիայի արևելյան ափին, դեպի Թեմզայի ավազանը։ Անկախ նրանից, թե ինչպես են իշխանությունները պայքարում հսկա ալիքի դեմ, դրան դիմակայել հնարավոր չէ, այն քանդում է պատնեշները, անջրպետները, ողողում և ոչնչացնում է երկնաքերերը։ Տեղացի ճարտարագետները մի քանի ժամ ունեն, որպեսզի պաշտպանեն քաղաքն ու բնակիչներին, բայց այս հանկարծահաս աղետը անհարմար վիճակի մեջ է դրել քաղաքային իշխանություններին և Լոնդոնի բնակչությանը, ովքեր չեն հասցրել տարհանվել քաղաքից։ Հզոր ալիքը դեպի սառը Ատլանտյան օվկիանոս է տանում միլիոնավոր մարդկանց, ավերելով Անգլիայի արևելյան ծովափի քաղաքները, ներառյալ մայրաքաղաքը[7]։
|