Ռայան Լյուիս | |
---|---|
Լյուիսը 2013 թվականի փետրվարին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ryan Lewis |
Ծնվել է | մարտի 25, 1988 Սպոկան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ-հոփ |
Մասնագիտություն | պրոդյուսեր, դիջեյ |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 2006-ից սկսած |
Լեյբլ | Macklemore LLC |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, Ռուզվելտի անվան միջնակարգ դպրոց և Joel E. Ferris High School? |
Պարգևներ | |
Կայք | macklemore.com |
Ryan Lewis Վիքիպահեստում |
Ռայան Լյուիս (անգլ.՝ Ryan Lewis, մարտի 25, 1988, Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի պրոդյուսեր, դիջեյ և երաժիշտ։ Իր սեփական Instrumentals ալբոմին զուգահեռ Լյուիսը թողարկեց The VS. EP (2009) մինի-ալբոմը և The Heist (2012) ալբոմը։ 2006 թվականին Լյուիսը ընկերացավ ռեփեր Մաքլեմորի հետ Myspace-ի միջոցով, և շուտով նրանք դարձան հաջողակ դուետ։
Ռայան Լյուիսը ծնվել է 1988 թվականի մարտի 25-ին Վաշինգտոն նահանգի Սպոկան քաղաքում։ Նրա ծնողներն են Ջուլի և Սքոթ Լյուիսները։ Ռայանն ունի 2 քույր՝ Թերեզան և Լորան[4]։ Վաղ տարիքում նա ռոք-խմբերում նվագում էր կիթառով, բայց երաժշտության հանդեպ իրական սերը հասունացավ 15 տարեկանում։ Նա հաճախեց Ferris High School Սպոկանում և Roosevelt High School-ն ավարտեց Սիեթլում։ Լյուիսը Վաշինգտոնի համալսարանն ավարտեց «Գաղափարների համեմատական պատմություն» մասնագիտությամբ[5]։
2006 թվականի ամռանը Լյուիսն սկսեց նկարներ նկարել ռեփեր Մաքլեմորի համար և դարձավ պրոֆեսիոնալ ֆոտոնկարիչ։ 2008 թվականի վերջին, մի քանի փորձնական երգերից հետո, Մաքլեմորն ու Ռայան Լյուիսն սկսում են աշխատել The VS. EP անունով համատեղ նախագծի վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Լյուիս» հոդվածին։ |
|