«Ակցեպտ» ԲԲԸ | |
---|---|
🌐 | ren-tv.com |
Երկիր | Ռուսաստան Մոսկվա |
Հեռարձակման գոտի | Ռուսաստան Հայաստան Ուկրաինա[1] Լատվիա Լիտվա Էստոնիա Ղազախստան Ղրղզստան |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1997 |
Հիմնադիր | Իռենա Լեսնևսկայա Դմիտրի Լեսնևսկի |
Սեփականատեր | Ազգային Մեդիա Խումբ (70%) RTL Group (30%) |
ՌԵՆ ՏՎ (ռուս.՝ РЕН ТВ), Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություն[2]։ ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերությունը հայտնվել է 1991 թ. դեկտեմբերի 24-ին, իսկ սեփական ալիքով առաջին անգամ եթեր է սկսել հեռարձակվել 1997 թվականի հունվարի 1-ին Մոսկվայում՝ 49-րդ դեցիմետրային հաճախականությամբ[3]։ Ընկերությունը պատկանում է «Ազգային Մեդիա Խմբին»[4]։ Պոտենցիալ դիտորդների քանակը՝ 98 միլիոն մարդ։ 2012 թ. դեկտեմբերի 14-ին հեռուստաալիքը մտել է Ռուսաստանի թվային հեռուստատեսության երկրորդ մուլթիհամալիրի մեջ[5]։