ՌԳ-42 (ռուս.՝ РГ-42, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 57-Г-703М), խորհրդային ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ[1], որը նախատեսված է փոքր հեռավորությունների վրա հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի դեմ կիրառման համար։
1942 թվականի սկզբում նռնակը մշակվել է Ս. Կորշունովի կողմից և ընդունվել Կարմիր բանակի սպառազինության մեջ[1][2]՝ փոխարինելով ՌԳ-41 ՌԳԴ-33 զենքերին[3]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նռնակը զանգվածաբար արտադրվել է ոչ միայն զինագործարաններում, այլ նաև դրոշմահատոցման և կետավոր եռակցման սարքավորումներ ունեցող ոչ մասնագիտացված ձեռնարկություններում (այդ թվում նաև պահածոների ֆաբրիկաներում[4])։ Պատերազմի ավարտից հետո մատակարարվել է սոցիալիստական մի շարք երկրների բանակների, արտադրվել է Չինաստանում («տիպ 42»), Լեհաստանում (RG-42) և Ռումինիայում (RG-42)։
1950-1953 թվականներին ՌԳ-42 նռնակներն օգտագործվել են Կորեական պատերազմում, որի ավարտից հետո դրանք մնացել են Կորեայի ժողովրդական բանակի սպառազինության կազմում, և երկրում սկսվել է դրանց արտադրությունը[5]։
Ավելի ուշ ՌԳ-42 նռնակները (այլ նռնակների հետ միասին) Հարավային Վիետնամի ազատագրման ժողովրդական ճակատն օգտագործվել է Վիետնամի պատերազմի ընթացքում[6][7]։
2000 թվականի դրությամբ՝ հետխորհրդային երկրներում ՌԳ-42 նռնակները վաղուց հանվել են սպառազինությունից, սակայն դեռևս զգալի քանակով պահվել են ռազմական պահեստներում[4]։ Եղել են դրանց կիրառության դեպքեր նաև հետագայում[8][9]։
Նռնակներն օգտագործվել են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ռազմական կոնֆլիկտի ընթացքում[10][11]։
ՌԳ-42-ն առանձնանում է չափազանց պարզ և տեխնոլոգիական կառուցվածքով. նռնակի գլանաձև կորպուսը բարակ պատով տուփ է, որի ներսում գտնվում է պայթուցիչ նյութի (տրոտիլ) լիցքը, որ ունի 110 գրամ քաշ։ Նռնակի բեկորների քանակի ու խոցող ունակության մեծացման նպատակով կորպուսի ներսում տեղադրված է 4-6 շերտով ծալված բարակ պողպատի ժապավեն բեկորների առաջացման համար կտրվածքներով։ Կորպուսի վերին կափարիչին միացված է բռնատեղը, որի մեջ ներպտուտակվում է բռնկիչը (նախքան բռնկիչի ներպտուտակումը կցեղժզրը փակվում է պլաստամասայե խցանով)։ ՌԳ-42 նռնակի հետ կարող են օգտագործվել 1941 թվականի նմուշի УЗРГ, УЗРГМ (սպառազինության մեջ ընդունվել է 1954 թվականին ՌԳԴ-5ի հետ միասին)[4] կամ УЗРГМ-2 բռնկիչները։
Բեկորների ցրման ռադիուսը կազմում է 25 մետր, նռնակի նետման հեռավորությունը կախված է զինվորի անձնական որակներից և միջինը կազմում է 35-40 մետր[1]։
Մարտական նռնակը ներկված է կանաչ գույնով (խակիից մինչև մուգ կանաչ)։
ՌԳ-42 նռնակները փաթեթավորվում են փայտե արկղերում 20-ական հատով։ УЗРГМ բռնկիչները պահվում են նույն արկղում մետաղե երկու տարաներում (10-ական հատ յուրաքանչյուր տարայում)։ Արկղի զանգվածը կազմում է 16 կգ[1]։
RG-42 – լեհական արտադրության ձեռքի նռնակ, թողարկվել է ՁՆՈՒԲՁ բռնկիչով[12], չի արտադրվում,
RG-42 – ռումինական արտադրության ձեռքի նռնակ, որը թողարկվում է "Uzina Mecanică Mija" գործանարում և առաջարկվում է արտահանման համար[13],
К-51 – ոչ մահացու ազդեցության խորհրդային գազային նռնակ, որը մշակվել է 1970-ական թվականների վերջին և արտադրվել 1980-ական թվականներին։ Ունեցել է մետաղե հատակով պլաստմասսայից պատյան (բեկորներ չի առաջացրել), որում գտնվել է փոշենման իրրիտանտի լիցք, ունեցել է բռնկիչ[14],
Ուսումնական նռնակ – չեզոք սպառազինությամբ, որը նախատեսված է եղել զինվորներին նռնակ նետելը սովորեցնելու համար,
Խորհրդային ՌԳ-42 ուսումնական նռնակները ներկված են եղել սև, իսկ նրանց պատյանի վրա գրված են եղել УЧ (ուսումնական) տառերը։
Լեհական առաջին ուսումնական նռնակները (granat ćwiczebny RG-42) ներկված են եղել կանաչ, սակայն մարտական նռնակներից տարբերելու համար նրանց պատյանի վրա եղել է լայնակի սպիտակ գիծ, CGR-42A ուսումնական նռնակները ներկվել են սև, իսկ նրանց պատյանի վրա եղել է լայնակի կարմիր գիծ[15]։
Ֆինլանդիա – ռազմավարային նռնակներն օգտագործվել են ֆիննական զորքի կողմից[17],
Չեխոսլովակիա – Չեխոսլովակիայի 1-ին առանձին հետիոտնային գումարտակը Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ ստացել է նռնակները 1942 թվականին (խորհրդային արտադրության այլ զինամթերքի հետ միասին), իսկ հետագայում դրանք ստացել են Չեխոսլովակիայի բանակային կորպուսի այլ զորաբաժանումներ,
Լեհաստան – 1943 թվականին նռնակներն ստացել է Լեհաստանի Տ. Կստյուշկոյի անվան 1-ին հետիոտնային դիվիզիան, ավելի ուշ՝ լեհական այլ զորամասեր։ Պատերազմի ավարտից հետո նռնակը թողարկվել է լեհական բանակի համար RG-42 անվանումով։ 1987 թվականին որոշում է ընդունվել նոր հարձակողական նռնակի մշակման մասին, 1989 թվականին մշակվել է RGZ-89 նռնակը, սակայն 2019 թվականին էլ RG-42 նռնակները մնացել են սպառազինության կազմում[18],
Ռումինիա – 1944-1945 թվականներին որոշակի քանակության նռնակներ (խորհրդային արտադրության այլ զինամթերքի հետ միասին) փոխանցվել է Թուդոր Վլադիմիրեսկուի անվան ռումինական 1-ին հետիոտնային դիվիզիային, հետագայում ձեռնարկվել է դրա արտադրությունը Ռումինիայի զինված ուժերի համար,
↑ 4,04,14,2Благовестов А. И. То, из чего стреляют в СНГ: Справочник стрелкового оружия. / под общ. ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 2000. — С. 512.
↑ 5,05,1RG-42 Fragmentation Hand Grenade // North Korea Country Handbook MCIA-2630-NK-016-97. U.S. Department of Defense, May 1997. page A-94
↑"Схованку зі зброєю знайшли на території занедбаного санаторію біля села Запорізьке під насипом будматеріалів. Тут зберігалися ... сім ручних гранат РГ-42 та дев’ять запалів до них" На Луганщині виявили сховок зі зброєю // ZAXID.NET від 20 липня 2015
↑"без всякого документального підтвердження встановлювалися мінні поля, різноманітні розтяжки з гранат (Ф-1, РГД-5, РГ-42, ВОГ-17, тощо) навколо блокпостів, опорних пунктів" В. П. Павлючик, І. В. Тодавчич. Проблемнi питання iнженерного забезпечення бою за досвідом АТО // Виклики політики безпеки: iсторія i сучасність: збірник тез доповідей Міжнародної наукової конференції 18-19 жовтня 2018 року. Львів, НАСВ, 2018. стор.90-92
↑18 марта эстонская полиция передала командованию Северо-Западной группы войск прапорщика российской армии, который пытался продать похищенное им оружие… В ходе следствия выяснилось, что задержанный со своим сообщником вынес со склада своей части… 20 гранат РГ-42 Андрей Рубинин. Военные крадут оружие. Продать украденное похитителям не удалось // газета «Коммерсантъ», № 51 (274) от 20.03.1993