Ռամիրո Բլակուտ իսպ.՝ Ramiro Blacut | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բոլիվիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1944[1] | ||
Ծննդավայր | Լա Պաս, Բոլիվիա | ||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 12, 2024[2] (80 տարեկան) | ||
Մահվան վայր | Սանտա Կրուս դե լա Սիերրա, Բոլիվիա[3] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռամիրո Բլակուտ (իսպ.՝ Ramiro Blacut Rodríguez, հունվարի 3, 1944[1], Լա Պաս, Բոլիվիա - օգոստոսի 12, 2024[2], Սանտա Կրուս դե լա Սիերրա, Բոլիվիա[3]), բոլիվիացի ֆուտբոլիստ և մարզիչ, 1963 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Ռամիրո Բլակուտի ֆուտբոլային կարիերան սկսվել է հայրենի Լա Պաս քաղաքում, որտեղ նա հաջողությամբ հանդես է եկել տեղական ակումբներում[4]։ 19 տարեկանում ֆուտբոլիստը միացել արգենտինական «Ֆերոկարիլ Օեստե» ակումբին, որը հաջող հանդես է եկել Արգենտինայի երկրորդ լիգայում և գրավել առաջին տեղը։
1965 թվականի գարնանը Բլակուտին նկատել են Եվրոպայում, և նա տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», որի կազմում նույն թվականին նվաճել է բրոնզե մեդալ, որից հետո Գերմանիայի գավաթի եզրափակչում ակումբը հաղթել է «Դույսբուրգին»։ Սակայն բոլիվիացի ֆուտբոլիստը նոր ակումբում այնքան էլ խաղային պրակտիկա չի ստացել և կարճ ժամանակ անց վերադարձել է Բոլիվիա, որտեղ խաղացել է մինչև 1972 թվականը։ Բլակուտին կարճ ժամանակահատվածում ելույթ է ունեցել պերուական «Մելգարում» և կրկին վերադարձել Լա Պաս։ Ռամիրո Բլակուտը ֆուտբոլիստի կարիերային հրաժեշտ է տվել 30 տարեկանում՝ Բոլիվիայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուց անմիջապես հետո։
1963 թվականին ֆուտբոլիստը հրավիրվել է Բոլիվիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ 1963 թվականի Ամերիկայի գավաթի խաղերից անմիջապես առաջ։ Մրցաշարի հանդիպումների մեծ մասը տեղի են ունեցել ծովի մակարդակից 3600 մետր բարձրության վրա Էռնանդո Սայլես մարզադաշտում։ Երկրպագուների աջակցության և այլ թիմերի համար անսովոր կլիմայական պայմանների շնորհիվ մրցաշարի հյուրընկալող թիմը կարողացել է նվաճել պատմության մեջ առաջին և միակ տիտղոսը։ Բլակուտը դարձել է կարևոր գոլի հեղինակ[5] և դարձել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Չորս տարի անց Ուրուգվայում տեղի ունեցած Ամերիկայի գավաթում Բոլիվիայի արդյունքը եղել է հակառակը․ թիմն առանց գոլ խփելու մրցաշարում զբաղեցրել է վերջին տեղը։
Ռամիրո Բլակուտը խաղացել է Աշխարհի գավաթի երկու որակավորման փուլերում՝ 1966 և 1970 թվականներին[6], սակայն Բոլիվիայի հավաքականը երբեք չի կարողացել դուրս գալ եզրափակիչ փուլ։ Ընդհանուր առմամբ Բլակուտը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 23 խաղ և դաձել երեք գոլի հեղինակ[7]։
Մարզչական ոլորտում Ռամիրո Բլակուտը մարզել է հարավամերիկյան մի քանի ակումբներ։ Նա երեք անգամ գլխավորել է ազգային հավաքականը՝ 1979-1981 թվականներին, 1991 և 2004 թվականներին, սակայն թիմի հետ մեծ հաջողությունների չի հասել։
Ռամիրո Բլակուտը մահացել է 2024 թվականի օգոստոսի 12-ին, 80 տարեկան հասակում[8]։
|