Թվական | 2014 թվականի նոյեմբերի 21 — 2015 թվականի դեկտեմբերի 28 |
---|---|
Մասն է | Քաղաքացիական պատերազմ Իրաքում |
Վայր | Էր-Ռամադի, Իրաք |
Արդյունք | ԻԼԻՊ-ի պարտություն |
Հակառակորդներ | |
![]() | ![]() |
Հրամանատարներ | |
![]() ![]() | ![]() ![]() |
Կողմերի ուժեր | |
![]() Շիական միավորումներ Ընդհանուր 6.000 մարդ[1] | ![]() |
Ռազմական կորուստներ | |
160 զոհված,
390 վիրավոր, 25 անհետ կորած[2] | ավելի քան 141 սպանված |
Ընդհանուր կորուստներ |
Ար-Ռամադիի ճակատամարտ, ԻԼԻՊ-ի զինյալների կողմից Անբար գավառը գրավելու դրվագներից մեկը։ Ռամադին իրաքյան կառավարության համար Անբար գավառում վերջին հենարաններից մեկն էր։ Մարտերը սկսվել են 2014 թվականի հոկտեմբերին և ավարտվել են այն ժամանակ, երբ 2015 թվականի մայիսի 14ին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին կառավարական շենքը։ Մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ իրաքյան բանակը լքել է քաղաքը։ Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 28-ին բաղդադի իշխանությունը հայտարարեց քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։
Իրաքյան կառավարությունը խնդրանքով դիմեց շիական միավորումներին, որպեսզի օգնեն իրենց քաղաքի ազատագրման գործում։ Գրեթե 3000 շիական միավորումներ մայիսի 19-ին հավաքվեցին քաղաքի մոտ։ Այդ ժամանակ ահաբեկիչները պատրաստվում էին պահել Ռամադին իրենց ձեռքերում, տեղադրելով պաշտպանական դիրքեր և ականներ։ Կառավարամետ զորքերը Ար-Ռամադիից հարավ երեկոյան խափանեցին ահաբեկիչների հարձակումը, որտեղ գտնվում էին շիական միավորումները։
Մայիսի 22-ին ԻԼԻՊ-ը գրավեց Ար-Ռամադիից արևմուտք գտնվող Հուսայբախը։ Հաջորդ օրը իրաքյան կառավարական զորքերը անցան հակահարձակման, և ոստիկանության հաղորդմամբ, գրավեցին Հուսայբախը։
Նոյեմբերի 30-ին իրաքյան բանակը հայտարարեց քաղաքի գրոհի մասին[3]
Դեկտեմբերի 22-ին իրաքյան բանակը մաքրեց քաղաքի կենտրոնը, հաղորդվեց, որ զինյալների քանակը չի գերազանցում 300-ը[4]
2015 թվականի դեկտեմբերի 28-ին կառավարական զորքերը վերադարձրեցին Ռամադիի նկատմամբ հսկողությունը[5]