ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ԽՍՀՄ | ||
Տեսակ | պատվավոր կոչում և official honorary title of the Soviet Russia? | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 10, 1931 | ||
Հերթականություն | |||
Ավագ պարգև | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ | ||
Կրտսեր պարգև | ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (ռուսերեն՝ Народный артист РСФСР), պատվավոր կոչում, որը շնորհվել է ՌԽՖՍՀ հասարակական լայն շրջանակներում ճանաչման արժանացած և մշակույթի ու արվեստի բնագավառներում մեծագույն ներդրումներ կատարած (ռեժիսորներ, դերասաններ, երգիչներ, կոմպոզիտորներ, երաժիշտներ, դիրիժորներ և այլն) անձանց, ովքեր ստեղծել են բարձրարժեք գեղարվեստական գործեր (ներկայացումներ, կինոնկարներ, հեռուստաներկայացումներ, ռադիոբեմադրություններ, կրկեսային ծրագրեր, համերգային, էստրադային, երաժշտական, հեռուստատեսային և ռադիոստեղծագործություններ և այլն)։
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչումը շնորհվել է «ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ» կամ «ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումներ շնորհելուց հետո` հինգ տարուց ոչ շուտ։
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչումը սահմանվել է 1931 թվականի օգոստոսի 10-ին` Համառուսական Կենտրոնական Գործադիր Կոմիտեի որոշմամբ։ 1992 թվականի փետրվարի 21-ից, ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ, երկրի անվանումը Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության փոխվելուց հետո[1], պատվավոր կոչման անվանումը նույնպես փոխվեց և դարձավ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[2]։ Փոփոխության ենթարկվեց նաև պատվավոր կոչման կրծքանշանը։
Վերջին անգամ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացել է զինվորական դիրիժոր Վլադիմիր Սոլոդախինը (1992 թ. փետրվարի 4)[3]։