Ռալֆ Լորեն Կորպորացիան ամերիկյան կորպորացիա, որն արտադրում է նորաձևության միջին դասի և շքեղ արտադրանք։ Այն հայտնի է հագուստի, ապրանքների չորս կատեգորիաների`հագուստ, տուն, պարագաներ և օծանելիք, մարքեթինգով և բաշխմամբ։ Ընկերության ապրանքանիշերն ընդգրկում են հետևյալ բրենդները՝ Polo Ralph Lauren, Ralph Lauren Collection, Lauren Ralph Lauren, Double RL, Ralph Lauren Childrenswear, Denim & Supply Ralph Lauren, Chaps և Club Monaco: Ռալֆ Լորեն Կորպորացիան ամերիկյան հանրային վաճառքի հոլդինգ է, որը հիմնադրվել է 1967 թվականին ամերիկացի նորաձևության դիզայներՌալֆ Լորենի կողմից, իսկ գլխամասը գտնվում է Նյու Յորքում։
Ռալֆ Լորեն Կորպորացիայի գործունեությունը սկվսեց 1967 թվականին՝ տղամարդկանց փողկապերի արտադրությամբ։ 28-ամյա Լորենն աշխատել է գոտի արտադրող Beau Brummell-ի համար։ Նա համոզեց ընկերության նախագահին՝ թույլ տալ արտադրել իր սեփական ապրանքային գիծը։ Սպորտի հանդեպ իր հետաքրքրություններից ոգեշնչված՝ Լորենը 1968 թվականին տղամարդկանց հագուստի առաջին ամբողջական հավաքածուն անվանեց Polo: Նա աշխատում էր միայնակ, Էմփայր Սթեյթ Բիլդինգի փոքր սենյակում, և ինքնուրույն կատարում ապրանքի առաքումները[2]։
Մինչև 1969 թվականը Մանհեթենի հանրախանութի Bloomingdale's խանութը բացառապես վաճառում էր Լորենի տղամարդկանց հագուստի հավաքածուն։ Դա առաջին անգամ էր, որ Bloomingdale-ը ինչ-որ դիզայների տրամադրել էր իր խանութ-սրահը։ 1971 թվականին Ռալֆ Լորեն Կորպորացիան սկսեց արտադրել վերնաշապիկների հավաքածու կանանց համար՝ պոլո խաղացողի սիմվոլով, որը երևում է վերնաշապիկի մանժետի վրա։ Հաջորդ տարի թողարկվեց կանանց առաջին ամբողջական հավաքածուն[3]։
1972 թվականինին Կալիֆորնիայում՝ Բևեռլի Հիլսզի Rodeo Drive-ում բացվեց Ռալֆ Լորենի առաջին բրենդային խանութը[4]։ 1972 թվականին Լորենը 24 գույն տեսականիով թողարկեց բամբակյա կարճաթև վերնաշապիկներ։ Այս դիզայնը՝ զարդարված ընկերության պոլո խաղացողի հայտնի լոգոյով, որն ստեղծել է պրոֆեսիոնալ թենիսիստ Ռենե Լակոստի կողմից, դարձավ բրենդի ստորագրությունը։ 1977 թվականին Ռալֆ Լորեն կորպորացիան ներկայացրեց տարբեր գույնի բամբակյա ֆիրմային պոլո շապիկներ։ Կրծքավանդակի վրա ունենալով պոլո խաղացողի լոգոն՝ վերնաշապիկը դարձավ էլեգանտ տեսքի խորհրդանիշ՝ Լորենի ֆիրմային ոճերից մեկը։
1974 թվականին Ռալֆ Լորենը տղամարդկանց կոստյումների և սվիտերների 1920-ական թվականների Պոլո հավաքածուով ապահովեց «Մեծն Գեթսբի» ֆիլմի տղամարդկանց կազմին ամբողջությամբ՝ բացառությամբ վարդագույն կոստյումից, որը հատուկ մոդելավորված էր Ռոբերտ Ռեդֆորդի մարմնավորած Ջեյ Գեթսբիի համար։ 1977 թվականին Դայան Քիթոնը եւ Վուդի Ալլենը օսկարակիր Էննի Հոլլ ֆիլմում կրում էին Ռալֆ Լորեն[5]։
1978 թվականին Bloomingdale-ում թողարկվեցին առաջին Ռալֆ Լորեն օծանելիքները՝ արտադրված Ռալֆ Լորեն ՍՊԸ-ի կողմից՝ Lauren կանանց համար և Polo տղամարդկանց համար։ Սա առաջին անգամն էր, երբ դիզայները միաժամանակ ներկայացրեց երկու բուրմունք՝ մեկը տղամարդկանց, մյուսը՝ կանաց համար[3]։
1981 թվականին Անգլիայում՝ Լոնդոնի Վեստ ԷնդիՆոր Բոնդ փողոցի վրա, բացելով առաջին առանձին խանութը՝ ընկերությունը մտավ եվրոպական շուկա և դարձավ միջազգային։ Լորենը իր առաջին անվանական խանութը հիմնեց Ռիելելանդերի առանձնատանը 1986 թվականին՝ Մեդիսոն պողոտայում և Նյու Յորքի 72-րդ փողոցում[6]։ 1997 թվականի հունիսի 12-ին ընկերությունը Նյու Յորքի ֆոնդային բորսայում դարձավ հրապարակայնորեն ներկայացված ընկերություն[7]։
1999 թվականի մարտին Չիկագոյի և Միչիգանի պողոտաների անկյունում գտնվող խոշորագույն Ռալֆ Լորեն խանութին հարակից նորակառույց շենքում բացվեց 98 տեղանոց Ռալֆ Լորեն ռեստորանը։ Դրանից հետո բացվեցին երկու նոր ռեստորաններ` 2010 թվականին Ralph's ռեստորանը 173-րդ փողոցի Saint Germain Paris խանութում և 2015 թվականին The Polo Bar-ը Նյու Յորքում գտնվող Պոլոյի խանութում[8]։
2000 թվականին RL Media-ն (համագործակցություն Ralph Lauren-ի և NBC-ի միջև) գործարկեց ընկերության կայքը և առցանց խանութը՝ որպես polo.com: 2007 թվականին Ռալֆ Լորեն Կորպորացիան ձեռք բերեց RL Media-ի՝ NBC-ին պատկանող բաժնեմասը, և կայքը վերաթողարկվեց, որպես ralphlauren.com: 2015 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ նոյեմբերից ընկերության հիմնադիր Ռալֆ Լորենին կփոխարինի Ստեֆան Լարսսոնը՝ որպես գործադիր տնօրեն։ Լորենը մնաց որպես գործադիր նախագահ և ստեղծագործական բաժնի ղեկավար[9][10]։
2017 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Լարսսոնը համաձայնել է 2017 թվականի մայիսի 1-ից թողնել իր պաշտոնը՝ Լորենի հետ անհամաձայնությունների պատճառով[11]։ 2017 թվականի մայիսի 17-ին Ռալֆ Լորենը ներկայացրեց Պատրիս Լուվեին՝ որպես ընկերության տնօրեն և գլխավոր գործադիր տնօրեն[12]։ Լուվեն վերջին ժամանակներում աշխատել էր Procter & Gamble-ում՝ Global Beauty խմբի ղեկավար[13]։ Նա ստանձնեց պաշտոնը 2017 թվականի հուլիսի 17-ին[14][15][16]։
Ralf Lauren Կանանց հավաքածու և Ralph Lauren Purple Label. Ռալֆ Լորենի կանանց հավաքածուն՝ թողարկված 1971 թվականին, պարունակում է ձեռագործ ժամանցային զգեստներից մինչև սպորտային հագուստներ։ 1994 թվականին թողարկված Lauren Purple Label-ն առաջարկում է տղամարդկանց պիջակներ, անհատական չափերով կարված կոստյումներ և սպորտային հագուստ, ոտքի չափով կարված կոշիկներ, ինչպես նաև պատվերով կահույք, աքսեսուարներ և ուղեբեռ[17][18]։
Ralf Lauren ժամացույցներ և թանկագին զարդեր. 2009 թվականին Ռալֆ Լորենը, Compagnie Financière Richemont SA շքեղ խմբի հետ համատեղ, Ralph Lauren Watch & Jewelry Co.-ի միջոցով թողարկեց ժամացույցների տեսականի։ 2010 թվականին Ralph Lauren Watch & Jewelry Co.-ն ներկայացրեց նաև զարդերի հավաքածու[19]։
Polo Ralph Lauren. տղամարդկանց Պոլոյի սպորտային և գործված հագուստի Ռալֆ Լորենի առաջին ամբողջական հավաքածուի արտադրությունը սկսել է 1967 թվականին։ 2014 թվականին մեկնարկել է կանացի Պոլոյի արտադրությունը[20]։
Polo Sport. Polo Sport-ը, որն իրենից ներկայացնում է սպորտի և մարզումների համար նախատեսված հագուստի հավաքածու, թողարկվեց 1992 թվականին։ 2014 թվականին Ռալֆ Լորենը առաջին անգամ ներկայացրեց PoloTech Shirt, որում օգտագործվում էր գործվածքների խելացի տեխնոլոգիա, որը ենթադրաբար «հագնողից վերցնում էր հուսալի կենսաբանական ինֆորմացիան»[21]։
Double RL: 1993 թվականին ստեղծված և Ռալֆ Լորենի և նրա կնոջ՝ Ռիքիի RRL ագարակի անունով կոչված RRL-ը առաջարկում է ջինսե կտորի, վինտաժային հագուստի, սպորտային հագուստի ու աքսեսուարների՝ աշխատանքային և զինվորական համազգեստով ոգեշնչված՝ տղամարդկանց հագուստի խառնուրդ[22]։
Lauren Ralph Lauren. Lauren for Women հավաքածուն թողարկվեց 1996 թվականին՝ առաջարկվելով սպորտային հագուստ, ջինսե հագուստ, առօրյա հագուստ, զգեստներ, կոշիկ և պարագաներ՝ ավելի ցածր գներով։ Lauren for Men-ը առաջարկում է տղամարդկանց հարմարավետ հագուստ, ներառյալ՝ կոստյումներ, սպորտային բաճկոններ, վերնաշապիկներ, տաբատներ, սմոկինգներ, վերարկուներ եւ փողկապներ՝ ավելի ցածր գներով[23]։ Այս բրենդը, ընդհանուր առմամբ, Chaps-ի գներից բարձր է, բայց Պոլոն զիջում է Polo Ralph Lauren-ի գնին։
Ralph by Ralph Lauren. 1994 թվականին թողարկված Ralph by Ralph Lauren հավաքածուն առաջարկում է կոստյումի առանձին մասեր, սպորտային բաճկոններ, ժիլետներ և վերարկուներ[24]։
Polo Golf and RLX Golf. Polo Golf-ը թողարկվեց 1990 թվականին, իսկ RLX Golf-ը՝ 1998 թվականին[25]։
Pink Pony. 2000 թվականին ստեղծված Pink Pony-ի բոլոր արտադրատեսակների վաճառքներից ստացված եկամուտը ուղղվում է Pink Pony հիմնադրամին և աշխարհի՝ քաղցկեղային բարեգործական խոշորագույն կազմակերպություններին։ Pink Pony-ն հիմնականում բաղկացած է կանանց սպորտային հագուստներից և պարագաներից։ Բոլոր Pink Pony հագուստի մասերն ունեին Պոլո խաղացողի վարդագույն լոգոն[26]։
Polo Ralph Lauren Children. հավաքածուն ներառում է պոլո տրիկոտաժե վերնաշապիկներ և քաշմիրե մանրաթելով սվիտերներ[27]։
Denim & Supply Ralph Lauren. հավաքածուի արտադրությունը սկսվեց 2011 թվականին՝ ոգեշնչված Բրուքլինի և Նյու Յորքի նկարչական համայնքներով ու պահեստներով, երաժշտական փառատոնների բեմում հայտնաբերված յուրօրինակ ոճով[28]։
Chaps. միջին դասի բրենդ, որը ներկայացնում է առօրյա սպորտային հագուստ, աշխատանքային հագուստ և զգեստներ[29]։ Chaps բրենդը հասանելի է հիմնականում Kohl's և Belk խանութներում, և գներով մրցում է PVH-ի Izod ապրանքանիշի հետ։
Club Monaco. Club Monaco-ն նախագծում և վաճառում է իր սեփական հագուստն ու պարագաները՝ տղամարդկանց և կանանց համար[30]։
American Living. Ռալֆ Լորենը 2008 թվականին գործարկեց American Living-ը՝ տղամարդկանց և կանանց համար նախատեսված միջին դասի ոճային հավաքածուն՝ ստեղծված բացառապես JCPenney-ի համար։ Այս արտադրությունը համեմատվում էր Chaps-ի հետ, բայց վաճառվել է որպես առավել բացառիկ հավաքածու՝ ի տարբերություն Chaps-ի, որը վաճառվում է մանրածախ խանութներում։ Այս արտադրությունը դադարեցվեց 2012 թվականին՝ վատ վաճառքի պատճառով։ Այժմ Macy's-ում վաճառվում է American Living-ի մեկ այլ հավաքածու. ներկայիս American Living-ը ընդգրկում է միայն կանանց համար նախատեսված հագուստ[31]։
Ralph Lauren Home and Paint. Ralph Lauren Home-ը՝ ամերիկյան հագուստի դիզայների կողմից ստեղծված առաջին ամբողջական հավաքածուն, ի հայտ եկավ 1983 թվականին՝ տան կահավորանքներով և պարագաներով։ Ralph Lauren Home-ը ներառում է կահույք, մահճակալներ և լոգախցիկներ, ճենապակե, բյուրեղապակե, արծաթե, դեկորատիվ պարագաներ և նվերներ, ինչպես նաև լուսավորության պարագաներ, գործվածքներ, պաստառներ և գորգեր։ Ralph Lauren-ը թողարկեց Paint-ը 1995 թվականին։ Այժմ հավաքածուն ներառում է ավելի քան 400 ներկապնակներ[32]։
Օծանելիք. Սկզբնապես արտադրված լինելով Warner-Lauren-ի կողմից՝ այժմ տղամարդկանց և կանանց Ralph Lauren օծանելիքներն արտադրում է L'Oréal-ը՝ ներառյալ World of Polo-ն (Polo, Polo Blue, Polo Black, Polo Red), Ralph Lauren Romance, Midnight Romance և Big Pony հավաքածուները՝ տղամարդկանց և կանանց համար[33]։
Ralph Lauren Restaurants. Ռալֆ Լորեն ռեստորանը բացվեց 1999 թվականին՝ Չիկագոյում՝ Միչիգանի պողոտայում գտնվող Ռալֆ Լորենի խանութի հարևանությամբ։ 2010 թվականին Ralph's-ը բացվեց 173-րդ փողոցի «Saint Germain Paris» խանութում։ 2014 թվականի օգոստոսին Նյու Յորքի «Polo Flagship» խանութի երկրորդ հարկում բացվեց «Ralph's Coffee»-ն։ 2015 թվականի հունվարին Նյու Յորքի Polo առաջնակարգ խանութի հարակից տարածքում բացվեց «Polo Bar»-ը[34]։
Ralph Lauren խանութը Նյու Յորքում:Ralph Lauren խանութը Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում։
2016 թվականի ֆինանսական տարին ընկերությունը ավարտեց ուղղակիորեն կառավարվող 493 խանութներով՝ 144 Ralph Lauren խանութ, 77 Club Monaco խանութ և 272 Polo գործարանային խանութներ։ Ընկերությունը տարեվերջին կառավարում էր նաև 583 կոնցեսիոն խանութների տարածքներ ամբողջ աշխարհում[35]։
Բացի ընկերության կողմից կառավարվող խանութներից, լիցենզիայով աշխատող գործընկերները կառավարում էին 93 Ralph Lauren խանութ և 42 մասնագիտացված խանութներ, իսկ 2016 թվականի ավարտին` նաև 133 Club Monaco խանութ։
2005 թվականին Միացյալ Նահանգների թենիսի ասոցիացիան ընտրեց Ռալֆ Լորեն կորպորացիան՝ որպես U.S. Open-ի հագուստի պաշտոնական հովանավոր։ Գործընկերության մասով, թենիսի կորտի վրա գտնվող բոլոր գնդակ մատուցողները և մյուս պաշտոնատարները պետք է հագած լինեին Ralph Lauren-ի կողմից նախագծված հատուկ հագուստ։ Սա Polo-ի կողմից թենիսի առաջին հովանավորչությունն է[37]։
2006 թվականին Ռալֆ Լորեն կորպորացիան դարձավ Ուիմբլդոնի հանդերձանքի պաշտոնական մատակարարողը։ Լորենը թենիսի մրցաշարի պատմության մեջ ընտրված առաջին դիզայներն է, որն ստեղծել է համազգեստ թենիսի կորտի բոլոր պաշտոնատարների համար[38][39]։
Ռալֆ Լորեն Կորպորացիան ԱՄՆ Օլիմպիական և Պարաօլիմպիական հավաքականների պաշտոնական հովանավորն է՝ ԱՄՆ-ում արտադրանքի արտադրության, տարածման, գովազդի, խթանման և վաճառքի իրավունքով։ Ընկերությունը համագործակցություն է հաստատել մարզիկների հետ՝ որպես բրենդի պատվիրակներ, ինչպես նաև որպես գովազդի, մարքեթինգի և հասարակության հետ կապերի քարոզարշավի դեմքեր[40][41]։
Ռալֆ Լորեն Կորպորացիան համագործակցում է ԱՄՆ օլիմպիական կոմիտեի հետ` լինելով Պեկինում 2008 թվականի ամառային օլիմպիադայի, Վանկուվերում 2010 թվական ձմեռային օլիմպիադային, Լոնդոնում 2012 թվականի օլիմպիադային, Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիադային և Ռիոյում 2016 թվականի ամառային օլիմպիադային մասնակցող ԱՄՆ Օլիմպիական հավաքականի հանդերձանքի պաշտոնական հովանավոր[42]։
↑«Ralph Lauren to Outfit Players at Wimbledon». Los Angeles Times. Associated Press. 2006 թ․ հունիսի 18. էջ D4. «Polo Ralph Lauren Corp. will become the first external company in 129 years to outfit the tournament's on-court officials, who will exchange their green polyester grass-blending jackets for smart navy blue ones. In the past, Wimbledon has done its own design of officials' uniforms.»