Ռամոն Կարիսալես | |
Կուսակցություն՝ | Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վենեսուելայի ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 8, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Zaraza, Գուարիկո, Վենեսուելա |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Ռամոն Ալոնսո Կարիսալես Ռենգիֆո (իսպ.՝ Ramón Alonso Carrizales Rengifoնոյեմբերի 8, 1952, Zaraza, Գուարիկո, Վենեսուելա), վենեսուելացի քաղաքական գործիչ, նախկին փոխնախագահ և պաշտպանության նախարար, Ապուրեի նահանգապետ 2011 թվականից։
1974 թվականի հուլիսի 5-ին ավարտել է Վենեսուելայի ռազմական ակադեմիան[1]։ Եղել է Վենեսուելայի զինված ուժերի գնդապետ[2] (թոշակի է անցել 1994 թվականից)։
2000-2004 թվականներին եղել է քաղաքային տրանսպորտի ազգային հիմնադրամի (Ֆոնտուր) նախագահը։
2004 թվականից Վենեսուելայի ենթակառուցվածքների նախարար է։
Նրա ղեկավարությամբ կառուցվել են Կարակասի մետրոպոլիտենի 3-րդ և 4-րդ գծերը, մետրոպոլիտենները Վալենսիայում, Մարակայբոյում և Տեկեսում[1]։
2006-2007 թվականներին եղել է Վենեսուելայի բնակարանաշինության նախարար։
2008 թվականի հունվարի 6-ից մինչև 2010 թվականի հունվարի 26-ը՝ Վենեսուելայի փոխնախագահ[2]։ 2009 թվականից միաժամանակ զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը[3]։
2011 թվականին զբաղեցրել է Ապուրեի նահանգի նահանգապետի պաշտոնը, որն ազատվել էր նրա նախորդի առողջական վիճակի պատճառով հեռանալու արդյունքում[4]։ Պահպանել է իր պաշտոնը 2012[5] և 2017[6] թվականների ընտրությունների արդյունքներով։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Կինը՝ Յուբրի Օրտեգան (Yubri Ortega), մինչև 2010 թվականի հունվարն եղել է շրջակա միջավայրի պահպանության նախարար[3]։