ՌԳԴ-5 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | Նռնակ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1954 |
ՌԳԴ-5 (Ցուցիչ՝ Հրթիռային զորքերի և հրետանու վարչություն, 57-Գ-717), ԽՍՀՄ արտադրության ձեռքի հարձակվողական նռնակ, դասվում է հարձակվողական տիպի հեռակառավարվող հակահետևակային բեկորային ձեռքի նռնակների շարքին։
1954 թվականին ՌԳԴ-5 նռնակը ներառվել է ԽՍՀՄ ԶՈՒ զինանոցում՝ փոխարինելով ՌԳ-42 հարձակվողական նռնակի։
Նռնակներն օգտագործվել են Սիրիայի ռազմական գործողությունների ժամանակ[1]։
Նռնակը նախատեսված է պայթուցիկի ֆուգասային գործողությամբ և բեկորներով հակառակորդի կենդանի ուժի խոցման համար, որն առաջանում է մետաղական կաղապարի պայթելու արդյունքում։ Նռնակի նպատակակետը դառնում է ձեռքով նետելու տեղը։ Հեռակառավարում նշանակում է, որ նռնակը պայթում է որոշ ժամանակ անց (3,2—4,2 վայրկյան) այն բանից հետո, երբ այն նետում են՝ անկախ մյուս հանգամանքներից։ Հարձակվողական նշանակում է, որ նռնակի բեկորներն ունեն փոքր ծավալ և թռչում են ավելի քիչ, քան նետման հեռավորությունն է։
Նռնակի արտաքին տեսքը ձվաձև է, կաղապարը՝ բարակ պողպատից։ Կաղապարը բաղկացած է վերին և ստորին հատվածներից։ Նռնակը պահելու ընթացքում բռնկիչի բացվածքը ծածկվում է պլաստմասե խցանով։ Նռնակի զանգվածը բռնկիչով 310 գրամ է։ Պայթուցիկ նյութը տրոտիլն է՝ 110 գրամ։ Բեկորների խոցման շառավիղը 25 մետր։
Նռնակների բռնկիչները ունիվերսալ են, կարող են կիրառվել նաև ՌԳ-42 և Ֆ-1 նռնակների համար։ Բռնկիչի մակնիշն է ՈՒԶՌԳ, ՈՒԶՌԳՄ կամ ՈՒԶՌԳՄ-2։
Նռնակը կիրառելու համար անհրաժեշտ է հանել ապահովիչը, նռնակը բռնել աջ ձեռքին այնպես, որ մատներով լծակը պահեն կաղապարի վրա։ Նռնակը նետելուց առաջ, ձախ ձեռքի ցուցամատը մտցնել օղակի մեջ, հանել պահունակը։ Նռնակը կարող է ինչքան ասես մնալ ձեռքում, քանի լծակը պահված է, բռնկիչի հարվածիչը չի կարող վնասել հրապատիճը։ Նպատակն ընտրելուց հետո նռնակը նետվում է Այդ պահին լծակը հարվածչի զսպանակի ազդեցությամբ շրջվում է, ազատում հարվածչին և մի կողմ թռչում։ Հարվածիչը ծակում է հրապատիճը և 3,2—4,2 վայրկյան անց պայթյուն է տեղի ունենում։
Մարտական նռնակը ներկվում է մոխրագույն կամ դեղնականաչ գույնով։