Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ռադիոհաղորդումներ, խոսքի, երաժշտության և ձայնային այլ էֆեկտների հաղորդում ռադիոյով՝ անսահմանափակ թվով ունկնդիրների համար, մասայական ինֆորմացիայի, ագիտացիայի ու պրոպագանդայի հիմնական միջոցներից։
Ռադիահղորդումները տրվում են հաղորդող կենտրոններով, ընդունվում ռադիոընդունիչներով։ ՍՍՀՄ-ում և մի շարք այլ երկրներում լայն կիրառում ունի լարային հաղորդումը։
Ռադիոն հայտնագործելու և այն որպես կապի միջոց օգտագործելու առաջնությունը պատկանում է Ռուսաստանին (Ա․ Մ․ Պոպով)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ լուրեր հաղորդելու նպատակով, կառուցվել են ռուսական, առաջին ռադիոկայանները։ Ռադիահղորդումների հիմնական ժանրերն են՝ լրատու հասարակական-քաղաքական (լուրեր, ռեպորտաժ, զրույց, հարցազրույց, մեկնաբանություն), գեղարվեստական-հրապարակախոսական (ակնարկ, ֆիլմ, կոմպոզիցիա), գեղարվեստական (ռադիոբեմադրություն, պիես են)։ Հաղորդվում են նաև գրականո ւ երաժշտական բոլոր ժանրերի ստեղծագործություններ տարբեր դահլիճներից, ինչպես նաև ռադիոյին հարմարեցված թատերական ու օպերային ներկայացումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |