Ռայա Նազարյան բուլղար․՝ Рая Назар Назарян | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ազգություն | Հայերը Բուլղարիայում |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Ռայա Նազարի Նազարյան (բուլղար․՝ Рая Назар Назарян, սեպտեմբերի 16, 1985[1], Վառնա, Բուլղարիա), ծագումով հայ բուլղարացի[2] իրավաբան է և քաղաքական գործիչ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ГЕРБ) կուսակցությունից։ Կուսակցության ժողովրդական ներկայացուցիչ 48 և 49-րդ Ազգային ժողովումներում։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ. Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2024 թվականի հունիսի 20-ին[2]։
Ռայա Նազարյանը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 16-ին Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Վառնա քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Վառնայի «Կոնստանտին Պրեսլավսկի» հումանիտար միջնակարգ դպրոցում։ Հաջորդիվ «իրավունք» է ուսումնասիրել Սոֆիայի ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանում։ Նա ամուսնալուծված է գործարար Էմիլ Արաբաջիևից, ունի մեկ երեխա[3]։
2013 թվականից Սոֆիայի փաստաբանների միության անդամ է[4]։ Ռայա Նազարյանը աշխատել է պարտատոմսերի, գույքի, ապահովագրության, ընտանեկան և ժառանգական իրավունքի ոլորտում։ Նա մասնագիտացած է առևտրային և ապահովագրական վեճերի արտադատական լուծման ոլորտում[5]։ Նրա կարիերան սկսվել է Մենկո Մենկովի գրասենյակում, որը Բոյկո Բորիսովի փաստաբանն է[6]։
{{cite web}}
: Unknown parameter |język=
ignored (օգնություն)