Ռահմաթ Էրվին Աբդուլահ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Ինդոնեզիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 13, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մակասար, Ինդոնեզիա |
Ռահմաթ Էրվին Աբդուլլահ ( ինդոն.՝ Rahmat Erwin Abdullah, հոկտեմբերի 13, 2000[1], Մակասար, Ինդոնեզիա), ինդոնեզացի ծանրորդ, հանդես է գալիս մինչև 73 կիլոգրամ քաշային կարգում։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի կրկնակի չեմպիոն 2021 և 2022 թվականներին։
Ռահմատը նախկին ծանրորդներ Էրվին Աբդուլլահի և Ամի Ասուն Բուդիոնոյի միակ զավակն է։ Էրվին ավագը, որը 2002 թվականի Ասիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել, ի սկզբանե իրավունք ուներ մասնակցել 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերին, բայց բաց է թողել դրանք վնասվածքի պատճառով: Նրա մայրը՝ Ամին, ոսկե մեդալ է նվաճել 1995 թվականի Հարավարևելյան Ասիայի խաղերում[2][3]։
Փհենյանում կայացած 2019 թվականի ծանրամարտի Ասիայի պատանեկան առաջնությունում հանդես է եկել 73 կգ քաշային կարգում և նվաճել է իր առաջին ոսկե մեդալը։ Այն ժամանակ պոկում վարժությունում բարձրացրել է 147 կգ, իսկ հրումում՝ 179 կգ, առաջ է անցել հյուսիսկորեացի մարզիկ Կո Յոնգ Հոյից[4]։
Այս մրցույթից հետո մասնակցել է 2019 թվականի Հարավարևելյան Ասիայի խաղերին, որոնք անցկացվել են Ֆիլիպիններում։ Իր երկրորդ ոսկե մեդալը նվաճել է միջազգային մրցումներում՝ ուժեղ լինելով վիետնամցի Ֆոմ Թուն Անհից։ Ռախմատ Էրվինը բարձրացրել է ընդհանուր 322 կգ[5]:
2020 թվականի սկզբին Տաշքենդում կայացած Ասիայի պատանեկան առաջնությունում նվաճել է իր երրորդ ոսկե մեդալը միջազգային մրցումներում՝ հաղթելով իրանցի Միր Մոստաֆա Ջավադիին[6]։
Իրավունք է ստացել ներկայացնել Ինդոնեզիան 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Տոկիոյում և նվաճել է բրոնզե մեդալ[7][8][9]։
2021 թվականի դեկտեմբերին մասնակցել է աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունեցել Տաշքենդում։ Մինչև 73 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 343 կգ արդյունում դարձել է հաղթող։
Կոլումբիայի Բոգոտա քաղաքում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում երկամարտի 352 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնական տիտղոսը, սահմանել է համաշխարհային ռեկորդ:
Սաուդյան Արաբիայում, որտեղ կայացել է 2023 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 354 կգ արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալ։
Տաշքենդում 2024 թվականի Ասիայի առաջնությունում հրում վարժությունում աշխարհի ռեկորդ է սահմանել (202 կգ):
73 և 81 կգ քաշային կարգերում 5 համաշխարհային ռեկորդ է սահմանել։