Ռամ Գոպալ Վարմա անգլ.՝ Ram Gopal Varma | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Հայդարաբադ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մայրենի լեզու | տելուգու |
Կրթություն | Velagapudi Ramakrishna Siddhartha Engineering College? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և քասթինգի տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | rgvzoomin.com |
Ram Gopal Varma Վիքիպահեստում |
Ռամ Գոպալ Վարմա (տելուգու՝ రామ్ గోపాల్ వర్మ, անգլ.՝ Ram Gopal Varma, ապրիլի 7, 1962, Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Իր աշխատանքներով հայտնի է Բոլիվուդում և Տոլիվուդում։ Լավագույն ռեժիսուրայի համար մի քանի մրցանակների դափնեկիր, ինչպես նաև Filmfare Award մրցանակի՝ լավագույն սյուժեի և Ազգային կինոմրցանակի՝ հինդի լավագույն ֆիլմի համար։
Ռամ Գոպալ Վարման ծնվել է 1962 թվականի ապրիլի 7-ին Հայդարաբադ քաղաքում։ Նրա ծնողներն էին Կրիշնամ Ռաջուն, որը Annapurna Studios-ում հնչյունային ինժեներ էր աշխատում[1][2], և նրա կինը՝ Սուրյամման։ Դպրոցական օրերից տղան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմերի նկատմամբ։
Վիջայավադայում այցելել է Վ. Ռ. Սիդհարթ ինժեներական քոլեջը, որտեղ ստացել է քաղաքացիական ինժեների մասնագիտություն[3]։ Ուսումն ավարտելուց հետո Վարման Հայդարաբադի Oberoi Hotel-ի շինհրապարակում աշխատել է որպես ինժեներ[4]։ Սակայն մի քանի տարի անց թողել է այդ աշխատանքը և սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական։ 1989 թվականին Siva տելուգու ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը խաղացել են Ակինենի Նագարջունան և Ամալ Մուկերջին, առաջնաելույթ է ունեցել որպես ռեժիսոր։ Siva-ն Վարմային բերել է առաջին կինոմրցանակը՝ Nandi Award-ը, լավագույն ռեժիսուրայի համար[5]։ Երկու տարի անց նորից նկարահանվել է նույն հինդի դերասանների հետ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում որպես ռեժիսոր հանդես է եկել հնդկերեն 9 ֆիլմում, իսկ որպես պրոդյուսեր՝ 17 ֆիլմում[6]։
Նրա աշխատանքներից առավել հայտնին «գանգստերական եռապատումն» է՝ «Դավաճանություն» (1998), «Վճար ամեն ինչի համար» (2002) և «Ուրիշ աշխարհ» (2005, ռեժիսոր Վիշրամ Սավանտ)[7], որոնցից երկուսը նրան բերել են Filmfare Awards մրցանակի անվանակարգեր՝ որպես լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր։ Իր կարիերայի ընթացքում Վարման Filmfare Award մրցանակի լավագույն ռեժիսուրա անվանակարգին առաջադրվել է 5 անգամ, այդ թվում՝ «Ուրախ մարդիկ» (1995), «Ուրվականը» (2003) և «Հոր հետքերով» (2005) ֆիլմերի համար, սակայն Filmfare մրցանակի արժանացել է միայն «Ուրախ մարդիկ» ֆիլմի լավագույն սյուժեի համար[8] և քննադատների կարծիքով լավագույն ֆիլմ «Դավաճանության» համար[5]։ 2000 թվականին Վարման «Ծանրությունը հոգու վրա» հինդի լավագույն ֆիլմի համար ստացել է Ազգային կինոմրցանակ[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամ Գոպալ Վարմա» հոդվածին։ |
|