Ռադհա Պաուդել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Chitwan District, Բագմատի Պրադեշ, Նեպալ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տրիբհուվան համալսարան |
Երկեր | Jumla: A Nurse's Story? |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռադհա Պաուդել (անգլ.՝ Radha Paudel, դեկտեմբերի 29, 1973, Chitwan District, Բագմատի Պրադեշ, Նեպալ), սոցիալական ակտիվիստ։ Նրա հիմնական նպատակներն են աջակցել Նեպալի աղքատ շրջաններին` առողջապահական ծառայություններ ու հումանիտար օգնություն կազմակերպելով։ Պայքարում է խտրականության, հատկապես կանանց դեմ խտրականության դեմ։ Նա ոչ միայն դեմ է Չհաուպադի ավանդույթի կիրառմանը, այլև այն բոլոր սոցիալական սովորույթներին, որոնք սահմանափակում են կանանց գործողությունները դաշտանի ընթացքում[1]։
Մասնագիտության բուժքույր է, մասնագիտացված է անեսթեզիոլոգիայում։ Նեպալի Թրիբհուվան համալսարանում բուժքույրի բակալավրի աստիճան է ստացել Հանրային առողջության ոլորտում (2000), մագիստրոսի աստիճան` Առողջության կրթության (2001) և սոցիոլոգիայի (2003) ոլորտներում[2]։ Բհարապտուր հիվանդանոցում աշխատելուց հետո 2001 թվականին աշխատանք է ստացել Ջումլա քաղաքում, որտեղ ապրում և աշխատում էր նրա հայրը։ Տարածքը կտրված էր և զարգացման կարիք ուներ։ նա սկսել է ապահով մայրության ծրագիր իրականացնել։ Սակայն 2002 թվականին այն խստորեն ճնշվել է մաոկական հարձակման արդյունքում, և Ռադհան հազիվ է փրկվել[3] In 2010 she got a Master in Development Management from Asian Institute of Management (AIM), Manila, Philippines.[2]:
Նա Action Works Nepal-ի հիմնադիրն է և դրա նախագահն է եղել 2010-2015 թվականներին[4]։ Action Works Nepal-ը նպատակ ունի նորարարական հումանիտար, կրթական, մասնագիտական զարգացման ծրագրերով բարելավել կենսապայմանները համայնքներում։
2012 թվականին արժանացել է N-Peace մրցանակի[5]։
2014 թվականին արժանացել է Մադան գրական մրցանակի[6]` իր «Խալանգամա Համալա» գրքի համար[7][8][9]։ Նա պարգևատրվել է 200.000 նեպալական ռուպիով և դարձել է երրորդ կինը Փարիջատից ու Ջհամակ Կումարի Ղիմիրեից հետո, որն արժանացել է այդ մրցանակին։ Գիրքը թարգմանվել է անգլերեն և 2016 թվականին տպագրվել է «Ջումլա. բուժքրոջ պատմությունը» վերնագրով[10]։
2016 թվականին հիմնել է Ռադհա Պաուդել հիմնադրամը։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում են գյուղական համայնքներում կատարվող փոփոխությունները, այն դեմ է արտահայտվում կանանց հանդեպ խտրականություններին ու բռնություններին։ Այն նաև պաշտպանում է կանանց քաղաքացիական իրավունքներն ու արշավներ է իրականացնում մանկամուսնությունների դեմ[11]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադհա Պաուդել» հոդվածին։ |