Քաղաքացիությունը | Սերբիա և Չեռնոգորիա և Չեռնոգորիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1982[1][2] (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Bijelo Polje, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռադոմիր Ջյալովիչ (չեռնոգոր.՝ Радомир Ђаловић / Radomir Đalović, հոկտեմբերի 29, 1982[1][2], Bijelo Polje, ՀՍՖՀ), չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Ռուդար» (Պլևլյա) ակումբի հարձակվող։ Հանդես է եկել[3] Չեռնոգորիայի ազգային հավաքականում։
Ռադոմիր Ջյալովիչն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Եդինստվո» թիմի կազմում։ 2000 թվականի հունիսին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», որի կազմում 2000/01 մրցաշրջանում դարձել է Հարավսլավիայի չեմպիոն։ Հաջորդ մրցաշրջանում Ջյալովիչը հանդես է եկել մեկ այլ բելգրադական ակումբում` «Ժելեզնիկում»։
2002 թվականի հուլիսին տեղափոխվել է խորվաթական «Զագրեբ», որի կազմում խաղացել է երկուսուկես մրցաշրջան և երկու անգամ դարձել է թիմի լավագույն ռմբարկուն 2002/03 և 2003/04 մրցաշրջաններում։ 2005 թվականի հունվարին Ջյալովիչը տեղափոխվել է Բիլեֆելդի «Արմինիա»։ «Արմինիայից» հետո նա մեկնել է Թուրքիա, որտեղ մեկ մրցաշրջան է անցկացրել «Կեսարիա Էրիքիյեզպոր» ակումբի կազմում։ 2007/08 մրցաշրջանում Ռադոմիրը խաղացել է «Ռիեկայի» կազմում։ 2008 թվականի հուլիսին տեղափոխվել է Բուխարեստի «Ռապիդ», որի կազմում խաղացել է երկու տարի։ 2010 թվականի հուլիսին նա վերադարձել է «Ռիեկա»։
2011 թվականի մարտի 10-ին Ջյայլովիչը տեղափոխվել է Պերմի «Ամկար»՝ պայմանագիր կնքելով 3,5 տարի ժամկետով։ Պերմում անցկացրած մեկուկես տարվա ընթացքում Ռադոմիրը չի կարողացել գոլ խփել պաշտոնական խաղերում, ինչի արդյունքում վաճառվել է Իրանի առաջնության «Սպահան» ակումբին։
«Զագրեբում» ելույթների ժամանակ Ռադոմիրը ցանկություն է հայտնել խաղալ Խորվաթիայի հավաքականի կազմում[4]։ Նա Չեռնոգորիայի հավաքականում նորամուտը նշել է 2007 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Էստոնիայի դեմ ընկերական խաղում։ Հավաքականում իր առաջին գոլը խփել է 2008-ի մարտի 26-ին Նորվեգիայի դեմ խաղում։ Նորաստեղծ ազգային հավաքականի առաջին 40 խաղերից մասնակցել է 26 խաղի։ Վերջինը հանդիպումը, որը նա անցկացրել է Չեխիայի դեմ, եղել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության անցումային խաղերում։ 2012 թվականի փետրվարին Իսլանդիայի հետ ընկերական հանդիպում չհրավիրելուց հետո հայտարարել է ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին[3]։
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ջալովիչի գոլերը | Մրցություն |
1 | 17 հոկտեմբերի, 2007 | Էստոնիա | 1:0 | — | Ընկերական խաղ |
2 | 26 մարտի, 2008 | Նորվեգիա | 3:1 | 1 | Ընկերական խաղ |
3 | 27 մայիսի, 2008 | Ղազախստան | 3:0 | 2 | Ընկերական խաղ |
4 | 31 մայիսի, 2008 | Ռումինիա | 0:3 | — | Ընկերական խաղ |
5 | 20 օգոստոսի, 2008 | Հունգարիա | 3:3 | — | Ընկերական խաղ |
6 | 10 սեպտեմբերի, 2008 | Բուլղարիա | 2:2 | — | ԱԱ-2010 որակավորման փուլ |
7 | 19 նոյեմբերի, 2008 | Հյուսիսային Մակեդոնիա | 2:1 | — | Ընկերական խաղ |
8 | 28 մարտի, 2009 | Իտալիա | 0:2 | — | ԱԱ-2010 որակավորման փուլ |
9 | 1 ապրիլի, 2009 | Վրաստան | 0:0 | — | ԱԱ-2010 որակավորման փուլ |
10 | 12 օգոստոսի, 2009 | Ուելս | 2:1 | 1 | Ընկերական խաղ |
11 | 18 նոյեմբերի, 2009 | Բելառուս | 1:0 | — | Ընկերական խաղ |
12 | 3 մարտի, 2010 | Հյուսիսային Մակեդոնիա | 1:2 | — | Ընկերական խաղ |
13 | 25 мая 2010 | Ալբանիա | 0:1 | — | Ընկերական խաղ |
14 | 29 մայիսի, 2010 | Նորվեգիայի | 1:2 | — | Ընկերական խաղ |
15 | 11 օգոստոսի, 2010 | Հյուսիսային Իռլանդիա | 2:0 | 2 | Ընկերական խաղ |
16 | 3 սեպտեմբերի, 2010 | Ուելս | 1:0 | — | ԵԱ-2012 ընտրական փուլ |
17 | 7 սեպտեմբերի, 2010 | Բուլղարիա | 1:0 | — | ԵԱ-2012 ընտրական փուլ |
18 | 8 հոկտեմբերի, 2010 | Շվեյցարիա | 1:0 | — | ԵԱ-2012 ընտրական փուլ |
19 | 12 հոկտեմբերի, 2010 | Անգլիա | 0:0 | — | ԵԱ-2012 ընտրական փուլ |
20 | 17 նոյեմբերի, 2010 | Ադրբեջան | 2:0 | — | Ընկերական խաղ |
21 | 25 մարտի, 2011 | Ուզբեկստան | 1:0 | — | Ընկերական խաղ |
22 | 4 հունիսի, 2011 | Բուլղարիա | 1:1 | 1 | ԵԱ-2012 ընտրական փուլ |
23 | 10 օգոստոսի, 2011 | Ալբանիա | 2:3 | — | Ընկերական խաղ |
24 | 2 սեպտեմբերի, 2011 | Ուելս | 1:2 | — | ԵԱ-2012 ընտրական փուլ |
25 | 11 հոկտեմբերի, 2011 | Շվեյցարիա | 0:2 | — | ԵԱ-2012 ընտրական փուլ |
26 | 15 նոյեմբերի, 2011 | Չեխիա | 0:1 | — | ԵԱ-2012 անցումային խաղեր |
Ընդհանուր՝ 26 հանդիպում / 7 գոլ, 12 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 9 պարտություն
(թարմացվել է 2012 թվականի փետրվարի 21-ի դրությամբ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադոմիր Ջալովիչ» հոդվածին։ |
|